ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Ճանաչում հանուն փրկության․ ՀՅԴ դիրքորոշումն է

05 Ապրիլ 2022

Արցախում ստեղծված իրավիճակը, աշխարհաքաղաքական ներկա զարգացումները և այն ուղերձները, որ հնչել են ՀՀ ԱԽ վերջին նիստին Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցի շեմին տագնապային տրամադրություններ է առաջացնում: Շատ քաղաքական ուժեր մեղադրում են գործող իշխանությանը պարտվողական քաղաքականության որդեգրման մեջ։ Բայց իրավիճակից ինչպիսի՞ ելք են առաջարկում իրենք։ Ներկայացնելով Դաշնակցության տեսակետը՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանն ասաց, որ կարևոր սկզբունքներն անփոփոխ են. անկախություն և վերամիավորում Հայաստանի հետ: «Պետք է տարբերակել ռազմավարական սկսբունքներն ու մարտավարական խնդիրները»,-ասում է նա, հավելելով, որ այդ համատեքստում կուսակցության տակտիկական քայլերը որոշ փոփոխությունների են ենթարկվել՝ քաղաքական իրադարձությունների թելադրանքով: 2020 թվականի պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, ինչը չի կարող կուսակցության մարտավարության փոփոխություն չենթադրել:

«Եթե անցյալում մեր, նաև իմ անձնական մոտեցումն այն էր, որ Արցախում խաղաղապահների ներկայությունը անընդունելի է, ի հայտ եկած նոր իրողություններում մենք հաշվի ենք առնում նաև նոր հանգամանքները»:

ՀՅԴ պատասխանատուի խոսքով, Հայաստանի Հանրապետությունն այն հիմնական առանցքն է, դերակատարը, որի շուրջ պետք է կառուցվի մեր համազգային քաղաքականությունը՝ այդ թվում և Ղարաբաղյան հարցի հետ կապված քայլերը: Նրա խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում ունեցանք պատերազմ՝ ներկա արդյունքերով: Այսօր նոր փուլ է ընթանում:

«Մտնում ենք մի նոր փուլ, որի եզրահանգումը կարծես թե Ղարաբաղյան հարցի «վերջնալուծումն» է: Ես հավատացած եմ, որ մեր ժողովրդի մեջ բավարար ներուժ, շրջանակներ կգտնվեն, որ կարող են կանխարգելել այն գործընթացները, որին միտված է ՀՀ ներկա իշխանությունների քաղաքականությունը»:

Ըստ նրա, Խաղաղության դարաշրջան անվան տակ ազգային աղետի են տարում մեզ, և ժամանակավոր զինադադարը, ցանկացած պահի, ինչպես ցույց են տվել Փառուխի դեպքերը, կարող է դադարել: Ակնհայտ է, որ պատերազմից հետո Ադրբեջանն ուզում է միջազգային հարթակներում ցույց տալ, որ Ղարաբաղյան խնդիրն այլևս լուծված է: Հայկական կողմը հակադարձում է, բայց ըստ Դավիթ Իշխանյանի, ոչ բավարար չափով:

«Փորձում է ցույց տալ, որ Ղարաբաղյան հարցը չի հանգուցալուծվել, պետք է հստակեցվի կարգավիճակը: Ինքնորոշման խնդիրը մեզ համար գերակա է, և միջազգային հարթակներում, այդ թվում և ապավինելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում են որոշակի քայլեր կատարել: Ցավոք սրտի պիտի արձանագրեմ նաև, որ ՀՀ իշխանությունների այդ հայտարարությունները պետք է ունենան նաև գործնական քայլեր, ինչը մենք չենք տեսնում»:

Դավիթ Իշխանյանն անդրադարձավ նաև մինչև 2018 թվականի ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ընկած ժամանակահատվածի արտաքին քաղաքականությանը: Նա չարդարացված է համարում մեղադրանքները՝ դաշնակցության հասցեին, գտնելով, որ դա կուսակցությանը հարվածելու և ներկա իշխանությունների քայլերը արդարացնելու միջոց է: Նրա կարծիքով, միտումնավոր արվել է այնպես, որ Արցախը դուրս մղվի հայկական արտաքին քաղաքական օրակարգից: Եվ համազգային հայկական օրակարգում առաջնային տեղ զբաղեցնող Արցախն այսօր կարծես ասելիք չունի, չկա:

«Թեզերը Ռուսաստանին միավորվելու կամ Ադրբեջանին տալու մասին ընդամենը կարծիքներ են: Ակնհայտ է մի բան. Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ հակամարտությունը լուծված է: Սա իրենց տեսակետն է»:

Նրա խոսքով, Հայաստանից Արցախի դեինտեգրում է ընթանում: Ասելիքը Դավիթ Իշխանյանը հիմնավորում է քաղաքական, տնտեսական կապերի թուլացմամբ, որ տեղի են ունենում վերջին տարիներին: Մեր հակադարձմանը, թե ամեն դեպքում այսօր Հայաստանը հսկայական սոցիալ-տնտեսական ռեսուրսներ է ուղղորդում Արցախ, Դավիթ Իշխանյանը չհամաձայնեց. դեինտեգրման գործընթացն ակնհայտ է՝ ասում է, և շարունակում․ եթե այս ամենը զուտ տակտիկական քայլեր են՝ ուղղված համազգային նպատակների իրագործմանը, ապա քաղաքական ուժերին պետք է հստակ ազդակներ տրվեն, և մենք դրանց մասին չխոսենք, բայց հստակ երևում է, որ այն, ինչ կատարվում է Արցախի հետ՝ դեինտեգրում է Հայաստանից։ Ի՞նչ անել ներկա իրողություններում՝ համազգային նպատակներին հասնելու համար: Այս մասին Դավիթ իշխանյանն ասաց.

«Այս անորոշության պայմաններում կարևոր է կարողանալ ռուսական կողմի հետ կառուցել հարաբերությունները նոր մոտեցումներով: Այդ հարաբերությունների կառուցումը կարող է բխել՝ ճանաչում հանուն փրկության թեզով, որը միջազգայնորեն ընդունված է»:

Նրա կարծիքով կարևոր է, որ այս թեզը քննարկումների դաշտ բերվի, այդ թվում և՝ խորհրդարանական քննարկումների: Դրանց արդյունքերի վրա կարելի է հասկանալ, թե որքանով է այն ընկալելի հայ հանրության, և հետաքրքիր՝ տարածաշրջանային խաղացողների համար։

Սրբուհի Վանյան
artsakhradio.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company