ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Խաղաղության ճանապարհը շատ մութ է

05 Մայիս 2022

Radar Armenia-ն Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ։

-Պարո՛ն Իշխանյան, ՀՀ-ում ընդիմությունը բողոքի ակցիաներ, հանրահավաքներ է մեկնարկել՝ հայտարարելով, որ պայքարում է հանուն Արցախի։ Արցախում ողջունու՞մ են հայաստանյան ընդդիմության գործողությունները, թե՞ ոչ։

-Պետք է դիտարկել այն կարգախոսը, որով առաջնորդվում է հայաստանյան ընդդիմությունը՝ «հանուն Արցախի»։ Սա իր մեջ շատ իմաստ ունի։ Անցած տարիներին՝ մինչև 2020-ի պատերազմը, նաև հետպատերազմյան շրջանում Արցախում ևս ընդհանուր դժգոհություններ և մտահոգություններ կային ստեղծված քաղաքական իրավիճակի, իսկ այնուհետ պատերազմի հետևանքներով առկա կացության վերաբերյալ։ Ցավոք սրտի, ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն իրենց քայլերով լուրջ մտահոգություններ են ստեղծում Արցախում։ Այդ մտահոգությունները վերաբերում են ոչ միայն ընդդիմության պահանջներին, այլև այն ապագային, անորոշություններին և քաղաքական զարգացումներին, որոնց ականատես ենք լինում Արցախում։

Բավական է միայն անդրադառնալ մեկ փաստի, որ ՀՀ-ի ու Արցախի Հանրապետության միջև քաղաքական հարաբերությունները գրեթե հավասարվել են 0-ի: Այդ հարաբերությունները այսօր սահմանափակվում են միայն «ՀՀ վարչապետ-ԱՀ նախագահ» մակարդակով։ ՀՀ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, որ համահունչ քայլեր են ձեռնարկում Արցախի իշխանությունների և Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, իրականությանը չեն համապատասխանում։ Շատ խորքային մոտեցումների չանդրադառնալով՝ սա բավարար է՝ պատկերացնելու համար, թե ինչ է տեղի ունենում։ Ընդդիմության՝ վերջին շաբաթների զանգվածային գործողությունները նաև միտված են այդ մտահոգությունները վերացնելուն։

-Արդյո՞ք հայաստանյան ընդդիմությունը կհաջողի հասնել իշխանափոխության։

-Եթե կա հստակ նպատակ, համապատասխան քայլերի ձեռնարկման ճանապարհային քարտեզ, այն իրականացնելու համար նաև միջոցներ են անհրաժեշտ։ Այսօր ընդդիմությունն այդ միջոցներին է դիմել։ Նպատակն իշխանափոխությունը չէ, Արցախը փրկելն է։ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները գրեթե ուղղակի ենթատեքստով խոսում են Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու մասին։ Այն նպատակը, որն ամրագրել ենք 1988-ին, այսօր, առաջնորդող չեն։ Այն նպատակները, որոնք ամրագրել ենք Արցախյան առաջին պատերազմի արդյունքում, մղվում են երկրորդ պլան, ստորադասվում են։

Պետք է հստակ խոսել այն փաստի մասին, որ Ադրբեջանը՝ որպես նախահարձակ, ագրեսոր, վերջին տարիներին վարում է այն քաղաքականությունը, որը վարում էր նաև 1990-ական թվականներին։ Ադրբեջանը և Թուրքիան չեն հրաժարվել իրենց առջև դրված ռազմավարական նպատակներից։ Սա մենք տեսնում ենք և պարտավոր ենք այդ ամենին տալ համապատասխան գնահատական, նաև համապատասխան քայլեր ձեռնարկել։ ՀՀ իշխանությունները կարծես թե ունակ չեն այն տեսնելու, և խաղաղության օրակարգ մեջտեղ բերելով, խաղաղության մասին խոսելով՝ փորձում են նաև մոլորության մեջ մտցնել մեր հանրությանը։ Արցախի տարբեր շրջանակներ, նաև՝ իշխանությունները, վերջերս ավելի շատ են խոսում խաղաղության մասին։ ՀՀ իշխանությունները փորձում են մանիպուլացնել արցախյան կողմից հնչած խաղաղության ձգտման և խաղաղություն ուզելու թեզը։ Այո՛, մենք ուզում ենք խաղաղություն, բայց արժանապատիվ խաղաղություն։ Այսօր էլ, երբ խոսում է խաղաղության օրակարգից, պետք է հաշվի առնել, որ առայժմ այդ ճանապարհը շատ մութ է։

-Արցախի հասարակությունը, քաղաքական ուժերը պատրաստվու՞մ են որևէ կերպ աջակցել ՀՀ ընդդիմությանը, թե՞ ոչ։

-Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստն ու հնչած ելույթները, և դրանց արդյունքում ընդունված հայտարարությունը բավարար է՝ պատկերացնելու համար, թե ինչ են մտածում Արցախի իշխանություններն ու ժողովուրդը։ Կարծում եմ՝ չպետք է հարցը կենտրոնացնել ՀՀ-ի իշխանության կամ ընդդիմության նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա։ Մենք ապացուցել ենք, որ հավատաիրիմ ենք այն նպատակներին ու ճանապարհին, որ որդեգրել ենք 1988-ին, ու այդ ուղին շարունակելու ենք, այլ ելք չունենք։

Այսօր հայտնվել ենք բավականին ծանր վիճակում, բայց կարևոր է չհրաժարվել և չշեղվել ազգային ազատագրական պայքարի ճանապարհից։ Արցախի քաղաքական դաշտի համախմբումը, ընդդիմության և իշխանության ճամբարներում ընդունված համախոհությունն ուղղված է միայն ու միայն Արցախի ապագային, դա փաստում է , որ մենք կարող ենք որոշակի հարցերի պատասխաններ տալ։ Մեզ համար դաշնակից կլինեն, բոլոր նրանք, ովքեր ներդրում կունենան այն ճանապարհում, որով Արցախը կարող է իր ապագան կերտել։ Այդ ապագան չպետք է լինի մշուշոտ, անհասկանալի, հայտարարվի մեկ բան, իրականության մեջ տեղի ունենա մեկ ուրիշ բան, խոսվի վեհ գաղափարներից, բայց իրականության մեջ նվաստացած իրավիճակ պարտադրվի մեզ։

-Արցախի ԱԺ հայտնի հայտարարությանը հաջորդեցին ՀՀ իշխանության ներկայացուցիչների պնդումները, որ, գուցե, Արցախի ԱԺ-ում այդքան էլ ճիշտ չեն հասկացել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

-Ես վստահ եմ, որ մենք շատ լավ ենք հասկացել ՀՀ վարչապետին և նրա թիմակիցներին։ Կարծում եմ՝ նրանք ճիշտ չեն հասկացել ու խորությամբ չեն ընկալել Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչներին։ Ճիշտ կլիներ, որ ՀՀ օրենսդիր դաշտի մեր գործընկերները փորձեին այցելել Արցախ, և տեղում հասկանային՝ արդյո՞ք Արցախում իրենց ճիշտ ենք հասկացել, թե՞ ոչ։ Պետք է անմիջական կոնտակտի մեջ լինել, քաղաքական նպատակներն ու դրանց միտված քայլերը համադրել, ոչ թե հռետորական հնչեղությամբ ներկայացնել տարբեր տեսակետներ և ասել՝ ճիշտ չեն հասկացել։ Մենք լավ էլ հասկացել ենք և տեղին ու շատ ճիշտ քայլեր ենք ձեռնարկել։

Մենք այս ընթացքում եղել ենք Արցախի վարչական շրջաններում, հանդիպել ենք այն վարչական ղեկավարների, դպրոցների տնօրենների, տարբեր մարդկանց հետ, որոնք դերակատարություն ունեն հանրայաին քաղաքական դաշտում։ Լսել ենք նրանց առաջարկները, ակնկալիքները. դրանցում որևէ տարակարծություն չի եղել։ Հանրային դաշտը, արտախորհրդարականական քաղաքական ուժերը նույն տեսակետներն ունեն։ Մտահոգությունները, անորոշությունները շատ են, իսկ ՀՀ իշխանություններն ավելի են խորացնում դրանք։ Իջեցված նշաձողը մեզ համար ուղենիշ չէ։

Մարիամ Սարգսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company