ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Սինանյանն ունի հստակ նպատակ՝ տկարացնել համայնքը և ստեղծել նոր կազմակերպություններ

24 Փետրվար 2022

Սփյուռքի Գլխավոր հանձնակատար՝ Զարեհ Սինանյանի` փետրվարյան այցելությունը Ֆրանսիա, մեծ աղմուկի տեղիք տվեց։ Ֆրանսահայ համայնքի մի մասը մերժեց նրան, հայտարարություններ արեցին, որ նա եկել է պառակտելու ֆրանսահայ համախմբված համայնքը, ինքն էլ վերադառնալով Հայաստան, հաղորդագրություն տարածեց, թե` Մարսելում շատ լավ հանդիպում եմ ունեցել: Ի վերջո ի՞նչպիսին է եղել այդ այցը. hraparak.am-ը զրուցել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ:

«Սինանյանը տարբեր հանդիպումներ է ունեցել թվով 20 հոգու հետ, որ մաս կկազմեն պստիկ կազմակերպություններու, որոնք CCAF-ի մաս չեն կազմեր։ Ինքը ուզեց հանդիպի քաղաքապետին, շրջանի նախագահին չկարողացավ, ուզեցավ դիմել տարբեր քաղաքների կարևոր քաղաքապետներին չկարողացավ։ Իր այցելությունը լուրջ ձախողություն մըն է ամեն տեղ, ուր գնաց՝ Մարսել, Լիոն, Փարիզ։ Սրանք չորրորդական, հինգիերորդական անձնավորություններ են, արժեք չունեն։ Այս փոխքաղաքապետին տեսանք, այն փոխքաղաքապետին տեսանք և այլն։ Նիցցի մեջ 20 հատ փոխքաղաքապետ կա, այսինքն` արժեք չունի մեկուն կտան, որ իրենց հետ հանդիպումն ունենա»։

– Այսինքն կարևոր է, թե ո՞վ, ո՞ր պաշտոնյան կընդունի հայաստանյան պատվիրակությա՞նը։

– Այո, որ Սփյուռքի Գերագույն հանձնակատարը գա Ֆրանսիա, պետք է, որ Փարիզի, Լիոնի, Մարսելի քաղաքապետերը տեսնեն, որպեսզի փայլեցնի Հայաստանը, օգուտ բերե Հայաստանին, պետք է որ հանդիպի գլխավոր անձնավորություններուն հետ։ Մենք կապի մեջ ենք բոլորի հետ, եթե ինքը հարգած ըլլար մեր բոլոր համաձայնությունները, մենք կկազմակերպեինք իրան համար ամենափայլուն հանդիպումները, բայց ինքը կնախընտրե մշակել իր հարաբերությունները երկրորդական կազմակերպության մը հետ, որ մրցակցություն ունի CCAF-ի հետ եվ ասիգա իրեն կլանիկ մոտեցումն է, որ չի ծառայել Հայաստանին, դժբախտաբար։

– Իսկ ովքեր են եղել, օրինակ, Մարսելում հանդիպման մասնակիցները, և արդյո՞ք որևէ կարևոր հարց չէ՞ր կարելի քննարկել և լուծում ստանալ այդ հանդիպումներում։ Չէ որ ֆինանսական միջոցներ են ծախսվել այս պաշտոնական այցի համար։

– Սինանյանը անպատասխանատու կեցվածք ունեցավ, որովհետև կարելի էր ուրիշ ձևով տեղի ունենար իր այցելությունը, բայց ինքը ուրիշ ընտրություն արավ։ Ոչ, որոշողները չեն, պետք էր, որ որոշողների հետ կայանար հանդիպումը։ Այդ է բանը։ Իրենք ընդունեցին Սինանյանին, որովհետև քաղաքապետը կամ շրջանի նախագահը չուզեց ընդունի, ուրեմն մեկու լիազորեց, ով որ ներկա էր հոն այն ժամուն։ Բայց որևէ հետևանք չէր կարող ունենալ այս հանդիպումը։ Միայն նկարի համար էր, միայն տպավորություն ստեղծելու համար էր։ Բոլորովին սխալ էր նրա այս այցը։ Եկավ միայն քարոզչություն ընելու համար, և ամրապնդելու իր կապերը իր ստեղծած կազմակերպություններու հետ՝ անտեսելով բոլորովին համայնքի կարևոր հաստատությունները, ինքը ունի հստակ նպատակ, այն է` բաժանել համայնքը, տկարացնել և ստեղծել նոր կազմակերպություններ, որոնց վրա կոնտրոլ ունի։

– Այսինքն, Զարեհ Սինանյանը չգիտի՞, որ իր պաշտոնը պետք է ծառայի հայրենիքի շահին եւ սփյուռքի համախմբմանը։

– Դժբախտաբար, երբ որ Սփյուռքի հանձնակատարը կայցելի Ֆրանսիա պետք է, որ ուրիշ ձևով տեղի ունենա հանդիպումը, պետք է որ համախոհական ըլլա, պետք է կարողանա օգտվիլ բոլորի ուժերեն։ Բայց ինքը ընտրեց ուրիշ քաղաքականություն մը, այսինքն` պայմանագիր ստորագրեց այն կազմակերպության հետ, որը մրցակցություն կուզե ունենա մեզ հետ։ CCAF-ը կհամախմբի ֆրանսահայ բոլոր կազմակերպությունները, կարևոր կուսակցությունները, եկեղեցիները և մշակութային, քաղաքական այլ հաստատությունները։ Եվ ինքը հստակորեն սկիզբեն ուրիշ կապեր կուզե ստեղծել՝ փորձելով տկարացնել CCAF-ը, տկարացնել նաև հայ համայնքը։ Որովհետև մենք ենք տեր ու տիրակալը հոս, մենք ենք որ 20 տարի աշխատանք կտանենք։ Մենք համագործակցում ենք այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք 40-50 տարի է աշխատանքներ կտանեն Ֆրանսիայի մեջ և այդ կապերը ստեղծած են ամուր հիմքերի վրա։ Մենք ունինք կապեր նախագահի, նախարարների, պատգամավորների, սենատորների, մեծ քաղաքներու քաղաքապետերի հետ, որովհետև աշխատած ենք և ճանչված ենք իբրև հայ համայնքը ներկայացնող կազմակերպության ներկայացուցիչներ։ Եվ չէր կրնար ինքը որոշեր հանդիպումների և այցելությունների մակարդակը։

– Ինչ կազմակերպության հետ է համագործակցում Զարեհ Սինանյանը։

– Ֆրանսիայի մեջ, Ֆրանսիայի պես երկիր մը, ուր այնքան հաջողություններ ունեցած ենք, ինչու ստեղծել նոր կազմակերպություն մը։ Ոչ, անկարելի է: Անկարելի է, գիտեք` ինչո՞ւ, որովհետև իրենց ղեկավարները 2-3 հոգի, անծանոթ անձնավորություններ են, կապեր չունին, անցյալ չունին, այդ մակարդակը չունին, որ կարողանան մեր աշխատանքները, մեր պայքարը տանեն լավագույն մակարդակի։ Միայն կփորձեն խանգարել, քննադատել, դատապարտել մեր արածները։ Եվ իրենք միայն քարոզչություն կընեն, նույնիսկ չեն կրնար այդ կապերը հաստատել ամենաբարձր մակարդակին։

– Իսկ ինչպես է վերաբերվում հայ համայնքը ձեր մրցակից կազմակերպության աշխատանքերին։

– Այսինքն, փորձելով բաժանել համայնքը կստեղծեն շփոթ համայնքի մեջ, և ստեղծելով այդ շփոթը, կփորձեն տկարացնել հայ համայնքին։ Տկարացնելը որո՞ւն շահին է, ո՞վ կշահի, եթե համայնքը տկարանա` միայն մեր թշնամիները։ Թուրքիան և Ադրբեջանը խենթացած են, որ տարիներ ի վեր իրենք չեն կրնար հաջողիլ քաղաքական դասակարգի մոտ։ Միշտ, որ եղած ենք դեմ դիմաց, մենք հաղթած ենք։ Ինչո՞ւ, որովհետև մենք այդ փորձառությունն ունինք, մենք այդ աշխատանքը կտանենք, մենք այդ կապերը ունինք, և այդ վստահությունը ունինք, Ֆրանսիային մեջ բոլոր անձնավորություններու մոտ, կուսակցություններու մոտ, նախագահներու մոտ։ Բոլորի հետ աշխատանքային կապի մեջ ենք։ Ինչո՞ւ կապի մեջ ենք, ինչո՞ւ այդ աշխատանքը կտանենք, ինչո՞ւ այդ պայքարը կտանենք, անշուշտ ի նպաստ Հայաստանի, Արցախի, Հայ Դատին։

– Պարոն Փափազյան, իսկ ովքե՞ր են այդ կազմակերպության անդամները։

– Սինանյանի կնքած կազմակերոպությունը 10 հոգուց է բաղկացած։ Նրանք այնքան քիչ են, այնքան խեղճ են, այնքան տկար են։ Սինանյանի միակ նպատակը այս կազմակերպությանը ուժ տալ, կոնտրոլի տակ դնել ֆրանսահայությունը։ Մանկական մոտեցում ունի այս մարդը։ Չեմ հասկնար, ինչպե՞ս կրնար հավատալ, որ այսպիսի տկար կազմակերպության միջոցով պիտի կրնա կոնտրոլի տակ դներ Ֆրանսիայի հայ համայնքը, կարելի չէ։ Երևակայի ես հարցականի տակ կդնեմ Սինանյանին կարողությունները իբրև Գերագույն հանձնակատարի։ Չեմ հասկնար, ամոթ է Հայաստանի համար ունենալ այս մակարդակի Սփյուռքի Գերագույն Հանձնակատար մը։ Եվ ոչ միայն ամոթ է, այլ նաև անպատասխանատու է։ Հանձնակատարը ընդհանրապես պիտի ոչ միայն չբաժնե համայնքը, այլ ուժ տա այսօրվա հաստատություններուն։ Որովհետև այսօրվա հաստատություններն են, որ ուժ կուտան նաև Հայաստան-Սփյուռք իրականությամբ։ Ինքը ուրիշ աշխատանքի մեջ է, ինքը սկսավ Ֆրանսիայի հետ, բայց կուզե շարունակել ուրիշ երկրներու մեջ, ուրիշ համայնքներու մոտ։ Բայց ինչ-որ տեղի ունեցավ Ֆրանսիայի մեջ, իրեն պիտի տկարացնե։ Որովհետև բոլոր Սփյուռքի մյուս համայնքները հասկցան, որ Սինանյանի նպատակը և Հայաստանի կառավարության նպատակը, բաժանել Սփյուռքը, կոնտրոլի տակ դնել հայ համայնքները, որպեսզի իրենց շահերը ապահովեն։ Իրենց ռազմավարությունն է ասիգա, ինչպես որ փորձած են Սովետական միության ժամանակ կոնտրոլի տակ դնել Սփյուռքը, ստեղծել և ուժ տալ նոր կազմակերպությունների, մրցակցություն կազմակերպել հաստատված կազմակերպություններու հետ։ Արդյունքն այն է, որ պիտի փորձեն տկարացնել Սփյուռքը։ Բայց կըսեմ, որ ասիգա ո՞վ կշահի, իհարկե` մեր թշնամիները։

Նարինե Ղուկասյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company