ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Մենք աշխատելու ենք ազգի լինելիության օրակարգով․ Արմեն Ռուստամյան

26 Մայիս 2022

Ներքաղաքական հարցերի և ընդդիմության անելիքների մասին hraparak.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ։

– ՔՊ-ականներն ասում են՝ ընդդիմությունը վախենում է գալ խորհրդարան, Իշխան Սաղաթելյանի խոսքն են հիշեցնում, որ ասել էր՝ տղա են, թող գան, հիմա իրենք են ասում՝ «դե տղա եք, դուք եկեք, մենք ծափ ենք տալիս, դուք թողնում-փախչում եք դահլիճից»։

– Նախ՝ իրենք են թողել-փախել դահլիճից, երեւի էդ ձեւի հարցուպատասխան չի եղել, որ ընդհատվի եւ չշարունակվի։ Էդ օրվա իրադարձությունը եթե թողնել-փախնել են իրենք գնահատում, ուրեմն իսկապես վախեցած են եւ ուրիշ որեւէ արգումենտ չունեն իրականում։ Մենք գնացել էինք էնտեղ միայն մի նպատակով, էդ նպատակին հասնելու համար մեր անհրաժեշտ քայլերը կատարել ենք, իր երեսին, դեմ առ դեմ կանգնած, ասել ենք՝ ինչու պետք է հրաժարական տա, բերելով հիմնականում ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա մեղադրանքներ, եւ էդ հստակ ներկայացումից հետո ասել ենք, որ սրանցից մեկն էլ լինելու պարագայում իրեն հարգող եւ քաղաքակիրթ համարվող որեւէ երկրում վարչապետը հրաժարական կտար։ Դրանից հետո թողել ինքն է դուրս եկել, հետո նիստը չեն շարունակել։ Ասում է՝ կծու-կծու, փառք Աստծու՝ էս իրավիճակից ելնելով ծափ են տվել, էդ ծափն էլ իրենց ներքին տագնապալի վիճակի արտահայտությունն է։

– Դուք ասում եք՝ պետք է հրաժարական տա, իրենք էլ ասում են՝ մենք ընտրված իշխանություն ենք, 680 հազար մարդ ձայն է տվել, դուք էլ պետք է այդքան մարդ կամ առնվազն հոծ բազմություն հավաքեք փողոցում, որ պահանջ լինի իշխանափոխության, քանի որ մի քանի հազար հոգով իրենք իշխանությունից չեն հրաժարվի։

– Էդ նույն իշխանությունը, որ իրենք ստացել են, էդ մանդատը ստանալու ժամանակ իրենք ժողովրդին խաբել են։ Ժողովրդին չեն ներկայացրել ծրագիր, որով նախատեսված էր Ադրբեջանի կազմում թողնել Արցախը եւ էն քայլերը կատարել, որով մեր կենսական զիջումներն են ենթադրում։ Էդպիսի հրապարակային նախաձեռնությամբ եւ պլատֆորմով չեն գնացել ընտրողներին համոզել, որ իրենց ընտրեն։ Ընտրողներն իրենց ձայն են տվել բոլորովին այլ խնդիր լուծելու համար։ Հիմա իրենք հենց էդ առումով լեգիտիմ չեն, ոչ թե 680 հազարի մասին է խոսքը․ 680 հազար՝ գումարած նաեւ մեր ընտրողները, բոլորը միասին ասել են, որ Ղարաբաղի խնդիրը պետք է հայանպաստ լուծումով կարգավորվի, եւ էդ կարգավորման համար ենք բոլորս ձայն ստացել։

– Իսկ այդ խաբված ժողովուրդն ինչո՞ւ այսօր հրապարակում չէ։

– Իսկ ո՞վ ասաց, թե հրապարակում չէ։ Իոաննիսյանի թվերո՞վ եք առաջնորդվում։ Եթե իրենք փորձելու են իրենց Իոաննիսյանի թվերով անընդհատ խաբել, թող փորձեն խաբել։

– Ձեր թվերով՝ քանի՞ մարդ է հավաքվում հրապարակում, ամենաբազմամարդը որքա՞ն է եղել:

– Տարբեր թվեր կարող եմ հրապարակել, բայց առնվազն մի քանի անգամ, կարգով անգամ ավելի է, քան էն, ինչ որ Իոաննիսյանը հայտարարում է։

– Այդ դեպքում ինչո՞ւ իշխանափոխություն չի լինում, եթե այդքան մարդ է հավաքվում։

– Իշխանափոխությունը․․․ ամեն մի ժամանակ իր պրոցեդուրան ունի։ էս շարժումը սինթեզն է լինելու էն իշխանափոխության` ձեւի իմաստով, որովհետեւ բովանդակությունը շատ նման է ամբողջությամբ 88 թվականի իրավիճակին, որովհետեւ էստեղ չեն հավաքվել որեւէ անձի համար, չեն հավաքվել առաջնորդողի կոչով։

– Իշխանությունն ասում է, որ ընդդիմությունը կտրված է իրականությունից, քանզի դուք ասում եք՝ քաղաքը պարալիզացված է, երկիշխանություն է ձեւավորվել երկրում, Նիկոլ այլեւս չկա եւ այլն։ Նրանք ասում են՝ մենք ազատ գնում ենք աշխատանքի, ոչ մի պարալիզացում չկա, ամեն ինչ կարգին է։

– Իրենք կարող է ինչ ասես՝ ասեն, բայց երբ հետեւում ենք այստեղ հավաքված մեր հայրենակիցների տրամադրություններին, տեսնում ենք իրենց համոզումը, որ էսպես շարունակել այլեւս հնարավոր չէ․․․ Կա մասնակցության մի քանի մակարդակ, կան, որ, այո, հավաքվում են հրապարակում, երթեր են անում եւ այլն, էդ թիվն եմ ասում, որ շատ ավելին է, քան իրենց պատկերացրածը։

– Ինչքա՞ն է այդ թիվը, կոնկրետ հաշվարկ ունե՞ք՝ 20 հազար, 30 հազար․․․

– Ես Իոաննիսյանը չեմ, որ առանց հաշվելու կամ սխալ հաշվելով ինչ-որ թվեր ասեմ։ Նախ, տասնյակ հազարների մասին է խոսքը, եւ սա ակնհայտ երեւում է։ Թող վերցնեն՝ մենակ լույսերը հաշվեն, էդ ինչի՞ չի հաշվում, օրինակ, էդ գլխաքանակով, որ հաշվում է։ Մի օր իրեն ասեք՝ հատուկ իր համար հրապարակում հավաքվել էին եւ լույսեր էին վառել, էդ լույսերը գոնե հաշվե՞լ է, 1200-ը չի անցնում, հա՞։

– Իշխան Սաղաթելյանը խոսում է խորհրդարան վերադառնալու մասին, բայց՝ ընդդիմության օրակարգով։ Ի՞նչ օրակարգով պետք է վերադառնաք խորհրդարան։

– Հստակ, նախ՝ կարմիր գծերը քաշելու օրակարգով, որից որեւէ մեկն իրավունք չունի անցնել։ Այն օրակարգով, որն արժանապատիվ խաղաղության տանելու օրակարգն է։ Էս մարդիկ ասում են․ ապագա կա՝ զիջումներով, մենք ասում ենք․ ապագա չկա` կենսական զիջումներով։ Այն, ինչ որ մենք հիմա շրջանառության մեջ ենք դրել, հենց էդ կարմիր գծերն են արձանագրված։ Յոթ կետից բաղկացած շատ հստակ, ով որ լավ չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը էդ կարմիր գծերի առումով, որտեղ Ղարաբաղի հայաթափումը պետք է կանխվի, Հայաստանի թուրքացումը պետք է կանխվի․․․ սա է խնդիրը։

– Փաստորեն, Դուք չեք բացառում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, ընդդիմությունն էլ կարող է վերադառնալ խորհրդարան ու աշխատել, թեկուզ՝ այլ օրակարգով։

– Այլ օրակարգով մենք չենք պատրաստվում վերադառնալ ու աշխատել, մենք աշխատելու ենք մեր օրակարգով, որն այսօր մեր ազգի լինելիության օրակարգն է։

– Ես դա նկատի ունեմ` ոչ թե այն օրակարգով, որով այսօր նիստեր են գումարվում, այլ ձեր առաջարկած օրակարգով։ Մինչդեռ մարդիկ գիտեին, որ ընդդիմությունը խորհրդարանից փողոց է դուրս եկել, որպեսզի հեռացնի այս իշխանությանը, ոչ թե նորից ընդդիմադիրի կարգավիճակով վերադառնա խորհրդարան։

– Մենք միշտ էլ եղել ենք ընդդիմադիրի կարգավիճակով, հիմա հեռացումը տեղի է ունենալու փողոցով, որովհետեւ խորհրդարանով իրենք չեն հասել նրան, որ օր առաջ պետք է հեռացնեն վարչապետին, որպեսզի կարողանանք մենք դուրս գալ այս պարտվողական իրավիճակից եւ երկիրը դնենք զարգացման նոր որակի վրա։

– Իսկ եթե փողոցով չհեռանա Փաշինյանը, դուք ի՞նչ երեսով եք նորից վերադառնալու խորհրդարան եւ այստեղ հավաքված մարդկանց ի՞նչ եք ասելու՝ ինչո՞ւ եք վերադառնում։

– Էդ իրենք պետք է ասեն՝ ինչ երեսով են մնում։ Մենք էն երեսով ենք գնում, որ երեսով մեր ժողովրդին էսօր հանդիպում ենք եւ մեր ժողովրդի հետ խոսում ենք` էդ երեսով։

– Բայց ժողովուրդը սպասում էր, որ դուք կհեռացնեք Փաշինյանին, ոչ թե նորից կգնաք խորհրդարան։

– Դա էլ անելու ենք։ Այո, պետք է փաստել, որ այլեւս իշխանությունը մնացել է միայն գրասենյակներում, իրական իշխանությունը փողոցում է, եւ ժողովուրդն իր անմիջական իշխանությունն իրականացնելու համար ապացուցում է դա։

– Ձեր գործընկեր դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ եթե այս շարժումը չհաջողի, եւ Փաշինյանը չհեռանա, ինքը մանդատը վայր է դնելու` այլեւս չի վերադառնալու խորհրդարան։ Դուք ասում եք՝ վերադառնալու եք ձեր օրակարգով։ Մի տեսակ հակասության մեջ են այս երկու հայտարարությունները։

– Չի մտնում հակասության մեջ, ի՞նչն է հակասության մեջ․․․ Մենք գնալու ենք խորհրդարան՝ մեր օրակարգով, ի՞նչն է հակասություն։ Իսկ եթե այդ օրակարգը եկավ,  Վանեցյանը չի՞ գալու` գալու է։

Վահե Մակարյան

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company