ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Աշխարհաքաղաքական վերաձեւումներն ու «խաղաղութեան դարաշրջանի» վերաբերեալ ՀՀ գործող իշխանութիւնների անհեթեթ յայտարարութիւնները

15 Մարտ 2022

Եւրասիական տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական վերաձեւման լայնամսշտապ գործընթացներ։ Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումն Ուկրաինայում, աշխարհին կանգնեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, իր մասշտապներով ամենամեծ պատերազմի սպառնալիքի առջեւ։

Գաղտնիք չէ, որ եթէ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողութիւնները տեսանելի ապագայում չաւարտւեն, ապա տարածաշրջանում առկայ ուժերի փխրուն յարաբերակցութիւնն ու հաւասարակշռութիւնը հնարաւոր է ամբողջովին փլուզւի, եւ տարածաշրջանի բոլոր պետութիւնները, այդ թւում՝ Հայաստանը, ուղղակի կամ անուղղակի, ստիպւած կը լինեն ներքաշւել այնպիսի հակամարտութեան մէջ, որն իր ծաւալներով եւ հնարաւոր հետեւանքներով կարող է կոչւել Երրորդ աշխարհամարտ։

Որոշակիօրէն մեզ համար հեռանկարն աւելի քան անբարենպաստ է դառնում, եթէ հաշւի առնենք այն փաստը, որ աշխարհաքաղաքական այս մեծ առճակատման մէջ, ուր քաղաքական եւ տնտեսական մեծ շահեր են բախւում, տարածաշրջանի վերաձեւման գործընթացում ակտիւ եւ առանցքային դեր է վերապահւած Թուրքիային։

Այս համատեքստում ակնյայտ է, որ «խաղաղութեան դարաշրջանի» մասին ՀՀ գործող իշխանութիւնների բարձրաձայնումները, ոչ այլ ինչ են, քան մերկապարանոց եւ անբովանդակ յայատարարութիւններ, որոնք չունեն որեւէ իրական հիմք։ Քանի որ բոլորին պարզ է 2020 թւականի նոյեմբերի 9-ի աղէտալի հռչակագրով պայմանաւորւած Հայաստանն այլեւս զրկւել է իրադարձաութիւնների վրայ ներգործօն ազդեցութիւն ունենանալու հնարաւորութիւնից, իսկ պատերազմը կամ խաղաղութիւնը նոյնպէս այլեւս Հայաստանի ընտրութիւնը չի կարող լինել, այլ՝ եւրասիական ընդհանուր զարգացումներով պայմանաւորւած եւ Հարաւային Կովկասի միւս խաղացողների հեռահար շահերից կախւած իրողութիւն։

Նման պայմաններում ընտրութեան հնարաւորութիւնը մեծ չէ։ Իրականում, կայ ընդամենը երկու այլընտրանք․ առաջինը՝ անձնատուր լինել թուրք-ադրբեջանական տանդեմին, բաւարարելով թշնամու բոլոր պահանջներն ու պայմանները, երկրորդը՝ հրաժարւել պարտւողական քաղաքականութիւնից, համախմբւել ազգային շահի առանցքի շուրջ, ճիշտ գնհատել ստեղծւած իրավիճակը, առկայ հնարաւորութիւններն ու մարտահրաւէրները՝ փորձելով հնարաւորինս աւելացնել սեփական դերակատարութիւնը՝ տարածաշրջանային իրադարձութիւններում։

Տրամաբանական այլընտրանքն, անշուշտ, երկրորդ տարբերակն է։ ՀՀ գործող իշխանութիւնները, սակայն, ընտրել են առաջին տարբերակը։ Դրա հերթական դրսեւորումը նախօրէին Անտալիայում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումն ու դրան հետեւած Մեւլութ Չաւուշօղլու յայտարարութիւնն այն մասին , որ հանդիպումը «չափազանց արդիւնաւէտ էր եւ կառուցողական»։

«Չափազանց արդիւնաւէտ եւ կառուցողական» այս հանդիպման ֆոնին, սակայն, Ադրբեջանի ԱԳ նախարարութիւնը յայտարարեց Հայաստանի հետ խաղաղութեան հաստատման համար Ադրբեջանի 5 նախապայմանների մասին․

● Հայաստանի կողմից Ադրբեջան տարածքային ամբողջականութեան ճանաչումը՝ այդ թւում Արցախի հանդէպ ցանկացած պահանջից հրաժարում,
● Հայկական զօրքերի դուրս բերում, ՀՀ տարածքից, այսպէս կոչւած, «անկլաւներից» (խօսքը Արարատի մարզի Տիգրանաշէն եւ Տաւուշի մարզի 5 գիւղերի մասին է),
●Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում եւ սհամանագծում ՝ 1970 թւականի խորհրդային քարտէզի հիման վրայ,
● Տրանսպորտային հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակում, այդ թւում՝ յատուկ կարգավիճակ տալով, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքին»։
● Ադրբեջանի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարաւորութեան քննարկում կամ նրանց նիւթական վնասի փոխհատուցում։

Սա, փաստօէն, թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացրած, այսպէս կոչւած «յարաբերութիւնների կարգաւորման» ճանապարհային քարտէզն է, որին պէտք է աւելացնել անշուշտ Թուրքիայի նախապէս առաջ քաշած նախապայմանները, որոնք յայտնի են բոլորին վաղուց։

Այս նախապայմանները, ինչպէս նաեւ վերջին օրերին Արցախի նկատմամբ գործադրւող հոգեբանական եւ անվտնագային բնոյթի ճնշումները պարզորոշ ապացուցում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ թէ ցանկանում են խաղաղութիւն կառուցել, այլ՝ օգտւելով ստեղծւած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից, փորձում են լուծել իրենց համար օրակարգային խնդիրները, իսկ այս համատեքստում, ցաւօք, Հայաստանից ամենաբարձր տարբեր մակարդակներով շարունակում են ենթադրեալ «խաղաղութեան դարաշրջանի» մասին հնչել անհեթեթ յայտարարութիւններ, որոնք իրենց բովանդակութեամբ եւ էութեամբ որոշակի սպառնալիք են ներկայացնում Հայաստանի եւ Արցախի, ինչու չէ նաեւ ողջ հայ ժողովրդի անվտանգութեան եւ ապագայի համար։

Չմոռանանք, որ ուկրաինական հակամարտութիւնն ունի բոլոր նախադրեալները վերաճելու Ռուսաստան-Արեւմուտք հիւծիչ հակամարտութեան, որի արդիւնքում միանգամայն հնարաւոր կը դառնայ Հարաւային Կովկասի անվտանգութեան առանց այն էլ փխրուն տրամաբանութեան փլուզումը, ինչը բացառիկ առիթ կընձեռի թշնամուն, ռազմական ճանապարհով աւարտին հասցնելու Հայաստանը եւ Արցախը կուլ տալու իրենց հեռահար ծրագիրը։

Այս մռայլ հեռանկարը, ցաւօք, միանգամայն հնարաւոր տարբերակ է, իսկ ՀՀ գործող իշխանութիւնների քայլերը՝ ոչ համաչափ ու համարժէք, եւ կործանարար։

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company