Իշխան Սաղաթելյանը՝ խորհրդարանական ընդդիմության անելիքների մասին
14 Մարտ 2022
Աշխարհաքաղաքական նոր զարգացումների և նոր վերադասավորումների գործընթացը ՀՀ-ի համար լի է սպառնալիքներով, նաև անորոշություններով։ Այս իրավիճակում մտահոգությունը բավականին մեծ է և նաև լրջորեն մտահոգված ենք այս պահին Արցախում տեղի ունեցող զարգացումներով՝ և՛ անվտանգային, և՛ հումանիտար․․․ Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Խորհրդարանական ընդդիմության անելիքներին անդրադառնալով, Սաղաթելյանը նկատեց․
«Քննարկելով այս օրերին ստեղծված վիճակը, խորհրդարանական ընդդիմությունը հանդես է գալիս մի քանի հրատապ նախաձեռնություններով․ նախ՝ պաշտոնական այց տեղի կունենա Արցախ՝ վաղը կամ մյուս օրը, երկրորդ՝ պահանջել ենք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հրատապ նիստ, երրորդ՝ հանդես ենք եկել առաջիկա քառօրյայում հրատապ նիստ գումարելու պահանջով՝ Արցախում ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակի թեմայով, որտեղ պահանջել ենք, որ ՀՀ փոխվարչապետը և արտաքին գործերի նախարարը ներկայանան և հաշվետվություն տան, չորրորդ՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովում նախաձեռնում ենք պարենային անվտանգության թեմայով նիստ, հինգերորդ՝ աշխատանք ենք սկսում միջազգային գործընկերների հետ՝ փորձելով նրանց ներկայացնել ստեղծված իրավիճակը, նաև նախաձեռնելու ենք խորհրդարանական լսումներ այս թեմայով, հաջորդ քայլը լինելու է հայ-թուրքական սիլիբիլիի թեմայով լսումները»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ ընդդիմությունը օգտվելու է իրեն ընձեռված բոլոր գործիքներից։
Մանրամասները՝ տեսանյութում․