Ադրբեջանցիների համար պատերազմը ավարտված չէ
11 Մարտ 2022
Արդեն մի քանի օր է Արցախում ադրբեջանական ուժերը սադրանքներ են իրականացնում։ Արդյոք միջադեպերի զարգացումը կապված է ռուս-ուկրաինական պատերազմով։
Այս եւ այլ հարցերի շուրջ «Առավոտ»ը զրուցել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։
«Ադրբեջանցիները ճնշումը մեծացնում են հայ բնակչության նկատմամբ։ Նրանք դա անում են իրենց շահերից ելնելով, որովհետեւ իրենց ազգային շահը պահանջում է Արցախը հայաթափել։ Եթե Արցախում ապրի հայ, հայերը երբեք չեն կորցնի իրենց հույսը Արցախը վերամիավորել Մայր Հայաստանի հետ», – ասել է Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում