ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Պետք է նոր թափ հաղորդվի երկու երկրների հարաբերություններին․ Մուրադ Փափազյան

11 Մարտ 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական պատվիրակության հետ մարտի 8-ին աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա, որտեղ բացի Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ հանդիպումներից նաեւ մասնակցել են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

hraparak.am-ը զրուցել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ և հետաքրքրվել, թե իր կարծիքով՝ ինչ կտա այդ ֆորումը երկու երկրների հարաբերություններին։ Ի դեպ, CCAF-ից համաժողովին մասնակցել է մյուս համանախագահը՝ Արա Թորանյանը, սակայն ֆրանսահայ հեղինակավոր շրջանակները չեն մասնակցել այդ համաժողովին, իսկ համաժողովից հետո չի կայացել հանդիպում ՀՀ վարչապետի եւ ֆրանսահայ համայնքի հետ։

«Սփյուռքը շատ հետաքրքրված է Հայաստանի զարգացման հարցով, մանավանդ այս վտանգավոր մթնոլորտի մեջ։ Ֆրանսահայությունը լավ ձևով գնահատեց Հայաստան-Ֆրանսիա տնտեսական ֆորումի կազմակերպումը։ Մենք ևս Ֆրանսիայի կառավարության հետ մասնակցել ենք ֆորումի միջոցառմանը։ Ճիշտ է, ես գտնվում էի Հայաստանում, բայց Արա Թորանյանը CCAF-ի անունից հանդես է եկել բացման խոսքով։ Գիտեք, որ մենք ունենք լավ հարաբերություններ բոլոր բարձր դասերի ուժերի հետ Ֆրանսիայում, ինչպես նաև Ֆրանսիայի նախկին բոլոր նախագահների հետ։ Հիշեցնեմ, որ Ժակ Շիրակը շատ լավ հարաբերություններ ուներ Ռոբերտ Քոչարյանի հետ, Նիկոլա Սարկոզին՝ Սերժ Սարգսյանի, և այժմ էլ Էմանուել Մակրոնը՝ ունի լավ հարաբերություններ Նիկոլ Փաշինյանի հետ»։

Մուրադ Փափազյանն ընդգծեց՝ այն, որ Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ պետություններ են, դա նաեւ ֆրանսահայության կատարած աշխատանքի և կապերի շնորհիվ է։ Նրա խոսքով, պատերազմից հետո Ֆրանսիան առաջարկեց զորացնել տնտեսական կապերը Հայաստանի հետ։

«Բնականաբար մեզ համար սա դրական քայլ է, որովհետև կարևոր է և պետք վերակառուցել երկիրը, շունչ տալ ու զարգացնել նրա տնտեսական պոտենցիալը, որպեսզի ժողովուրդը զարգանա և իր կյանքը ապրի։ Պետության բոլոր օղակները պետք է շարունակեն այս տնտեսական հարաբերությունները պահպանել՝ սկսած վարչապետից մինչև նախարար, և այլ պաշտոնատար անձիք։ Պետք է աշխատեն բոլորը, որպեսզի ֆրանսիական ընկերությունները հաստատվեն Հայաստանի մեջ և կապ հաստատվի հայաստանյան և ֆրանսիական ընկերությունների միջև։ Պետք է քաջալերել Սփյուռքին, որպեսզի Սփյուռքն էլ իր ներդրումն ունենա, ոչ թե փորձել թուլացնել, ինչին ձգտում են հասնել այսօրվա իշխանությունները։ Պետք է նոր թափ տրվի, նոր մակարդակ ու շունչ դրվի երկու երկրների հարաբերությունների միջև։ Ֆրանսիան ուզում է հաստատել ավելի աշխույժ տնտեսական հարաբերություններ Հայաստանի հետ, և մենք կաջակցենք իրեն այդ հարցում»,-ասաց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։

Իսկ կարո՞ղ է զուգահեռներ անցկացնել Նիկոլ Փաշինյանի և Զարեհ Սինանյանի՝ Ֆրանսիա կատարած այցերի միջև, Մուրադ Փափազյանն ասաց, որ Եթե Զարեհ Սինանյանը եկել էր Ֆրանսիա՝ հայ համայնքը թուլացնելու համար, ապա Նիկոլ Փաշինյանի այցը կապված չէր հայ համայնքի հետ։

«Փաշինյանը չի հանդիպել հայ համայնքին և որևիցե կապ չունի նրանց հետ։ Նա չուզեց հանդիպել համայնքին։ Այստեղից, մենք կարող ենք հասկանալ, որ Փաշինյանը նեղված էր, որովհետև Զարեհ Սինանյանին չի հաջողվել ունենալ փայլուն այց Ֆրանսիայում, ուստի հասկանում է, որ նա լավագույն ներկայացուցիչը չէ այսօր Սփյուռքում»,- ասաց Փափազյանը։

Հարցին, որքանով կազդի այս այցը Մակրոնի օգտին՝ հայ համայնքի քվեարկության վրա, Փափազյանն ասաց, որ Մակրոնի և հայ համայնքի միջև հարաբերությունները բավականին լավ են։ «Մակրոնն ու իր թիմն ամեն տարի ներկա են լինում ապրիլի 24-ի միջոցառմանը կամ CCAF-ի կազմակերպած ընթրիքին։ Նա քանի անգամ հանդիպել է և լսել մեզ։ Ասեմ, որ հաշվեկշիռը բավական դրական է։ Համայնքն այսօր իր ազատությունն ունի, անշուշտ, ընտրությունների առիթով»,- զրույցը եզրափակեց Մուրադ Փափազյանը։

Նարինե Ղուկասյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company