ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Չի կարելի թույլ տալ, որ ժողովուրդը հասնի հուսալքության եզրագծին․ Արմեն Ռուստամյան

04 Ապրիլ 2022

Հայաստանն ու հայերը լուրջ մարտահրավերների առջեւ են կանգնած։ Այն իրավիճակը, որ տեսնում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններում (եթե դրանք կարելի է բանակցություններ անվանել) խորանում է։ Այս մասին ապրիլի 4-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա պարզաբանեց, որ հիմնական մտահոգությունն այն է, որպեսզի չգնանք այնպիսի զիջումների, որոնք կենսական կարեւոր նշանակություն կունենան եւ անշրջելի կդառնան Հայաստանի ու հայության համար։

«Սրա գիտակցումն էլ հանրահավաք անցկացնելու անհրաժեշտություն առաջացրեց։ Եթե իշխող ուժին թվում է, թե իշխանություն ձեւավորելու մանդատ ունենալը թույլ է տալիս անել այն ամենը, ինչ իրենք ուզում են, ապա մենք պետք է արձանագրենք, որ իշխանությունները մեր կենսական կարեւոր շահերին վերաբերող զիջումների մանդատ չունեն։ Նախ, այս կենսական շահերը պետք է արձանագրվեն։ Իշխանությունների ստացած մանդատը չի նշանակում, որ նրանք այնպիսի քայլեր անելու արտոնություններ ունեն, որոնք կհայաթափեն Արցախը եւ կթուրքացնեն Հայաստանը, եթե կարճ ձևակերպենք։ Բայց մենք պետք է հստակ ձևակերպենք, թե դա որ պայմաններում տեղի կունենա՝ Արցախի հայաթափում եւ Հայաստանի թուրքացում։ Սրանք այն զիջումներն են, որոնք հանգեցնելու են այդ վիճակին։

Խոսքը լինելու է այն «կարմիր գծերի» ամրագրման, այն զիջումների մասին, որոնք ստեղծում են մի իրավիճակ, որի դեպքում տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական տեսանկյունից հայկական գործոնը կարող է վերանալ։ Սա հանրահավաքից հետո պետք է հստակ արձանագրել։ Այս ամենը պետք է ձեւակերպել ու բարձրաձայնել հանրահավաքում։ Կլինի անկախության ձեռքբերումից հետո ձեւակերպված փաստերի ամրագրում, այդ թվում՝ այն բանի արձանագրում, թե ինչպես ենք մենք պատկերացնում Արցախի հարցի լուծումը, ինչպես պետք է Հայաստանը պահպանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հայկական գործոնը տարածաշրջանում։ Այս ամենը պետք է ձեւակերպվի ու բարձրաձայնվի հանրահավաքում։ Սրանից պետք է բխի, որ իշխանությունները պարտավոր են այս ամենը իրականացնել սպասվող հանդիպումների ժամանակ կամ ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուց առաջ։

Կան ռիսկեր, որ Հայաստանի համար վտանգավոր փաստաթուղթ կարող է ստորագրվել։

Մենք լսում ենք, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը հիմնականում բավարարել են հայկական կողմին։ Հայաստանի իշխանություններն արձագանքել են այդ առաջարկներին՝ լրացնելով դրանք։ Մեր տեղեկություններով, լրացումը չի մտցնում այնպիսի հստակություն, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքների իրացումը, մեր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովումը եւ խաղաղ մթնոլորտը, որը թույլ է տալիս խաղաղության պայմանագիր ստորագրել։

Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել ագրեսիայի փաստի պայմաններում. Այսօր կա ագրեսիայի փաստի արձանագրում։ Տվյալ դեպքում գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման՝ նշանակում է համաձայնության գնալ ոչ թե հավասար պայմաններում, այլ հարկադրանքի պայմաններում։ Ուստի մենք մտահոգություններ ունենք, որ սա կարող է նոր կապիտուլյացիայի արձանագրում լինել։

Մտահոգություն է առաջացնում այն, որ մենք կարող ենք անցնել անշրջելիության կետը, որից հետո անհնար կլինի վերականգնել այն կորուստները, որոնք կարձանագրվեն կապիտուլյացիոն նոր փաստաթղթում։

Հայաստանը, Արցախը եւ սփյուռքը պետք է միավորվեն եւ ամրագրեն իրենց կամքը եւ իշխանություններից պահանջեն այն իրականացնել։

Եթե դա տեղի չունենա, ապա ժողովուրդը բոլոր հնարավոր միջոցներով կարող է դիմադրել դրան։

Հանրահավաքում իշխանություններին կներկայացվի պահանջների ցանկ, որոնք ենթադրում են կենսական շահերի պաշտպանություն։ Այդ պահանջները ձեւակերպվել են ոչ թե երեկ կամ այսօր, այլ անկախության ողջ ընթացքում։ Դրանք ուրվագծում են մեր կենսական կարեւոր շահերի սահմանները, որոնք ոչ մի իշխանություն իրավունք չունի խախտելու։ Իշխանությունների հանդեպ պահանջն այն է լինելու, որ նրանք մնան այս սահմաններում եւ ապահովեն հայ ժողովրդի միասնական կամքի իրականացումը, չգնան զիջումների, որոնք մեզ կորուստներ կբերեն։

Սա պարզապես ակցիա չէ։ Եթե ինչ-որ մեկը դեռ չի գիտակցել առկա ազդակներին արձագանքելու հրատապությունը, ապա հանրահավաքը նպատակ ունի բոլորին սթափեցնել եւ արթնացնել ժողովրդին, որը պետք է իմանա, թե ինչ է մեզ սպասվում։ Եվ եթե մենք չձեւակերպենք մեր պահանջները, կարող ենք անդառնալի կորուստներ կրել։

Հանրահավաքից լուրջ ակնկալիքներ կան։ Հասարակության մեջ դժգոհության լուրջ չափաբաժին կա։ Ժամանակի ընթացքում այդ չափաբաժինը աճում է, եւ այն հասցեագրված է բոլորին՝ եւ՛ իշխանություններին, եւ՛ ընդդիմությանը։ Բայց եթե այդ դժգոհությունը չի ուղղորդվում, ապա այն վերածվում է հիասթափության, որը հող է ստեղծում, բայց ոչ թե նպատակին հասնելու, այլ եղածը կորցնելու համար։ Չի կարելի թույլ տալ, որ ժողովուրդը հասնի հիասթափության աստիճանին։

Այս հանրահավաքը պետք է դիտարկել ոչ թե իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների շրջանակներում, այլ որպես ազգային շահերի պաշտպանության հրամայական։ Ժողովուրդը պետք է արթնանա, հակառակ դեպքում կկորցնենք այն, ինչ ունենք, ավելի վատ պայմաններում կհայտնվենք։

Ինչ վերաբերում է ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերելու ՀՀ առաջին նախագահի կոչին, ապա այն պետք է բոլորը ցուցաբերեն։ Սա առաջին հերթին վերաբերում է կարմիր գծերը չանցնելուն, որից հետո անիմաստ կլինի խոսել հայոց պետականության ապագայի մասին։ Ապագա չկա, եթե պետք է զիջես քո կենսական կարեւոր շահերի հարցում»,- ընդգծեց Ռուստամյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company