ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

ԵԽԽՎ-ն վերածվել է քաղաքականացված կառույցի, որն առաջնորդվում է իր քաղաքական նպատակահարմարություններով. Արմեն Ռուստամյան

24 Հունիս 2022

Կքննարկվի՞ Արցախի հարցը սեպտեմբերի 1-ին Եվրախորհրդի անդամ երկրների առաջնորդների՝ Գալվեյում կայանալիք համաժողովում: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեծ հույսեր չունի, որ արցախյան հարցը կհասնի այդ համաժողովի սեղանին:

Հիշեցնենք, Գալվեյի համաժողովի առաջարկը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Սայմոն Քովնին հնչեցրեց՝ ամառային նստաշրջանի մեկնարկին, Վեհաժողովի ամբիոնից: Իսկ քննարկման առանցքում «գորշ գոտիներում» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների արդյունավետ կիրառման հարցն են նախատեսում: Բայց Քովնին չբացառեց Արցախի վերաբերյալ քննարկումը, որովհետև, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղը բարդ և «քննարկման համար ակնառու տարածք է»:

Արմեն Ռուստամյանն ասում է ՝ չի կարծում, թե այստեղ ցանկություն ունեն զբաղվել Արցախի հարցով: Բայց, նրա համոզմամբ, օրինակ, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը չի կարող անտեսել որևէ տարածք, որտեղ հումանիտար, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան, անկախ այն փաստից, թե այդ տարածքներն ինչ կարգավիճակ ունեն: «Անդրադարձն այդ խնդիրներին ուղղակիորեն ԵԽԽՎ մանդատի շրջանակում է»,- ասում է Ռուստամյանը, Արցախի վերաբերյալ Սայմոն Քովնիի դիտարկումները պայմանավորելով ԵԽԽՎ պարտավորություններով:

Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ն հետզհետե հեռանում է իր դերակատարությունից՝ դառնալով առավել քաղաքականացված կառույց:

«Մենք այս կազմակերպությունը համարում էինք տաճար, որտեղ պաշպանվում են մարդու իրավունքների, մարդասիրության, ժողովրդավարության հետ կապված սկզբունքները: Այդ արժեքների պահապան կառույց է սա համարվում, բայց երկակի ստանդարտների բազմակի կիրառումը, դժբախտաբար, հանգեցրեց նրան, որ այս կառույցը կամաց-կամաց վերածվեց ավելի շատ քաղաքականացված կառույցի, որն առաջնորդվում է իր քաղաքական նպատակահարմարություններով և, բնականաբար, մի տեղ կարող է նկատել ինչ-որ խախտումներ, մի տեղ կարող է չնկատել՝ կախված նրանից, թե տվյալ պահին այս կառույցի քաղաքական շահն ինչն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ հայկական պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչները բոլոր խնդիրները մանրամասնորեն ներկայացրել են Հայաստանի հարցով համազեկուցողներին ու Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ղեկավարին. Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին ոստիկանության անիրավաչափ պահվածքի մասին, որ խափանման միջոցը, ըստ էության, այսօր դարձել է պատժամիջոց, և այլն:

Իսկ ինչպե՞ս են արձագանքել եվրոպացի պաշտոնյաները, մեր հարցին Ա. Ռուստամյանը պատասխանեց.

«Իրենք գրանցել են ամեն ինչ: Ասում են՝ կզբաղվենք, կվերլուծենք, այդ ձեր բոլոր ահազանգերը մենք կուսումնասիրենք… Բնականաբար, պետք է արձագանքեն, ի վերջո, պիտի արձագանքեն: Մենք հետևողական ենք լինելու: Ես չգիտեմ, թե իրենք որքան հետևողական կլինեն, բայց մենք հաստատ հետևողական ենք լինելու, և չեն կարող, ի վերջո, այսպես անընդհատ անտեսել և աչքերը փակած շարունակել, այդպես հնարավոր չի լինելու, և իրենք էլ են լավ հասկանում: Մենք իսկապես այստեղ բավականին լուրջ անելիք ունենք ՝ իրերը իրենց անուններով կոչելու իմաստով: Շատ բաներ մենք հենց այս կառույցից ենք սովորել՝ իրավական պետության կայացում, հարգանք ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ, և այլն»:

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը համարում է, որ ԵԽԽՎ-ում շատ անելիք կա հիմա, երկու տարի չի եղել պատվիրակության կազմում, չի եկել ստրասբուրգյան նիստերին, ու հիմա, ասում է, շատ բան է փոխված տեսել: Համարում է, որ այս կառույցին պետք է վերադարձնել իր սկզբունքների հիմնական հունը, ոչ միայն Հայաստանի ներքին կյանքի նկատմամբ վերաբերմունքի առումով, այլ նաև արտաքին հարցերի, Արցախի խնդրի հետ կապված: Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ դրան հնարավոր է հասնել հայկական պատվիրակությունում համաձայնեցված աշխատելով.

«Կարծում եմ՝ հայկական պատվիրակությունում մենք բոլորս տեսնելով այդ խնդիրների ընդհանուր դաշտը, պետք է համաձայնեցված աշխատենք, որովհետև դրսում այլ կերպ հնարավոր չէ հաջողության հասնել: Ճիշտ է, մենք ունենք բավականին լուրջ տարաձայնություններ շատ հարցերի հետ կապված, բայց պետք է կարողանալ այդուամենայնիվ գտնել այն ընդհանուրը, որը մեզ արտաքին աշխարհում առնվազն մեր շահերի պաշտպանության հետ կապված կարող է գործունեության նույն դաշտն ապահովել: Սա մի քիչ դժվար խնդիր է, ճիշտն ասած, բայց պետք է լուծել»:

Հայկական պատվիրակությունը, ի դեպ, թերևս համաձայնեցված աշխատելով, այս նստաշրջանի ժամանակ հընթացս փորձում էր կանխել թուրք-ադրբեջանական լոբբինգից սպասվող մեկ այլ վերահաս վտանգ: Մշակում էին առաջարկներ՝ առաջիկայում սպասվող, շրջակա միջավայրին վերաբերող մի զեկույցի վերաբերյալ, որտեղ հեղինակը՝ բրիտանացի պատվիրակ Ջոն Հաուելը, հակահայկական ձևակերպումներ է արել՝ հղումներ անելով՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող, 2016 թվականին ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» ձևակերպումով բանաձևին:

Վերջինս, հիշեցնենք, հեղինակել էր Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող Միլիսա Մարկովիչը, որը Բաքվի եվրոպական խավիարադոլարային սկանդալի դերակատարներից էր, և հետագայում, իր շատ գործընկերների պես, սեփական երկրի իրավապահների տեսադաշտ էր եկել:

Եվրոպայի խորհրդում թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական «հույսը», հայտնի է, որ բրիտանացիներն են: Սարսանգին վերաբերող զեկույցի քննարկման օրերին մեկ այլ բրիտանացի էլ հեղինակել էր «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» վերնագրով զեկույցը, որը հայկական պատվիրակության ջանքերով տապալվեց:

Հեղինակը հայտնի Ռոբերտ Ուոլթերն էր, որի կինը թրքուհի էր (Ֆերդա Ալպ Ուոլթեր): Ուոլթերը հպարտորեն հայտարարում էր, որ իր թուրքական անձնագիրը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ձեռքից է ստացել, և ինքը «բրիտանացի թուրք է»: Արդյո՞ք բրիտանացի Ջոն Հաուելը կդառնա Ռոբերտ Ուոլթեր-2… թերևս, կերևա առաջիկայում:

Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ, Ֆրանսիա

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company