ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Գանձակից են տանկային շարասյուն բերել դեպի սահման․ Արմեն Սարգսյանը՝ Արցախում իրավիճակի մասին

14 Մարտ 2022

Տարբեր տեղերում ադրբեջանցիները տանկեր են մոտեցրել Արցախի սահմանին․ Գանձակից են տանկային շարասյունը դեպի սահմանը բերել, բայց կեսից, ինֆորմացիայի համարձայն, հետ են քաշել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ՀՅԴ անդամ Արմեն Սարգսյանը։

«Տանկերի տեղաշարժի պատճառները, իմ անձնական կարծիքով, մի քանիսն են․ նախ՝ նրանք փորձում էին դրանով ստուգել ռուսների տրամադրությունը, երբ որ շարժում էին տանկային շարասյունը, երկրորդը՝ նրանք փորձում էին հոգեբանական ավելի լուրջ ճնշում գործադրել մեզ վրա, և հետ են քաշել, իմ կարծիքով, հայ-ադրբեջանաթուրքական այս բանակցությունների ֆոնին, և բնական է, ռուս-ուկրաինական իրավիճակի պատճառով։ Դա, հավանաբար, ուժի ցուցադրում էր»,-ասաց նա։

Ռուս խաղաղապահների արձագանքը, նրա գնահատմամբ, համապատասխան է եղել․ թեև ռուս սահմանապահ ուժերն են Արցախում, բայց նրանք նախ՝ Արցախ մտնող գազը վերականգնելու համար են բանակցություններ վարում, իսկ որտեղ թեժ են կետերը, օրինակ, Խրամորթի հատվածում, համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում։

Արմեն Սարգսյանը հիմնավոր է համարում վարկածը, որ ադրբեջանցիները եկել էին՝ Խրամորթը վերցնելու․ եթե ոչ պատերազմով, ապա հոգեբանական ճնշում գործադրելով։

«Խրամորթի ստրատեգիական դիրքը շատ կարևոր է։ Օրինակ, պատմության մեջ նույն իրավիճակն է եղել 1918-20 թթ, երբ Խրամորթը ընկավ, հետո նորից վերցրինք։ Նույն իրավիճակն է եղել Արցախի առաջին պատերազմի ժամանակ, երբ Խրամորթը ընկավ, հետո էլի ազատագրեցինք։ Խրամորթի ստրատեգիական դիրքը շատ կարևոր է՝ Աղդամից գտնվում է մոտ 8 կմ հեռավորության վրա, բնական է, որ դրա համար են ընտրել Խրամորթը։ Այն գտնվում է հենց Ասկերան գնացող ամենակարևոր հատվածի վրա, և նրանից հետո Ասկերանի և Ակնայի սահմանն է։ Խրամորթը մի քիչ կտրված է՝ դեպի Ակնա է թեքված, եթե վերցնեն Խրամորթը՝ մոտակա գյուղերն արդեն շատ լուրջ սպառնալիքի տակ կհայնվեն և շատ լուրջ պաշտպանական դժվարություններ կունենան»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Արցախում վերջին մի քանի օրն, ընդհանրապես, շատ լարված է վիճակը՝ փաստեց նա․ գազ չկա, ինչը մեծ դժվարություններ է առաջացնում, էլեկտրականությունը մասամբ կա՝ որոշակի ընդմիջումներով, բայց հիմնականում էլեկտրականությունը կա։

«Ճիշտ է, տեխնիկապես շատ ծանր է՝ մտնում ես կաբինետները՝ ցուրտ, որտեղ որ գազ չկա, բայց մենք շարունակում ենք մեր աշխատանքը։Հիմա արցախցիները ամուր են․ սա սովորական բառեր չեն՝ տեսնում եք, գործում են դպրոցները, հիմնարկները և այլն։ Արցախցիները միշտ էլ գերադասում են իրենց ազատությունը, հողին կառչած մնալը կանցաղային հարցերից։ Եվ դրա համար մեզ մոտ, ընդհանուր առմամբ, կիպ կառչած են հողից»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Սահմանամերձ գյուղերի բնակիչներին ադրբեջանցիները ականանետերով, ավտոմատի կրակոցներով փորձում են վախեցնել։ Ադրբեջանցիները խոսում են մաքուր հայերեն գրական լեզվով, և բարձրախոսներով կոչ են անում, որ հայերը լքեն իրենց հողը։

«Թաղավարդ գյուղի կեսը ադրբեջանցիների ձեռքին է, կեսը՝ հայերի, դպրոցը գտնվում է ադրբեջանական դիրքերից 500 մ հեռավորության վրա, և աշխատում է դպրոցը։ Այո, սրացում է եղել, մի շրջան նույնիսկ աշակերտներին հանել են դպրոցից և գյուղից, սակայն նորից վերադարձել են։ Երբեմն անհնարին թվացող պահեր են լինում, որը մենք հնարավոր ենք դարձնում»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Վիճակը, բնական է, լարված է, նշեց նա, բայց արցախցիների համար դա նորություն չէ։

«Մենք այս տարիներին անընդհատ այդ իրավիճակի մեջ ենք եղել։ Արցախցիները միշտ պատրաստ են ամեն սադրանքի դիմագրավելու։ Բնական է, իրավիճակը լուրջ է և մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում՝ մեր հնարավորությունները հաշվի առնելով։ Այսօր ժողովրդի տրամադրությունը բարձր է՝ հայրենիքի, հայրենասիրության առումով։ Նաև լուրջ հիասթափություններ կան քաղաքական տարբեր թեմաների շուրջ։ Բայց ժողովուրդը միշտ էլ կառչած է եղել հողին։ մեր կյանքն այնպես է ստացվել, որ 75 տարիների ընթացքում մենք մեր կաշվի վրա զգացել ենք Ադրբեջանի տիրապետությա տակ գտնվելը և մեր արյան մեջ է ներծծվել ազատ, անկախ ապրելու ձգտումը»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Պինդ ենք, ասաց նա, ադրբեջանցիները սահմանային առումով կես մետր անգամ առաջ չեն գնացել, պարզապես նրանք հոգեբանական տարբեր ճնշումներ են գործադրում։

Այս մեծ քաղաքականության մեջ փոքր ազգերը որոշակի գործ ունեն անելու, որ կարողանան ճիշտ կողմնորոշվել ուժեղ պետությունների հարվածի տակ՝ նշեց նա։

Արցախում լայնածավալ պատերազմի վտանգ այս պահին նա դեռ չի տեսնում։

Հայաստանի իշխանություններից Արցախում ակնկալում են քաղաքական աջակցություն։ Արմեն Սարգսյանն ասաց՝ իր կարծիքով, պետք է ՀՀ-ն ձայնը բարձրացնի Արցախի ներկա իրավիճակի մասին, քանի որ միջազգային ասպարեզներում Հայաստանն է ներկայացված, Արցախը չճանաչված պետություն է։ Պետք է քաղաքական առումով Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների իշխանությունները միասնական լինեն, բայց տարբեր հարցերի շուրջ նա, մեղմ ասած, լրիվ տարբեր կարծիքներ է տեսնում։

Աննա Բալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company