ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Փաշինյանը ժամանակավոր ղեկավար է, իսկ երկիրը, պետականությունը՝ հարատև. Մուրադ Փափազյան

14 Հուլիս 2022

Սփյուռքի Հայ դատի հեղինակավոր գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն այսօր իր ֆեյսբուքյան օգտահաշվի էջում տեղեկացրեց, որ իր մուտքը ՀՀ արգելվել է և ինքը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել:

168TV-ի եթերում Մուրադ Փափազյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել իր մուտքը ՀՀ, իրավապահ որ մարմիններն են դիմավորել և ինչ հիմնավորումներ են ներկայացրել: Փափազյանն ասաց, որ «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրերի վերահսկողության հատվածում (ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր.- Ա.Մ. ) իրեն պաշտոնյաներ են ներկայացել և գրեթե 30 րոպե աջուձախ զանգեր արել, պաշտոնյաներ են եկել-գնացել և իրեն հստակ չեն պարզաբանել, թե ինչ խնդիր կա իր ՀՀ մուտքի հետ կապված:

«Ես հարցնում էի՝ ի՞նչն է խնդիրը, խնդիր կա՞, բայց ինձ բացատրություն չեն տվել, հետո ուղեկցեցին առանձին սենյակ, որտեղ 1 ժամ սպասեցի առանց անձնագրի, և հետո ինձ տարան տրանզիտ գոտի, այնտեղ հասկացա, որ վտանգ կա, որ արգելեն մուտքը Հայաստան: Այնտեղ ԱԱԾ պաշտոնյաներն էին, որ ինձ հետ հարաբերվեցին, 20 անգամ հարցրեցի՝ եթե խնդիր կա՝ ի՞նչն է խնդիրը, ասեք ինձ, որևէ տեղեկություն չտվեցին, և 3,5 ժամ հետո իմացա, որ Հայաստան մուտքն իմ համար արգելված է, Հայաստանում պերսոնա նոն գրատա եմ»,- ցավով նշեց Մուրադ Փափազյանը՝ շարունակելով, որ իրեն հենց այդպես էլ ասել են, որ մուտքն արգելված է, և որոշում է Կառավարության կողմից, և ինքը պետք է վերադառնա Փարիզ, որովհետև չի կարող մտնել ՀՀ սահմաններից ներս: Ֆրանսահայ գործչի գնահատմամբ՝ բավական կոշտ ձևով վարվեցին, անկիրթ ձևով: Ըստ նրա, խոսակցության այլ վայր չկար, և իրեն տարել են օդանավ, տեղեկացրել Air France-ի պաշտոնյաներին, թե ինչպիսին է իրավիճակը:

«Air France-ի պաշտոնյաները մոտս եկան, բացատրեցի իրենց, անշուշտ, խնդիր չկար, Ֆրանսիայի ոստիկանությունը դիմավորեց ինձ օդանավից դուրս, համակրանքով դիմավորեցին, որովհետև ինձ ճանաչում են, գիտեն՝ ով եմ, ինչ դեր ունեմ Ֆրանսիայում ի նպաստ Հայաստանի, ի նպաստ ֆրանս-հայկական հարաբերությունների, ի նպաստ Արցախի, ի նպաստ Հայ Դատի, իսկապես ամոթ է: Սիրտս խառնված է, որ Հայաստանում նման իշխանություններ են, որ ճեղք են բացում Հայաստանի և Սփյուռքի միջև, որ այսօր իմ պարագան է, բայց վաղը կարող է այլ պարագա լինել, ինձ պես գործիչը, որ տասնյակ տարիների ընթացքում պաշտպանել է ՀՀ-ն միջազգայնորեն, Արցախը, Հայ Դատը Ֆրանսիայի տարբեր նախագահների մոտ, տարբեր նախարարների մոտ, բոլոր քաղաքական դասակարգերի մոտ, և այսօր Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ինձ արգելում է մուտք գործել ՀՀ: Պատճառը չգիտեմ, բայց շատ հետաքրքրված եմ իմանալ: Բայց նշանակում է, որ իրենք ցանկանում են տկարացնել Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, և տկարացնելով Սփյուռք-Հայաստան հարաբերությունները՝ տկարացնում են թե Սփյուռքը, թե Հայաստանը»,- ասաց Փափազյանը:

Սփյուռքի ֆրանսահայ գործիչն իր հետ տեղի ունեցածը որակում է քաղաքական որոշում:

«Ես դիմեցի Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն, ասացի, որ իրենց պարտականությունն է՝ հարցնել ՀՀ ԱԳՆ-ին, որովհետև, երբ Ֆրանսիայի քաղաքացին այսպիսի ձևով հեռացվում է երկրից, պետք է պատճառ լինի: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի տունը չէ, օրենքներ կան, միջազգային օրենքներ կան, պատճառ պետք է լինի քաղաքացուն հեռացնելու համար՝ կամ անձնագիրն է կեղծ, կամ վիզա չունի, կամ խնդիր է երկրի անվտանգության համար, պետք է պատճառ լինի:

Այդպես վարվել բարեկամ երկրի քաղաքացու հետ, լուրջ հարց է, լուրջ սխալ է, չեմ կարծում, որ Փաշինյանը հաշվի է առել սա՝ ինձ սև ցուցակ ներառելով: Ես գիտեմ, որ պերսոնա նոն գրատա եմ Թուրքիայում, Ադրբեջանում, բայց երբեք չէի պատկերացնի, որ ինչ-որ մի օր ՀՀ-ում պերսոնա նոն գրատա կլինեմ: Իսկապես: Ես ամեն օր վտանգի մեջ եմ Ֆրանսիայում Թուրքիայի և ադրբեջանցիների կողմից, որովհետև քաղաքական և Հայ Դատի գործիչ եմ, բայց երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում այսպիսի ձևով կվարվի որևէ ղեկավարություն իմ հանդեպ»,- ասաց Փափազյանը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ խնդիր ունի, և նա չի հանդուրժում ընդդիմության գոյություն Հայաստանում ու Սփյուռքում, նա ուզում է պատժել ընդդիմությանը թե Հայաստանում, թե Սփյուռքում:

«Նիկոլ Փաշինյանը մի փոքր պետք է հանգստանա, ամեն ինչ իր շուրջ չի պտտվում, նա պետք է սա իմանա, նա ժամանակավոր ղեկավար է, իսկ երկիրը, պետականությունը՝ հարատև»,- ասաց Մուրադ Փափազյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները միայն իրենց շահերը, իրենց հաշիվներն են ցանկանում մաքրել, իրենց վրեժը լուծել, բայց սա Հայաստանը չի ուժեղացնում:

Հարցազրույցի ընթացքում Մուրադ Փափազյանը խոսեց նաև մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ՀՀ կատարած այցի մասին:

Ի դեպ, Իդալգոյի պատվիրակության կազմում էր նաև Մուրադ Փափազյանը, ում ներկայության պատճառով էլ, ըստ Փափազյանի, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Փարիզի քաղաքապետին:

Փափազյանը նաև խոսեց Աննա Հակոբյանի Նիցցա կատարած այցից և թրքամետ շրջանակների հետ վերջինիս շփումներից:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company