ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Արցախի ճանաչումը պետք է վաղուց կատարվեր

19 Փետրվար 2022

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը

-Պարոն Բալայան, Արցախի խորհրդարանն ընդունեց բանաձև՝ բարձրացնելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցը։ Դրանով կոչ է արվում Մինսկի խմբի համանախագահներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Ի՞նչ քայլեր պետք է արվեն։

-Համապատասխան կառույցներին դիմելով՝ պետք է փորձել հարցի քննարկումն ակտիվացնել, լուծումներ ապահովել։ Հիմնախնդիրն այսպես կախված վիճակում պահելը չեմ կարծում, թե հնարավորություն կտա, որպեսզի տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղություն ապահովվի։ Պետք է վերջնական լուծում ապահովվի։ Միջազգային կառույցները, միջնորդ երկրները մշտապես խոսում են այս թեմայով, բայց գործնական քայլեր պետք է լինեն։ Պատերազմից հետո Մինսկի խումբը գրեթե գործնական քայլերի չի դիմել։ Նրանք պետք է տարածաշրջան գան, շփումներ ունենան ժողովրդի հետ, իրավիճակին ու նոր իրողություններին ծանոթանան և տեսանելի քայլեր ձեռնարկեն։ Վերջիվերջո Եվրախորհրդարանի վերջին բանաձևի մեջ էլ է այդ հարցն արծարծվել, որ Մինսկի խմբի համանախագահությունը ճանաչվում է որպես միակ ձևաչափը՝ այդ հարցը կարգավորելու համար։ Մյուս կետով ենթադրվում է, որ պետք է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգվի, որովհետև վերջիվերջո այդ ամենը բխում է մարդու ազատությունների հիմնարար սկզբունքներից։ Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ այս ժողովրդի հետ կապված խնդիրը, որը տասնամյակներ շարունակ ձգձգվում է, իրավական, բարոյական տեսանկյունից պետք է լուծում ունենա։

-Հայկական դիվանագիտությունը համարժեք աշխատանք տանո՞ւմ է այս ուղղությամբ։

Դիվանագիտությունը երկու երես ունի, համենայնդեպս, հրապարակային այդ ակտիվությունը տեսանելի չէ։ Եվ կարծում եմ, որ հենց Հայաստանի Հանրապետության իշխանություններն այս հարցում բավական շատ անելիք ունեն, որովհետև գաղտնիք չէ, որ մեր չճանաչվածության հանգամանքը թույլ չի տալիս, որպեսզի մենք ակտիվ քայլեր կատարենք։ Իմ տարիների փորձառությունից եմ ասում՝ երբ Եվրոպայում համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում ես, երբեմն իմանալով, որ Ղարաբաղից ես, չեն ցանկանում քեզ հետ զրուցել։ Այս խնդիրը կա, և ՀՀ իրավասու մարմինները պետք է այդ առաքելությունն իրենց վրա վերցնեն և ակտիվ աշխատանք տանեն, որովհետև ոչ ոք չի գալու մեր փոխարեն մեր հարցերը լուծի։

-Այդ թվում՝ Հայաստանը չպե՞տք է ճանաչի Արցախը։

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք անընդհատ այդ մասին խոսել ենք, բայց, ցավոք սրտի, ոչ նախկին, ոչ ներկայիս իշխանությունները դա հաշվի չեն առել։ Իսկապես Արցախի ճանաչումը պետք է վաղուց կատարվեր։ Կամ գոնե որպես գործընթացի սկիզբ՝ պետք է ռազմաքաղաքական դաշինք ստորագրվի հայկական երկու հանրապետությունների միջև։ Այսինքն՝ մենք իրավական, օրենսդրական դաշտում, նաև միջպետական հարաբերությունների նորմերի շրջանակներում պետք է փորձենք այդ հարցերին լուծումներ տալ, որ կարողանանք նաև դրսի հետ այդ թեմաներով զրուցենք։ Այսինքն՝ որպեսզի դրսում խոցելի չլինենք։

-Արցախի խորհրդարանն ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որով օկուպացված տարածքներին իրավական կարգավիճակ է տրվում։ Դեօկուպացիայի ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն այս որոշմանը։

Փետրվարի 20-ին լրանում է Արցախյան շարժման 34-ամյակը։ Խնդիրն այն է, որ հենց այն գլխից մենք անընդհատ փորձել ենք հարցը տանել իրավական ճանապարհով։ Այսինքն՝ փորձել լուծել խնդիրը՝ նստելով, խոսելով, որովհետև լավ ենք հասկանում, որ պատերազմը հարցի լուծման տարբերակ չէ։ Բայց, ցավոք սրտի, քար լռության ենք հանդիպել, և անընդհատ փորձ է արվել մեր դեմ ֆիզիկական բռնության միջոցով հարցերը լուծել։ Մեր ժողովուրդն էլ իր իրավունքն ու արժանապատվությունն է պաշտպանել։ Իսկ ներկայում եղած ռեսուրսների ու հնարավորությունների սսահմաններում պետք է փորձ արվի իսկապես հարցը նորից վերաբացել, խոսել, քննարկել և լուծումներ ապահովել, եթե, կրկնում եմ, և գերտերությունները, և տարածաշրջանի պետություններն իսկապես ցանկանում են երկարատև ու կայուն խաղաղություն։

Այս օրենքի ընդունումը կարևոր է, քանի որ վերջիվերջո պետք է համապատասխան գնահատական տրվի տեղի ունեցածին, բռնի տեղահանված քաղաքացին իմանա իր կարգավիճակը, մյուս կողմից էլ, ևս մեկ անգամ միջազգային հանրությանը ներկայացվում է խնդիրը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company