ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Խաղաղութեան Տարբեր Առաջարկներ Եւ Միջնորդական Անորոշութիւններ

17 Մարտ 2022

Ազրպէյճանի կողմէ Հայաստանի Հանրապետութեան յղուած «խաղաղութեան 5 առաջարկներու» թղթածրարի կէտերը հետեւեալներն են.

– Ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան, պետական սահմաններու անձեռնմխելիութեան եւ միմեանց քաղաքական անկախութեան փոխադարձ ճանաչում:
-Պետութիւններու` իրար նկատմամբ տարածքային պահանջներու բացակայութեան եւ ապագային նման պահանջներ չներկայացնելու իրաւական պարտաւորութեան փոխադարձ հաստատում:
-Զերծ մնալ միջպետական յարաբերութիւններուն մէջ իրար անվտանգութեան սպառնալէ, քաղաքական անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան դէմ սպառնալիքներ ու ուժ կիրարկելէ եւ ՄԱԿ-ի
կանոնադրութեան նպատակներուն անհամապատասխան քայլերէ:
-Հայ-ազրպէյճանական սահմանի սահմանագծում եւ սահմանազատում, դիւանագիտական յարաբերութիւններու հաստատում:
-Փոխադրամիջոցային հաղորդակցութիւններու բացում, այլ համապատասխան հաղորդակցութիւններու հաստատում եւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներուն մէջ համագործակցութիւն:

Այս կէտերէն 4-ը կը վերաբերին ուղղակի Արցախին: Ներառուած են տարածքային ամբողջականութեան ճանաչման, տարածքային պահանջներ չներկայացելու իրաւական յանձնառութեան հիմնադրոյթներ: Սահմանազատում-սահմանագծումը այդ երկու առաջադրանքներուն տանող իրաւական ճանապարհն է, որ նաեւ միջազգայնօրէն կ՛ամրագրէ ընդհանուր սահմանները: 4-րդ կէտը, ըստ էութեան, նոյեմբեր 9-ի յայտարարութեան 9-րդ կէտին վերաբանաձեւումն է: Այստեղ պարզապէս Պաքուն չէ օգտագործած «Զանգեզուրեան միջանցք» ձեւակերպումը:

Ազրպէյճանական առաւելապաշտութիւնը` Սիւնիքը, Սեւանը, Երեւանը ի՛րը համարելու, երկրորդ կէտով երեւութապէս կը վնասազերծուի: Այդ պահանջները նման փուլին օգտագործելու թեմա են եւ խաղաթուղթ: Հայկական կողմը կը հրաժարի Արցախի պահանջէն, փոխարէնը Պաքուն` Հայաստանի Հանրապետութեան տարածքներու իր պահանջներէն:

Ի՞նչ է հայկական կողմին պատասխանը:

-Հայկական կողմը կը նկատէ, որ 9 նոյեմբեր 2020-ի 11 յունուար 2021-ի եւ 26 նոյեմբեր 2021-ի եռակողմ յայտարարութիւններով ամրագրուած համաձայնութիւնները պէտք է լիարժէք կեանքի կոչուին, եւ հետեւողականութիւնը պահպանուի:
-Իրականացնել զօրքերու հայելային յետքաշումը:
-Մեկնարկել միջազգային մշտադիտարկումի գործիքակազմի ներդրումով սահմանազատման գործընթացը:
-Դիմել ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի նախագահութեան` կազմակերպելու խաղաղութեան պայմանագիրին շուրջ բանակցութիւններ` հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրութիւնը, Քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքներու միջազգային դաշնագիրը եւ Հելսինքեան եզրափակիչ աքթը:

Հայկական կողմի պատասխանին մէջ չեն մասնաւորուած ռազմագերիներու, պահուող անձերու եւ աճիւններու վերադարձի նոյեմբերեան համաձայնութեան կարեւոր դրոյթը, նաեւ` տուժածներու եւ գաղթականներու վերադարձի յատուկ կէտը: Երկուքն ալ ներառուած են անուղղակի` եռակողմ յայտարարութիւններու պայմանաւորուածութեան ծիրին մէջ:

Անթալիոյ հանդիպումէն ետք Թուրքիոյ արտաքին գործոց նախարարը կը խօսէր բանակցութիւններուն երրորդ կողմը բացառելու եւ ուղղակի երկկողմ քննարկումներ ծաւալելու առաջադրանքին մասին` յիշեցնելով, որ իրենք պատրաստ են աջակցելու, եթէ անհրաժեշտութիւնը զգացուի:

Հայկական կողմի պատասխանը կը յենի եռակողմ յայտարարութիւններուն եւ համաձայնութիւններուն վրայ: Այսինքն` Ռուսիոյ միջնորդութեամբ արձանագրուող գործընթացին: Աւելի՛ն. կը դիմէ անդամալուծուած-սառեցուած ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահութեան, վերստանձնելու միջազգային իր պարտաւորութիւնները:

Ներկայ պայմաններուն մէջ անկարելի կը թուի պատկերացնելը Մոսկուայի, Ուաշինկթընի եւ Փարիզի համագործակցական ձեւաչափին գործարկումը: Քաղաքական իրավիճակներու կտրուկ փոփոխութիւնները սակայն չեն բացառեր պաշտօնական Երեւանի առաջադրած միջնորդական առաքելութեան վերադարձի կարելիութիւնը:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company