ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայտարարություններ

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը

09 Մարտ 2022

Սույն թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի ունեցավ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկեցին և արժևորեցին համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշեցին ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։

Ժողովը արձանագրեց, որ.

• Ողջ հայությունը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, հայտնվել են մեր նորագույն պատմության ճակատագրական փուլերից մեկում, որն աննախադեպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար։
• ՀՀ Իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը, արտաքին եւ ներքին ճակատներում առաջ եկած մարտահրավերներին անհամարժեք արձագանքն ու սխալ գործողությունները հանգեցրել են 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար ստեղծելով լինելիության վտանգ։
• ՀՀ իշխանությունները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցվում են քաղաքական հետապնդումներով, բանտարկություններով եւ ճնշումներով։ Փլուզված է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։
• Սփյուռքը բազմաթիվ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրված, համազգային պառակտման եւ հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից եւ հետպատերազմյան զարգացումներից հետո գտնվում է հուսալքության, ահռելի դժվարություններ հաղթահարելու եւ ելքերի փնտրտուքի փուլում, որն հարկ է հունավորել ու արդյունավորել։
• Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանությունները դադարել են լինել Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանգության երաշխավորը։

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ.

• Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնական ներուժով։
• Հայության ներուժի, ազգային արժեքների նահանջի պայմաններում Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը։
• Սփյուռքը իբրեւ գլխավորաբար Հայոց ցեղասպանության ծնունդ, Արեւմտահայաստանի կորուստի արդյունք եւ արեւմտահայերենի պահպանման կռվան՝ ռազմավարական նշանակություն ունի հայության մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման եւ համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։
• Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավոր հաստատումը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի, Արցախի եւ համայն հայության օրինավոր եւ անժամանցելի իրավունքների:
• Արցախում ստեղծված նոր կացությունը անհրաժեշտություն է առաջացնում պայքարի նոր մոտեցումների եւ ռազմավարության որդեգրման՝ մեկնակետ ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։
• ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարության հաստատման աշխատանքներին։
• ՀՅԴ-ն հավատարիմ Հայ դատի պայքարին՝ հանդես է գալու ցանկացած գործընթացի դեմ, որը կհակասի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարկված համահայկական հռչակագրերին։
• Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցությունը շարունակելու է ընդլայնել հունավորվող ազգային դիմադրության շարժումը:

ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով եւ համակիրների աջակցությամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարությունը։

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողով
8 Մարտ, 2022

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի Յայտարարութիւնը

Փետրուար 28-էն Մարտ 8, 2022, Հայաստանի մէջ տեղի ունեցաւ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկիրներէ ժամանած 100 պատգամաւորներ քննարկեցին և արժևորեցին համահայկական կառոյցի հաշուետու ժամանակաշրջանի գործունէութիւնը, ուղենշեցին ՀՅԴ յառաջիկայ քառամեակի ռազմավարութիւնը՝ որդեգրելով քաղաքական գործունէութեան առաջնահերթութիւններն ու հիմնական ուղղութիւնները։

Ժողովը արձանագրեց, որ.

• Ողջ հայութիւնը, Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնները, յայտնուած են մեր նորագոյն պատմութեան ճակատագրական փուլի մը մէջ, որ աննախադէպ սպառնալիքներ ստեղծած է Հայաստանի ինքնիշխանութեան եւ անվտանգութեան համար։

• ՀՀ իշխանութիւններու որդեգրած ապազգային քաղաքականութիւնը, արտաքին եւ ներքին ճակատներու վրայ յառաջացած մարտահրաւէրներուն անհամարժէք արձագանգն ու սխալ գործողութիւնները յանգեցուցած են 44-օրեայ աղէտալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններուն համար ստեղծելով լինելիութեան վտանգ։

• ՀՀ իշխանութիւնները խորացուցած են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք կ’ուղեկցուին քաղաքական հետապնդումներով, բանտարկութիւններով եւ ճնշումներով։ Փլուզուած է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կը կազմաքանդուին պետական և ժողովրդավարական կառոյցները։

• Սփիւռքը բազմաթիւ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրուած, համազգային պառակտման եւ յատկապէս 44-օրեայ պատերազմի պարտութենէն եւ յետպատերազմեան զարգացումներէն ետք կը գտնուի յուսալքութեան, ահռելի դժուարութիւններ յաղթահարելու եւ ելքերու փնտռտուքի փուլին մէջ, զոր պէտք է հունաւորել ու արդիւնաւորել։

• Տարածաշրջանէն ներս աշխոյժացած է թուրք-ադրբէյջանական երկեակը, իսկ Հայաստանի իշխանութիւնները դադրած են Արցախի Հանրապետութեան և արցախահայութեան անվտանգութեան երաշխաւորը ըլլալէ։

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ.

• Ստեղծուած իրավիճակը և հայկական զոյգ պետութիւններու վտանգուած հեռանկարը կարելի է բեկել հայ ժողովուրդի վճռական կամքով, Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնական ներուժով։

• Հայութեան ներուժի, ազգային արժէքներու նահանջի պայմաններու տակ Դաշնակցութիւնը պարտաւոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանութիւնները երկրի ղեկավարումէն հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարութիւնը։

• Սփիւռքը իբրեւ գլխաւորաբար Հայոց Ցեղասպանութեան ծնունդ, Արեւմտահայաստանի կորուստի արդիւնք եւ արեւմտահայերէնի պահպանման կռուան՝ ռազմավարական նշանակութիւն ունի հայութեան մղած պայքարին համար: Անհրաժեշտ է նոր աւիւն ներարկել Սփիւռքի կազմակերպման գործի եւ համահայկական քաղաքական նպատակներու իրականացման պայքարին։

• Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ յարաբերութիւններու հնարաւոր հաստատումը չի կրնար ըլլալ ի հաշիւ Հայաստանի, Արցախի եւ համայն հայութեան իրաւական եւ անժամանցելի իրաւունքներուն:

• Արցախի մէջ ստեղծուած նոր կացութիւնը անհրաժեշտութիւն կը յառաջացնէ պայքարի նոր մօտեցումներու եւ ռազմավարութեան որդեգրման՝ մեկնակէտ ունենալով արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի լիարժէք իրացումը։

• ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառոյցի կարողականութեամբ և նուիրումով ձեռնամուխ պիտի ըլլայ Հայաստանի և Արցախի Հանրապետութիւններու անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան, կայունութեան ու զարգացման ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարութեան հաստատման աշխատանքներուն։

• ՀՅԴ-ն հաւատարիմ Հայ Դատի պայքարին՝ հանդէս պիտի գայ որեւէ գործընթացի դէմ, որ կը հակասէ 1990 թ. Օգոստոս 23-ին ընդունուած ՀՀ անկախութեան եւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին հրապարկուած Համահայկական Հռչակագրերուն։

• Ապազգային քաղաքականութիւն վարող և երկրին ծանր կորուստներ պատճառած իշխանութիւններու հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցութիւնը պիտի շարունակէ ընդլայնել հունաւորուող ազգային դիմադրութեան շարժումը:

ՀՅԴ-ն իր համահայկական կառոյցով եւ համակիրներու աջակցութեամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարութիւնը։

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողով
8 Մարտ, 2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company