Գորիսում մեկնարկելու է «Հայկական քաղաքական հարթակ» քաղաքական դպրոցը 17֊25 տարեկան երիտասարդների համար
22 Մարտ 2022
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հետ համատեղ «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում նախաձեռնել է «Հայկական քաղաքական հարթակ» քաղաքական դպրոց երիտասարդների համար։
Կարճ ժամանակահատվածում Հայաստանի հանարպետության հասարակական և քաղաքական ոլորտի լավագույն մասնագետները դպրոցի մասնակիցներին կփոխանցեն գիտելիքներ հետևյալ թեմաների շուրջ․
-Հայոց պետականության ծագումն ու զարգացումը։
-Պետական կառավարման մոդելները և ՀՀ պետական կառավարման կարգը: Իշխանության թևերը, դրանց գործառույթները և մեխանիզմները:
-Քաղաքական գաղափարախոսությունները և դրանց տարբերությունները, ՀՀ ակտիվ կուսակցությունների դիրքավորումը:
-Իրավագիտակցություն, քաղհասարակություն:
-Կոնֆլիկտաբանություն։
-Զանգվածային շարժումները և դրանց արդյունքները։
-Վերազգային կազմակերպություններ։
-Տարածաշրջանային քաղաքականություն։
-ՀՀ ներքաղաքական իրավիճակ, առկա մարտահրավերներ։
-Հայ Դատ և Արցախյան հիմնահարց։
-Սփյուռքը և նրա հնարավորությունները։
-Սյունիքի հիմնախնդիրը և նշանակությունը։
Ծրագրին կարող են մասնակցել Գորիս համայնքում ապրող, 17-25 տարեկան երիտասարդները․ մասնակցությունն անվճար է։
Ծրագիրն մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտը` shorturl.at/bcswR
Հայտերն ընդունվում են մինչև 2022 թ. մարտի 27-ը։