Հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և ՀՕՄ Արցախի միավորի վարչության անդամների միջև
12 Ապրիլ 2022
Ապրիլի 11-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և ՀՕՄ Արցախի միավորի վարչության անդամների միջև: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը:
Քննարկվել են վերջին շրջանում Ադրբեջանի հարուցած սոցիալական, կենցաղային խնդիրներին լուծում տալու հետ կապված հարցեր:
Ներկաները շեշտել են, որ առկա իրավիճակում Արցախում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել էներգիայի հայթայթման այլընտրանքային միջոցների, էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ, որին նախատեսվում է առաջիկա ամիսներին ներգրավել ՀՅԴ և ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցներին:
Որպես առաջին քայլ, աշխատանքներ են տարվում արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և հատկացման ուղղությամբ:
aparaj.am