ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Ո՞ւմ հրահանգով է Նիկոլ Փաշինյանը չեղարկել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումն ու ընթրիքը

01 Հունիս 2022

Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել, ավելի ճիշտ՝ վերջին պահին չեղարկել է հանդիպումը՝ որեւէ բացատրություն չտալով։ Թե ինչ լուրջ պատճառ է ունեցել Փաշինյանը, որ չեղարկել է նման կալիբրի պաշտոնյայի հետ հանդիպումը, այն դեպքում, երբ ժամանակ է գտնում անգամ Wildberries-ի տնօրենին ընդունելու համար, եւ բոլոր լրատվական կայքերով այդ հանդիպումը որպես դարի իրադարձություն են ներկայացնում, պաշտոնական աղբյուրները լռում են, փոխարենը ուշագրավ վարկածներ են առաջ քաշում այս մերժման մասին տեղեկացված աղբյուրները։

Նշենք, որ Փարիզի քաղաքապետը Հայաստան է ժամանել հետպատերազմական իրավիճակում եւ Արցախի խնդրի կարգավորման այս օրերին բարեկամ ժողովրդին իր եւ իր երկրի աջակցությունը հայտնելու նպատակով։ Այցը կազմակերպել է Ֆրանսիայի հայտնի՝ CCAF ֆրանսահայ կազմակերպությունը, որի համանախագահներն են Nouvelles d’Arménie-ի ղեկավար, խիստ նիկոլամետ հայացքներով Արա Թորանյանը, ով բազմիցս այցելել է Հայաստան եւ ընդունելության արժանացել վարչապետի մոտ։ Մյուս համանախագահը ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն է: Նման հակադիր հայացքներ ունեցող այս անձանց մինչ օրս հաջողվել է պահպանել CCAF-ի միասնականությունը եւ համատեղ գործել` հօգուտ հայրենիքի եւ ֆրանսահայ համայնքի։ Նրանք մեծ ջանքերով կազմակերպել են Իդալգոյի այցը Երեւան։ Փարիզի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել Երեւանի քաղաքապետի, ՀՀ նախագահի հետ, Գորիսում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, ժամը 18.00-ին հանդիպում է նախատեսված եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա՝ պաշտոնական ընթրիք, սակայն վերջին պահին Փաշինյանի աշխատակազմից զանգել եւ առանց բացատրության տեղեկացրել են, որ հանդիպումը չեղարկվում է։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հաստատեց hraparak.am-ի տեղեկությունները։ Ինչ վերաբերում է հանդիպումը չեղարկելու պատճառներին՝ գուցե Ձեր ներկայությո՞ւնն է եղել պատճառը, որ Փաշինյանը չի ընդունել Անն Իդալգոյին։ Նա պնդեց, որ դա չէր կարող հանդիպումը չեղարկելու պատճառ դառնալ, քանի որ ինքը նախապես տեղեկացրել է, որ չի մասնակցելու գործող իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումներին։ «Այո, Փաշինյան-Անն Իդալգո հանդիպումը նախապես ծրագրված էր՝ շաբաթ երեկոյան, որից հետո՝ պաշտոնական ընթրիք պատվիրակության հետ, բայց վերջին պահին մերժեցին։ Սկիզբեն ես հայտարարեցի Անն Հիդալգոյին եւ Հասմիկ Տոլմաջյանին, որ Հայաստանի մեջ պաշտոնական ժամադրություններուն պիտի չմասնակցիմ՝ լինի Երեւանի քաղաքապետ, ՀՀ նախագահ եւ վարչապետ, որովհետեւ ես կողմ եմ ընդդիմության, դաշնակցականների՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Թե՛ դեսպանը, թե՛ Փարիզի քաղաքապետը շատ լավ հասկացան, եւ ուրեմն ես չեմ պրոբլեմը, որ բեկանեց հանդիպումը։ Մենք չենք հասկնար՝ ինչու վերջին վայրկյանին Փաշինյանը մերժեց հանդիպիլ Փարիզի քաղաքապետին»,- մեզ հետ զրույցում ասաց Փափազյանը, որն արդեն վերադարձել է Փարիզ։

Ըստ նրա՝ երկու վարկած կա, թե ինչու է Փաշինյանը մերժել բարձրաստիճան հյուրին։ Գուցե Փաշինյանի հետ ուղիղ կապի մեջ գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է արգելել՝ պատժելով Ֆրանսիային հակաթուրքականության եւ Արցախի կարգավիճակի հարցում հայամետ դիրքորոշման համար։ Մանավանդ՝ Գորիսում Իդալգոն հանդիպել է Արցախի նախագահի հետ։ «Գիտեք, որ ուրբաթ օրը հանդիպած ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, եւ հանդիպման հետեւանքն այն է, որ Ալիեւը Ֆրանսիայի դեսպանին կանչեց եւ բողոքեց՝ ասելով, որ անկարելի է, որ ոչ կանոնավոր իշխանություններու հետ Փարիզի քաղաքապետը հանդիպեցավ եւ այլն։ Առաջին հիպոթեզն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չուզեց նեղացնել Ալիեւին»,- ասում է Փափազյանը։ «Երկրորդ տարբերակը․ գիտեք, որ Զարեհ Սինանյանը երբ հունվարին Ֆրանսիա եկած էր, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ, եւ կրնա ըլլալ, որ Սինանյանը կազմակերպեց Փաշինյանի հետ այս սցենարը, որ ինքն ինձի մերժած է, դուք էլ իրեն մերժեք»։ Փափազյանը շեշտում է, որ վստահ չէ որեւէ վարկածում, բայց երկուսն էլ արժանահավատ են։

«Ես իսկապես չեմ հասկնար՝ ինչպե՞ս կարելի է մերժել Փարիզի քաղաքապետին, որ միջազգային անձ մըն է, որ այդ հանդիպումով ուժ պիտի տար Հայաստանին ու Արցախին, ի՞նչ կար ավելի կարեւոր այդ պահին, քան Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը»։ Փափազյանին հարցրինք՝ կատարվածից հետո ի՞նչ տպավորություններով մեկնեց Անն Իդալգոն․ «Գիտեք, այս այցի նպատակը զորակցություն ցուցաբերելն էր Արցախին ու Հայաստանին, իսկ հանդիպումը, որ տեղի չունեցավ, պրոբլեմ չսարքեց, որովհետեւ իր նպատակն Արցախի հարցով՝ որ դիրքորոշվեր։ Ես կկարծեմ, որ Փարիզի քաղաքապետը բան մը չկորցցուց, ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանը կորցցուց»։

Լուսինե Շահվերդյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company