Այցելություն Եռաբլուր՝ ՀՅԴ Ընդհանուր ժողովի նախօրյակին
27 Փետրվար 2022
Փետրվարի 28-ին Երեւանում կմեկնարկի Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովը։
Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչները, ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի ընկերների առաջնորդությամբ, ժողովի բացման նախօրյակին այցելեցին Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին հայոց ազատամարտի նահատակների շիրիմներին։
Սոսե մայրիկի գերեզմանի մոտ Սամվել Երանյանը երգեց Սոսեի երգը։ Նրան ձայնակցեցին ՀՅԴ անդամները։
Ընդհանուր ժողովը, որ ՀՅԴ համազգային կառույցի բարձրագույն ժողովն է, գումարվում է 4 տարին մեկ անգամ։ 34-րդ Ընդհանուր ժողովն առաջինն է Արցախյան 44- օրյա պատերազմից հետո, կտեւի մինչև մարտի 8-ը։
https://youtu.be/lbZDyS0Kh14