Եթե ռուսական տնեսությունը ծանր ժամանակներ է ապրում, ապա ծանր ժամանակներ են սպասվում նաև ՀՀ տնտեսությանը
01 Մարտ 2022
Հաշվի առնելով այսօրվա փոխկապակցված աշխարհը, ցանկացած պատժամիջոց մի երկրով չի սահմանափակվում: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասով:
«Նույնիսկ պատժամիջոց կիրառող երկրներն են դրանից բացասական ազդեցություն կրում, և դրա մասին խոսում են նաև պատժամիջոց կիրառող երկրները: Եթե Հայաստանին անդրադառնանք, պետք է հստակ գիտակցենք, որ Հայաստանը ռուսական տնտեսության հետ խիստ սերտորեն ինտեգրված է, Ռուսաստանը մեր ամենամեծ առևտրային գործընկերներից մեկն է, և եթե ռուսական տնեսությունը ծանր ժամանակներ է ապրում, ապա բնականաբար ծանր ժամանակներ են սպասվում նաև ՀՀ տնտեսությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: