Խոստման արարողություն` Եռաբլուրում․ Սուգը պետք է վերածենք պայքարի․ Հովսեփ Տեր- Գեւորգյան
27 Փետրվար 2022
Այսօր, փետրվարի 27-ին Եռաբլուրում խոստում են տվել և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության շարքերին են միացել Կապան, Վեդի և Աբովյան քաղաքներից 25 երիտասարդ։
Անդամագրված ընկերները խոստում են տվել 44-օրյա պատերազմի հերոս ընկեր Քրիստափոր Արթինի շիրիմին։
«Մենք հավաքվել ենք Քրիստափոր Արթինի շիրիմի շուրջ։ Այստեղ սուգի մթնոլորտ է, բայց մեր բոլոր նահատակները մեզնից պահանջում են, որ դուրս գանք այդ մթնոլորտից։ Մենք վախի մեջ չպետք է ապրենք։ Սուգը հավերժ է եւ պայքար չկա։ Սուգից պետք է ձերբազատվենք եւ այն վերածենք պայքարի։ Մեր պայքարով պետք է հավատարիմ մնանք իրենց աշխատանքին, գործին, հավատացածին»,- երիտասարդներին ուղղված իր խոսքում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր- Գեւորգյանը։