Հայաստանը չի կարող ճանաչել որևէ սուբյեկտի անկախություն, քանի դեռ չի ճանաչել Արցախինը
23 Փետրվար 2022
Երկու օր առաջ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ինչպես կարող է դա անդրադառնալ Հայաստանի վրա, այդ թվում եւ տնտեսական առումով։
«Երբ իրավիճակը լարվում է, եւ մեր ռազմավարական գործընկերը առնչվում է այդ իրավիճակի հետ, բնականաբար, դա չի կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանի եւ մեր հարաբերությունների վրա»,-news.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ այդ իրավիճակից կարող են օգտվել մեր թշնամիները, որոնք ամեն պահի ցանկանում են ինչ- որ նոր բան պոկել։
Մանրամասները՝ տեսանյութում