ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն

12 Մարտ 2022

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը սադրանքների են դիմում Արցախի Հանրապետության տարբեր գյուղերի ուղղությամբ, կրակում են ու ականներ կիրառում խաղաղ բնակիչների նկատմամբ, և այս ամենն արդեն ամենօրյա բնույթ են կրում։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի կարծիքով՝ Արցախում թշնամու ակտիվությունը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ թշնամին մտածում է, թե ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով, ինքն էլ կարող է Արցախում ավելին ստանալ։

«Այս ամենն ինչ-որ տեղ նաև փորձ է՝ նման ճգնաժամային իրավիճակներում շոշափել տարածաշրջանում, տվյալ պարագայում՝ Արցախում Ռուսաստանի զգոնությունը։ Ամեն օր ավելացնելով ճնշումը՝ եթե սկզբում բարձրախոսներով էին ժողովրդին ահաբեկում, հետո՝ ավտոմատներից, այսօր արդեն կիրառում են ականանետեր և աստիճանաբար մեծացնում են ճնշումները»,- նշեց Վահրամ Բալայանը։

Ինչ վերաբերում է գազատարի վթարին, ապա Վահրամ Բալայանը դժվարացավ որևէ ստույգ բան ասել, թե ինչն է վթարի պատճառը, կամ ընդհանրապես վթա՞ր է, թե՞, ասենք, պայթեցում: Նրա խոսքով՝ մինչև այժմ գնահատական չի տրվել, քանի որ ադրբեջանական կողմը հայկական կողմին թույլ չի տալիս մոտենալ այդ վայրին, որպեսզի կարողանան ուսումնասիրել և ստույգ գնահատական տալ։

«Խոսակցություններ են շրջանառվում, որ թշնամին այդ հատվածներն ականապատել է։ Հնարավոր է նաև, որ այս լոգիստիկ հարցերի լուծման ընթացքում, տվյալ պարագայում՝ երկաթգծի, ճանապարհների բացման պատրվակով ինչ-որ ձևով փորձում են Հայաստանի վրա ճնշումներ գործադրել և ինչ-որ բաներ պոկել»,- հավելեց Վահրամ Բալայանը։

Անդրադառնալով Ադրբեջանի սադրանքներին ի պատասխան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր արձագանքներին, Վահրամ Բալայանը նկատեց՝ ցավոք, 2020 թվականի պատերազմից հետո Մինսկի խումբը գործնական քայլեր չի ձեռնարկել։

«Կարծում եմ՝ այդ կառույցից շատ բան է կախված, այն, ի վերջո, ներկայացնում է երեք հզոր պետություններ։ Մենք ԱԺ մեր հայտարարություններում մշտապես նշել ենք, որ սպասում ենք, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրները համապատասխան քայլեր ձեռնարկեն, որպեսզի արդյունավետություն ապահովեն։ Ցավոք, առ այսօր նման բան չկա։ Մեր հույսն այսօր ավելի շատ ռուս խաղաղապահներն են Արցախում, նրանք բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ, որպեսզի կարողանան հարցին ինչ-որ ձևով լուծում ապահովեն»,- շեշտեց Վահրամ Բալայանը։

Իսկ ինչպե՞ս պետք է Հայաստանն արձագանքի այս սադրանքներին՝ գոնե պաշտոնական մակարդակում, Վահրամ Բալայանը պատասխանեց, որ Հայաստանն առնվազն մի քանի փաստաթղթերով հանձնառու է Արցախի անվտանգության հարցերի լուծման համար։

«Ի վերջո, վերջին 2 տասնամյակների ընթացքում բանակցային գործընթացով զբաղվում է Հայաստանը, մյուս կողմից էլ՝ չպետք է անտեսենք, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված երկիր է, ՄԱԿ-ի անդամ է և իր կապերն ու ռեսուրսները պետք է օգտագործի, որպեսզի նման ճգնաժամերից մենք կարողանանք խույս տանք, նաև պետք է ակտիվություն ցուցաբերի հարցի վերջնական կարգավորման տեսանկյունից»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

168.am

Մենք տեղյակ չենք, թե բանակցություններին ինչ հարցեր են քննարկվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում


Վերջին օրերին լարված իրավիճակ է Արցախի սահմանամերձ համայնքներում։ Ադրբեջանը տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետներից, ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Այս սրման ֆոնին Հայաստանի արտգործնախարությունը տարածում է հայտարարություն, ըստ որի, առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։ Դրան էլ հաջորդոմ է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հարցազրույցը, որով հայտնում է, թե Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին։

Factor.am-ը Արցախի շուրջ վերջին զարգացումների մասին զրուցել է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ։


-Պարո՛ն Բալայան, երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում, «թերևս, կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով»։ Ինչպե՞ս եք գնահատոմ այդ քայլը, ի՞նչ է փոխելու այն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում։

-Կարծում եմ՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է գործուն մասնակցություն ունենա։ Ի վերջո, Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, միջազգային հանրութան կողմից ճանաչված է, մի քանի տասնամյակ հիմնախնդրի կարգավորման գործընթացում կողմերից մեկն է եղել։ Այո՛, պետք է հիմնախնդրի կարգավորման գործընթացը շարունակվի և փորձ արվի հարցը կարգավորել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների շրջանակում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երևի փորձ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերականգնել։ Երկարատև, կայուն խաղաղության հասնել հնարավոր չի լինի՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման։ Հայաստանի Հանրապետության անվտանգության, խաղաղության և հարևան երկրների հետ կանոնավոր հարաբերություններ ունենալու հարցերն էլ կլուծվեն Արցախյան հիմնախնդրի կարգավորման դեպքում։

– Ստացվում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իր այս հայտարարությամբ ընդունում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չի աշխատում, դիմում ենք, որ զբաղվի հիմնախնդրով։

-Այո՛, ակնհայտ է, որ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից որևէ քայլ չի արվում։ Մենք Արցախի Ազգային ժողովի կողմից բազմաթիվ հայտարարություններ ենք արել և դրանցից յուրաքանչյուրի մեջ շեշտել ենք, որ Մինսկի խումբը համանախագահող երկրները պետք է «գործուն» կամ «տեսանելի» քայլեր կատարեն, որ իսկապես այս հարցի կարգավորումն ապահովեն։

-Այս հայտարարությունը տեղի է ունենում այն իրավիճակում, երբ Արցախում սահմանամերձ բնակավայրերը կրակի տակ են, երբ Արցախը զրկված է գազից, քանի որ վնասված է գազատարի ադրբեջանական վերահսկողության տակ ընկած հատվածը։ Արդյոք ստեղված իրավիճա՞կն է նաև դարձել պատճառը, որ Հայաստանը ցանկանա միջազգային հանրության ուշադրությունը նորից հրավիրել խնդրի վրա։ Արտաքին աշխարհը կարո՞ղ է մեզ հիմա օգնել։

-Ցավոք սրտի, ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, միջազգային հանրության կողմից մենք տեսնում ենք անտարբերություն։ Կարծես խորթ զավակ լինենք։ Տեսեք Ուկրաինային վերաբերող իրադարձությունների ժամանակ իրենց պատռում են։ Ցավոք սրտի, երկակի ստանդարտներ են գործում։ Այդ սրտացավ վերաբերմունքը չկա իր ազատության, իր հայրենիքը պահելու համար պայքարող մեր ժողովրդի նկատմամբ։ Աջակցություն չկա։ Կարծում եմ, որ այս հարցում միջազգային հանրությունը սխալում է․ ի վերջո, Կովկասը շիկացած մի օղակ է և համաշխարհային անվտանգության մի մաս։ Եվ եթե չկարգավորվի արցախյան հիմնախնդիրը, դրա հետ կապված խնդիրների շորշոփը կտարածվի նաև իրենց վրա։ Միայն հայերին չի վերաբերում այս խնդիրը․ միջազգային հանրությունն էլ է հետաքրքրված այս տարածաշրջանով, այստեղով են անցնում արևելքը արևմուտքի հետ, հյուսիսը հարավի հետ կապող ճանապարհները, այն գերտերությունների շահերի կիզակետում է գտնվում։ Եթե այստեղ հանգիստ լինի, նրանց համար ավելի հեշտ կլինի ընդհանուր համաշխարհային խաղաղությունը պահպանելը։

-Այսօր տարածվեց Ադրբեջանի նախագահ Բայրամովի հայտարարությունը, որ իրենք Հայաստանին խաղաղության նոր առաջարկներ են ուղարկել։ Ըստ նրա՝ մեկ էջանոց 5 առաջարկների վերաբերյալ Հայաստանի կարծիքը շուտով հայտնի կլինի։ Հայաստանը Արցախին այդ առաջարկները ներկայացրե՞լ է։ Եթե ոչ, ապա ենթադրո՞ւմ եք, թե ինչի մասին դրանք կարող են լինել։

-Կոնկրետ այդ առաջարկներից ես տեղյակ չեմ, բայց երեկ լսում էի ադրբեջանական տեղեկատվությունն իրենց լեզվով՝ ռադիոյով։ Ըստ դրա՝ Ալիևն ու Էրդողանը նմանատիպ հարցեր են քննարկել՝ կապված «Մեղրիի միջանցքի հետ»։ Կարծում եմ՝ նրանք փորձում են այս հարցը կապել հաղորդակցությունների բացման հետ։ Մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե բանակցություններին ինչ հարցեր են քննարկվում, ինչ փաստաթղթեր են ստորագրվում։ Փորձում ենք տարբեր լրատվամիջոցներից ինչ-որ բաներ քաղել և դրանցից ինչ-որ եզրակացություններ անել։ Կարծում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ինչ-որ բաներ ստանալ Հայաստանից։ Հիմա էլ անընդհատ խնդիրներ ստեղծելով՝ փորձում են ճնշում գործադրել։ Այս ցուրտ եղանակին մարդիկ գազից են զրկված, խաղաղ բնակավայրերը ականանետերով է հարվածում։ Էլ պատերազմն ինչպե՞ս է լինում։ Հասկանալի չէ՞, թե ինչ նպատակ են հետապնդում։

-Ասացիք՝ տեղյակ չեք առաջարկներից։ Դուք Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն եք։ Արդյոք ՀՀ իշխանությունները նաև Ձեզ հետ չպե՞տք է քննարկեն հարցի կարգավորման առաջարկները։ Դուք այս թեման ՀՀ իշխանությունների հետ քննարկե՞լ եք։

-Պատկերացրեք, բազմիցս այդ հարցերը քննարկել ենք տարբեր մակարդակներում՝ և՛ նախկինում, և՛ հիմա, բայց, ցավոք սրտի, ցանկալի արդյունքի չենք հասել։

-Հայկական կողմը կկարողանա՞ ադրբեջանական սադրանքներին, ճնշումների՞ն դիմադրել։ Հնարավո՞ր է, որ ցավոտ զիջումները մեզ համար հենց այս ընթացքում լինեն, երբ նաև աշխարհն է այս պահին այլ խնդրով՝ Ուկրաինայով զբաղված։

-Հիմա շատ են խոսում, որ հայկական բանակը ջախջախված է և այլն։ Բայց իրականության մեջ, եթե փաստերը վերցնում ենք, հասկանում ենք, որ այնքան էլ այդպես չէ։ Մենք ունենք ռեսուրս, հնարավորություն։ Պարզապես երկիրը կազմակերպել է պետք, հայկական երեք թևերը՝ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, մի բռունցք անել է պետք։ Մինչև մենք մեզնից ինչ-որ բան չներկայացնենք, մեզ հետ ոչ ոք չի խոսի։ Նույնիսկ մեր բարեկամները մեզ բանի տեղ չեն դնի։ Մենք պետք է մեր սուբյեկտայնությունը, դիմադրողականությունը, մեր ռեսուրսները մեկտեղելու պատրաստակամությունը բարձրացնենք։ Սա մի աշխատանք է, որ պետք է արվի։ Հներ, նորեր, սևեր, սպիտակներ բաժանումները պետք է մի կողմ թողնել և երկիրը զարգացնել։ Այդ դեպքում կկարողանանք դիմադրել խնդիրներին։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Factor.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company