ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Փաշինյանն իր այցը Փարիզ չօգտագործեց ՀՀ-ի դեմ Բաքվի գործողությունները դատապարտելու համար

12 Մարտ 2022

Factor TV-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ

-Պարո՛ն Փափազյան, նախ հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակից խոսենք։ Ադրբեջանը հերթական անգամ սադրանքի է դիմում՝ զոհ, վիրավոր կա, Արցախում էլ խաղաղ բնակավայրերն են թիրախավորվում՝ դպրոցի մերձակա տարածքի ուղղությամբ արկ է արձակվել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հատկապես Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը չի զսպում Բաքվին․ չմոռանանք, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն դաշնակցային գործընկերության պայմանագիր կնքեցին։

-Ես համոզված եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք շատ վտանգավոր տանդեմ են կազմել, պիտի շարունակեն իրենց պատերազմը հայ ժողովրդի դեմ։ Նոյեմբերի 9-ից հետո Ալիևն ու Էրդողանը հայտարարեցին, որ սա սկիզբն է, իրենք պետք է շարունակեն և շահագրգռված են Հայաստանով՝ Հայաստանի հարավով, Սևանի շրջանով, և նույնիսկ հայտարարեցին, որ պիտի մինչև Երևան հասնեն։ Այդ ժամանակ ես ասացի, որ պետք է լուրջ ընդունել Ալիևի և Էրդողանի հայտարարությունը, և տեսանք, որ մայիսին ադրբեջանցի զինվորականները հաստատվեցին և շարունակում են մնալ Հայաստանի տարածքում։

-Նիկոլ Փաշինյանը սահմանային իրավիճակի հարցը Ֆրանսիայում քննարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Տեսնում ենք, որ ռուս խաղաղապահները, նաև Հայաստանի դաշնակցային գործընկեր Ռուսաստանը ոչինչ չեն կարողանում անել սահմանային լարվածության հետ կապված։ Եվրոպան ազդեցության լծակներ ունի՞՝ զսպելու Բաքվին։

-Տեսանք՝ ինչպիսին էր Եվրոպայի ազդեցությունը և Եվրոպայի քաղաքական աշխատանքի սահմանները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մաս կազմելով՝ Ֆրանսիան փորձում է օժանդակել, բայց իրականում Ռուսաստանն է ազդեցիկ գետնի վրա։ Նոյեմբերի 9-ի համաձայնությունում Մինսկի խմբի համանախագահները ներդրում չեն ունեցել, այն ստորագրվեց Մոսկվայի կողմից։ Հայաստանը պետք է աշխատի, որպեսզի իր կարևորությունն ամրապնդի Մոսկվայի մոտ, նաև համոզի, որ կարևոր է, որ խաղաղություն հաստատվի ամուր հիմքերի վրա։ Մենք շարունակում ենք աշխատել Ֆրանսիայում, որովհետև Ֆրանսիան կարևոր դիրք ունի, նույնիսկ եթե սահմանափակ են իր միջոցները։ Նաև պետք է շարունակել ակտիվ դիվանագիտական աշխատանքը, ինչն այսօր չկա։ Հայաստանն ակտիվ դիվանագիտական քաղաքականություն չի վարում ոչ միայն Ֆրանսիայի հետ, այլ Եվրամիության։ Տեսանք, որ երբ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա եկավ, չօգտագործեց այս այցը՝ դատապարտելու Ադրբեջանի հարձակումներն ու գործողություննները Հայաստանի սահմանների դեմ։

-Հայաստանի վարչապետը մեծ պատվիրակությամբ էր Ֆրանսիայում, տեղի ունեցավ «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարնար» համաժողովը, Նիկոլ Փաշինյանը նաև մի շարք հանդիպումներ ունեցավ։ Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության խորացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում և հատկապես ո՞ր ոլորտներում։

-Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիրն է, Ֆրանսիայում հայկական սփյուռքն էլ տասնյակ տարիներ իր աշխատանքն է անում։ Ֆրանսիայի տարբեր նախագահներ լուրջ կապեր են ունեցել Հայաստանի ղեկավարների հետ։ Շատ կարևոր է, որ Հայաստանը զարգացնի տնտեսական հարաբերություններն այլ երկրների հետ, այս պարագայում՝ Ֆրանսիայի։ Բայց միայն այս այցը բավարար չէ, Հայաստանի կառավարությունը հետո պետք է աշխատի, բոլոր նախարարները պետք է կապեր հաստատեն իրենց ֆրանսիացի գործընկերների հետ, ծրագրեր մշակեն, նաև ընկերությունների հետ աշխատեն, պայմանագրեր ստորագրվեն, որպեսզի ֆրանսիական ընկերությունները Հայաստան գան։ Լուրջ աշխատանք կա, որ պետք է Հայաստանի կառավարությունն անի։

Թամարա Հակոբյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company