Օրհասական վիճակի առջեւ ենք կանգնած՝ սթափվե՛ք
11 Մարտ 2022
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ու Արցախը ճգնաժամ են ապրում։ Ինչով էր տարբերվում այս ժողովը նախորդ ժողովներից, արդյոք քաղաքական օրակարգում տեղի ունեցան փոփոխություններ, եւ ինչ առաջնահերություններ է նախանշել Դաշնակցությունն իր համար։
Հ2 հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը պատմության մեջ կմնա, որպես արտակարգ ժողով, որովհետեւ անցկացվում էր այնպիսի պայմաններում, երբ մեր երկիրը կանգնած է չափազանց լարված մարտահրավերների առջեւ։ Ժողովը կենտրոնացավ գլխավոր անելիքների վրա, իսկ գլխավոր անելիքը բխում էր գլխավոր մարտահրավերից, որն է՝ մեր այսօրվա վտանգված հայրենիքը փրկելու խնդիրը։ Կրկին անգամ կանգնած ենք կենսական զիջումներ կատարելու պարտադրանքի առջեւ, որը դժբախտաբար թե արտաքին ճնշումներով է իրականացվում, թե ներքին կեղծ խաղաղասիրական կոչերի ներքո։ Ժողովուրդը, հերթական անգամ չտեսնելով վտանգը, հայտնվել է լինելիության խնդրի առջեւ»,- նշել է Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում