Մենք պատրաստ ենք մեր ներդրումը բերելու Արցախի վերականգնման գործին․ Հակոբ Տեր-Խաչատուրյան
09 Մարտ 2022
«Երկրի հյուրասրահ»-ում է նորընտիր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նա խոսել է փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի ունեցած ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովում ծավալված քննարկումների, ինչպես նաեւ հաջորդ քառամյակի համար ՀՅԴ որդեգրած քաղաքական ուղեգծի ու ռազմավարության մասին։
Բյուրոյի ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ ՀՅԴ Բարձրագույն ժողովում քննարկված՝ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի:
Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր խոսքի սկզբում մատնանշել է, որ շրջանավարտ Բյուրոն գործել է Հայաստանի եւ Արցախի համար ճգնաժամային պայմաններում՝ ուշադրության կենտրոնում պահելով նաեւ Սիրիայի եւ Լիբանանի հայության խնդիրները։
Մանրամսները՝ տեսանյութում