ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Փաշինյանը լուրջ վտանգի տակ է դրել Հայաստանը և Արցախը՝ ընտրելով արևմտյան թևը. Մուրադ Փափազյան

02 Հուլիս 2022

Օրերս 168.am-ը տեղեկացրել էր, որ Նիցցայի հայ համայնքում Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին և Հայաստանի Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանին ուղեկցել է թրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը։ Այդ մասին տեղեկատվություն և լուսանկարներ էր տարածել Աննա Հակոբյանը:

Սա չէր լինի այսքան տարակուսելի, եթե Հայաստանի իշխանություններն այդքան ակտիվորեին չշրջանառեին խաղաղության օրակարգերը, եթե Սփյուռքում այդքան իրարամերժ չընկալվեր առհասարակ Զարեհ Սինանյանն ու նրա առաքելությունը, որին աշխարհասփյուռ հայ համայնքները հիմնականում մերժում են այցերի ժամանակ։

Նկատենք՝ Աննա Հակոբյանն անգամ ֆեյսբուքյան գրառմամբ և կից լուսանկարով իր երախտագիտությունն է հայտնել Սամսոն Օզարարատին և Գրիգոր Աժդերհանյանին՝ իրեն Նիցցա հրավիրելու և «չորսօրյա խիստ հագեցած օրակարգի ընթացքում անհոգնել ուղեկցելու համար»։

«Սփյուռքում ունենք հազարավոր հայրենակիցներ, որոնք հզոր մարդիկ են դարձել իրենց միջավայրերում, բայց նրանք էլ ավելի կհզորանան և Հայրենիքն էլ կհզորացնեն, երբ Երևանը դառնա նրանց մշտական բնակության հասցեն, իսկ աշխարհի մնացած բոլոր քաղաքները՝ բիզնեսների և արձակուրդների ուղղություններ։ Սա մի երազանք է՝ որ անթաքույց տեսանելի է նրանց աչքերում։ Ուզում եմ իմ անունից հավատացնել, որ այդ երազանքը փոխադարձ է»,- նշել է վարչապետի տիկինը:

Սակայն հիշյալ գործիչների հանդեպ Աննա Հակոբյանի հիացմունքը չեն կիսում բազմահազար մեր հայրենակիցներ՝ Սփյուռքում ու հայրենիքում. Սամսոն Օզարարատը և նրա սատելիտները չունեն վստահություն՝ հաշվի առնելով ակնհայտ թրքամետ կեցվածքը:

Ծնունդով Քոնիայից Օզարարատը հայտնի է 1990-ական թվականներից հայ-թուրքական մերձեցմանն ուղղված իր գործունեությամբ: Այժմ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող և ըստ լրատվամիջոցների՝ մասոնական կառույցների հետ սերտ կապեր ունեցող Օզարարատը ժամանակին նաև զբաղեցրել է Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության գործադիր կոմիտեում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը:

Ի դեպ, 2021 թ․ մարտին Սամսոն Օզարարատը Երևանում էր եղել․ լրատվամիջոցները ֆիքսել էին Օզարարատի և նախկին ՀՀՇ-ական և այժմ՝ իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հանդիպումը։

Հիշեցնենք, որ հենց Սամսոն Օզարարատն էր փետրվարին Ֆրանսիայում ընդունել Զարեհ Սինանյանին, երբ Փարիզի սփյուռքահայ ավանդական կազմակերպությունները «բացահայտել էին» հանձնակատարի բուն առաքելությունը․ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հայտարարություն էր տարածել՝ համոզում հայտնելով, որ սփյուռքի գերագույն հանձնակատարը Ֆրանսիա է եկել հայ համայնքը պառակտելու համար՝ «փորձելով առաջ մղել փոքր խմբեր, որոնք հանդիսանում են CCAF-ի այլընտրանքը»:

Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սփյուռքի գլխավոր հանձնակատարի հերթական այցին՝ վերահաստատեց՝ Զարեհ Սինանյանի առաքելությունը Սփյուռքը պառակտելն է և ՀՀ այսօրվա իշխանություններին՝ Փաշինյանին համակիր կազմակերպություններ ստեղծելը։

«Մենք գիտենք, որ Սփյուռքն անկախ է, և տասնյակ տարիներ ի վեր հաջողությամբ աշխատանք է տանում՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի։
Ինչո՞ւ փորձել պառակտել Սփյուռքը, տկարացնել այն, երբ գիտենք, որ Հայաստանի ու Արցախի միակ հարստությունները Սփյուռքն է․ դժբախտաբար, երկիրը չունի նավթ, ծով չունի՝ տնտեսությունը զարգացնելու համար, և միակ հարստությունը Սփյուռքն է»,- զարմանքով արձագանքեց Մուրադ Փափազյանը։

Իսկ Նիցցա այցը, ըստ ֆրանսահայ գործչի, Զարեհ Սինանյանի կողմից փորձ էր Աննա Հակոբյանի օժանդակությամբ կանխելու հերթական ձախողումը։ Այդուհանդերձ, ըստ Փափազյանի, այս հանգամանքը ևս չի «փրկել» Սինանյանին։

«Այս այցելությունը ևս շատ աղքատ է եղել․ գնացել են Նիցցա՝ ընկերակցելու Սամսոն Օզարարատին և Գրիգոր Աժդերհանյանին, որոնք ուղղակի Թուրքիայի հետ հարաբերություններ են վարում այսօր, որոնք ուղղակի թրքամետ շրջանակների հետ կապերի մեջ են»,- նկատեց նա։

Մեր հարցին՝ հաշվի առնելով հիշյալ գործիչների և մասնավորապես Սամսոն Օզարարատի՝ Թուրքիայի հետ կապերը, արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ նրանք այսօր ձեռնտու են ՀՀ գործող իշխանությունների խաղաղության օրակարգերին և ինչ-որ առումով գուցե «միջնորդնե՞ր», մեր զրուցակիցը պատասխանեց․

«Չեմ կարող հաստատել, բայց Օզարարատն ինձ է պատմել իր անցյալը․ նա ասել է, որ որբ է եղել և աճել է Թուրքիայում՝ շնորհիվ թուրքական կառավարության։ Պատմել է, որ Թուրքիայի լավագույն դպրոցներում է ուսանել՝ թուրքական կառավարության ներդրումով և օժանդակությամբ։ Գիտենք նաև, որ նա շատ մտերիմ է Թուրքիայի ծայրահեղ աջերի հետ, որ ժամանակին հենց նա է կապ հաստատել Թուրքիայի և Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության միջև։

Նա ինձ առաջարկել է իր հետ տանել Թուրքիա․ երբ 2009 թ․-ին մենք այդ Ֆուտբոլային դիվանագիտության դեմ էինք աշխատում, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները չստեղծվեին այն գաղափարաբանությամբ: Թուրքիան, հասկանալով, որ Սփյուռքը խանգարում է, առաջարկել էր Օզարարատին՝ ինձ հետ հարաբերությունների մեջ մտնել և Թուրքիա տանել, որպեսզի այդ կապերը ստեղծվեն։ Անշուշտ՝ մերժել եմ, որովհետև այն համոզումն ունեմ, որ Թուրքիան խաղաղություն չի ուզում Հայաստանի հետ․ Թուրքիան ցանկանում է իր ձեռքը դել Հայաստանի վրա, շարունակել 1915թ․ իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

Ով կարծում է, որ հարաբերություններ հաստատելով, սահման բացելով, առևտրական և դիվանագիտական հարաբերությունների մեջ մտնելով՝ կարող ենք խաղաղության գալ, սխալվում են։ Այսօր Թուրքիան ուղղակի ցանկանում է օգտվել այն քաղաքական կոնտեքստից, որ տիրում է Հայաստանում, և հաստատելով հարաբերություններ՝ գնել ՀՀ տնտեսությունը, ինչը Թուրքիայի համար շատ հեշտ կլինի, ու վաղը Հայաստանի ժողովուրդը պետք է աշխատի թուրքական ընկերությունների համար։ Այս կոնտեքստի մեջ, այո, կան անձեր, որ բանալի անձեր են․ չգիտեմ՝ արդյո՞ք այսօր Օզարարատը այդ բանալի անձերից է, բայց հավանականություն կա»։

Ի դեպ, մամուլում բազմիցս է գրվել, որ Թուրքիայում ծնված և այնուհետև Ֆրանսիա տեղափոխված Սամսոն Օզարարատը 1993-ին կազմակերպել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի փարիզյան հանդիպումը։ Սամսոն Օզարարատը նաև պատմել էր, որ Թյուրքեշն այդ ժամանակ հայտարարել էր՝ եթե հարաբերություններ ստեղծվի, Թուրքիան Հայաստանին կտրամադրի Թուրքիայի ցամաքային և ծովային ճանապարհները, կիրականացնի Տրանս-կովկասյան ավտոմայրուղին։ Ավտոմայրուղու հետ մեկտեղ՝ պետք է ավելացվեր երկաթգիծ, գազատար ու նավթամուղ, և պետք է զարգանար սահմանային առևտուրը։

Սամսոն Օզարարատը Գրիգոր Աժդերհանյանի հետ մեծ դերակատարում էին ունեցել տարիներ առաջ Նիցցայի հայ համայնքում ներհամայնքային և հայկական եկեղեցու շուրջ հրահրված խժդժություններին: «Հենց նրանք են խնդիրներ առաջացնում Նիցցայի հայ համայնքում»,- ժամանակին գրել էր «Հրապարակը»:

Նշենք նաև, որ Օզարարատի անունը կապվում է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» (Grand Orient de France) մասոնական օթյակի հետ:

Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը մեզ հետ զրույցում ցավով արձանագրեց, որ 2018 թ․-ից ի վեր՝ Փաշինյանի կառավարության համար հստակ է ճանապարհային քարտեզը, որը Հայաստանը չի տանում հզորացման։

«Նիկոլ Փաշինյանի նպատակը Հայաստանը տկարացնելն է։ Ընտրելով արևմտյան թևը՝ Նիկոլ Փաշինյանը լուրջ վտանգի տակ է դրել Հայաստանը և Արցախը։

Ես վստահ եմ՝ընդհանուր ծրագիրն այն է, որ համաձայնություն կազմակերպվեր Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որպեսզի արևմտյան ուժերը հաստատվեն Հայաստանում, դուրս հանեն Հայաստանը ռուսական ազդեցությունից, որպեսզի ազատ շուկա և բիզնեսի լայն խավ հաստատվի Հայաստանում, ընկերությունները հաստատվեն, և որպեսզի նաև՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապն ամրապնդվի։

Սյունիքի այդ ճանապահը պանթուրքիզմի ճանապարհն է՝ ոչ միայն քաղաքական պանթուրքիզմի, այլև՝ տնտեսական։ Գիտենք, որ պատմականորեն Հայաստանը խանգարել է այդ պանթուրքիզմի հայեցակարգին՝ իր գոյությամբ»,- շեշտեց նա՝ նկատելով, որ այդպիսով հարցականի տակ է դրվելու Հայաստանի պետականությունը։

Սփյուռքահայ գործիչը հենց այս համատեքստում հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի նախընտրական՝ «ապագա կա, կա ապագա» խոստումը՝ արձանագրելով, որ դա մեր ապագան չէ իրականում․

«Ես կասկածում եմ, որ Հայաստանի ժողովրդի ընտրած ապագան է սա, և Հայաստանի ժողովուրդն ուզում է այս պայմաններում ապրել ու այս պայմանները թողնել իր երեխաների համար»։

Ի պատասխան մեր վերջին հարցադրումին, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի այդ ապագան չսպառնա Հայաստանին՝ Մուրադ Փափազյանը նշեց․

«Պետք է վստահել Դիմադրության շարժմանը, պետք է վստահել ընդդիմությանը, պետք է Հայաստանի ժողովուրդն իջնի փողոց, բողոքի, որպեսզի Փաշինյանը ստիպված լինի հրաժարական տալ, և գա պրոֆեսիոնալների կառավարություն, որպեսզի կարողանան Հայաստանը դնել ոչ միայն խաղաղության ճանապարհի վրա, այլ արժանապատիվ խաղաղության։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում ապահովել ՀՀ անվտանգությունը, խաղաղությունը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարական զարգացումը։ Ժամանակն է, որ Հայաստանի ժողովուրդն արթնանա, որպեսզի ուշ չլինի։ Մենք ասում ենք՝ Արցախ, Արցախ․ սա Հայաստանի համար է, որովհետև Արցախը Հայաստանի վահանն է, եթե Արցախը բոլորովին ընկնի, Հայաստանը կընկնի»։

Նա հույս հայտնեց, որ այդ արթնացումի ականատեսը կլինի․ «Ես վստահում եմ Հայաստանի ժողովրդին»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company