ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ռուսական շուկայում կունենանք հայկական ապրանքների պահանջարկի նվազում․ Թադեոս Ավետիսյան

01 Մարտ 2022

Ռուսական ռուբլու արժեզրկման ֆոնին պետք չէ, որ հանրության շրջանում ցայտնոտային տրամադրություններ ստեղծվեն։ Հասկանալի է, որ մարդիկ օբյեկտիվորեն անհանգստացած են, հատկապես նրանք, ովքեր ռուբլիով խնայողություններ ունեն բանկերում կամ իրենց հիմնական եկամուտները ռուբլիով փոխանցումների ձևով է կատարվում։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի տնտեսության վրա ռուսական ռուբլու արժեզրկման հնարավոր հետևանքներին, ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադեոս Ավետիսյանը։

«Դեռևս պարզ չէ, թե ինչքան երկար կտևի այս գործընթացը։ Ակնհայտ է, որ ներկայիս աշխարհաքաղաքական լարումը և ՌԴ-ի դեմ կիրառվող սանկցիաները հարվածելու էին ռուսական տնտեսությանը և ազգային արժույթին։ Քանի դեռ որոշակի անորոշություն կա և պարզ չէ, թե ինչքան երկար կտևի այս գործընթացը, պարզ չէ նաև, թե որքան և ինչ ծավալ կունենան այդ բացասական հետևանքները։ Տարբեր սցենարներ կան։ Եթե արագ գտնվեն աշխարհաքաղաքական լուծումներ, և պատերազմը ավարտվի, կարծում եմ հնարավոր կլինի արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից, բայց կա նաև վատատեսական սցենարը, որը տևական ժամանակ բացասական ազդեցություն կարող է բերել տնտեսության վրա»,- ասաց Ավետիսյանը։

Վերջինս շեշտեց, որ մեր պարագայում կարևոր անելիքը պատկանում է կառավարությանը, որպեսզի գտնեն կանխարգելիչ լուծումներ. «Շատ ՀՀ քաղաքացիների դեպքում իրական եկամուտների նվազում է դիտվում, սա առաջացնելու է սոցիալական խնդիրներ, այս ուղղությամբ կառավարությունը և դրամական իշխանությունները արդեն պետք է լրջորեն զբաղվեն։ Հայաստանի տնտեսությունը ինտեգրման բարձր աստիճան ունի ՌԴ տնտեսության հետ և հետևաբար այդ բացասական երևույթները անցնելու են նաև մեր տնտեսությանը»։

Ավետիսյանը մտահոգություն հայտնեց նաև դեպի ռուսական շուկա հայկական արտահանումների հետ կապված. «Ռուբլու արժեզրկման ֆոնին ռուսական շուկայում հայկական ապրանքները կթանկանան, և այս գործընթացների շարունակականության պարագայում ռուսական շուկայում կունենանք հայկական ապրանքների պահանջարկի նվազում։

Բացի այդ, ռուսական շուկայից ներկրվող ապրանքը դառնալու է ավելի մրցունակ գնանկման արդյունքում, և այստեղ առաջանալու է ներքին արտադրողներին պաշտպանելու խնդիր։ Պետք է հասկանալ` ինչպիսի սցենարներով կընթանան իրադարձությունները։ Ռուս վերլուծաբանները արդեն առաջ են քաշել մի քանի սցենարներ և ունեն որոշակի գնահատումներ, գոնե դրանք օգտագործելով՝ մենք պետք է տեսնենք, թե ինչ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսությունը։ Միայն հանգստացնող կոչերով և առանց հակաճգնաժամային կոնկրետ քայլերի մենք չենք կարողանալու դուրս գալ այս վիճակից, որովհետև առանց համապատասխան միջոցառումների հնարավոր չի լինելու նվազագույն կորուստներով հաղթահարել այս ճգնաժամը»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիների կողմից ռուբլու արժեզրկման ֆոնին դրամով ռուբլի գնելուն, Ավետիսյանը այն ռիսկային համարեց։

«Դա ռիսկ է, որին դիմում են, տնտեսագիտության մեջ դա հայտնի է որպես սպեկուլյացիա, գնում են էժան, հույս ունենալով, որ հետագայում կարող են վաճառել։ Ռիսկը իրենցն է, հնարավոր է ստանան գերշահույթ, բայց հնարավոր է նաև ունենան կորուստներ, ապահովագրված երաշխիքներ չկան այս պահին։ Սա կազինոյում խաղադրույք անելու պես մի բան է»,- ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Հեղինակ Անի Հակոբյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company