ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Մտահոգ եմ Հայաստանի ժողովրդի համար, որ ունի այս մակարդակի կառավարություն. Մուրադ Փափազյան

22 Հուլիս 2022

168 TV-ին զրուցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ:

Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը հուլիսի 13-ի երեկոյան ժամանել էր Երևան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ նրա մուտքն արգելել էին: Ցայսօր ՀՀ ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն հրաժարվում էին մեկնաբանություններ տալ այս աղմկահարույց որոշման վերաբերյալ, և միայն այսօր եղավ պաշտոնական պարզաբանում վարչապետի աշխատակազմի կողմից:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- նշված է կառավարության պարզաբանման մեջ:

Ի դեպ, այս պարզաբանման առնչությամբ 168.am-ը մի քանի հարցադրումներ է հղել Ազգային անվտանգության ծառայությանը, այդ թվում՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է պաշտոնապես հիշատակվող միջադեպից միայն մեկ տարի անց կայացվել Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքն արգելող որոշում, եթե նա մինչ այդ այցերով եղել է Հայաստանում:

«Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն հայտարարում էր, թե չի կարող փոխանցել պատճառը, որովհետև այն վերաբերում է իմ անձնական կյանքին, իսկ այսօր վարչապետի աշխատակազմը ներկայացնում է տեղեկություններ, որ ես իբրև թե կազմակերպել և ներկա եմ եղել վարչապետի դեմ 2021 թ. հունիսի 1-ին Փարիզում կազմակերպված ցույցին, ինչը բոլորովին սուտ է»,– իր՝ Հայաստան մուտքի արգելքի առնչությամբ տարածված պաշտոնական պարզաբանման վերաբերյալ 168 TV-ի զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահը շեշտեց՝ ներկա չի եղել և չի կազմակերպել այդ միջոցառումը, իսկ նման պարզաբանումները համարեց ընդամենը պատրվակ:

Ի դեպ, նա հավելեց, որ հիշատակվող՝ 2021 թ. հունիսի 1-ից հետո 4 անգամ եղել է Հայաստանում:

«Ես շատ մտահոգ եմ Հայաստանի ժողովրդի համար, որ ունի այս մակարդակի կառավարություն. եթե այսպիսի հարցի են նման կերպ վերաբերվում, չեմ պատկերացնում, թե ինչպես են նրանք գնում բանակցությունների Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ»,- ասաց նա:

Ի պատասխան հարցին, թե՝ նախորդ 4 այցերի ժամանակ արդյո՞ք այս իշխանությունները Ձեզ ակնարկել են այս խնդիրների մասին, Մուրադ Փափազյանը նշեց, որ երբեք չեն խոսել այդ հարցերի առնչությամբ:

Առհասարակ, մեր զրուցակիցը հնարավոր չի համարում, որ դա է իր մուտքի արգելքի պատճառը, քանի որ չկա որևէ փաստ:

Իսկ թե ինչո՞ւ դեպքից միայն մեկ տարի անց հիշեցին այդ մասին՝ ըստ սփյուռքահայ գործչի տպավորության՝ պայմանավորված է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մասնակցությամբ, ինչպես նաև՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությամբ, թե Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

«Այսօր ստիպված են սուտ խոսել՝ ժողովրդին բացատրելու համար, թե ինչու են արգելել հայ անձնավորության մուտքը Հայաստան, բայց ես ամեն օրինավոր միջոցներին դիմելու եմ, որպեսզի վերականգնվի Հայաստան վերադառնալու իմ իրավունքը: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է. ի՞նչ իրավունքով է պարոն Փաշինյանն արգելում ինձ մտնել Հայաստան, ո՞ւր էր պարոն Փաշինյանը այն տասնյակ տարիների ընթացքում, երբ մենք պաշտպանում էինք Հայաստանը, Արցախը, երբ մենք պայքարում էինք Հայ Դատի համար: Նա չորս տարի է գործում. ինչպե՞ս կարող է արգելել Հայաստանի, Արցախի և Հայ Դատի քաղաքական զինվորի մուտքը»,- արձանագրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահը:

ՀՅԴ Բյուրոյի անդամը նաև տեղեկացրեց, որ իր իրավունքները վերականգնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել, որոնց մասին կտեղեկացնի օրերս:

Անդրադառնալով Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե՝ «արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ», սփյուռքահայ գործիչը նկատեց.

«Այո՛, ես համաձայն եմ՝ թող իրավական անդրադարձ ունենան: Ինչո՞ւ չդիմեցին Ֆրանսիայի արդարադատությանն այդ ժամանակ. չեմ հասկանում՝ մեկ տարուց հետո արթնանում են և փորձում են իմ՝ Հայաստան մուտքի արգելքն այդ միջադեպով արդարացնել, որի հետ ես կապ չունեմ»:

Դիտարկմանը, թե՝ Ձեզ առնչվող այս դրվագը շատերը նմանեցնում են 1992թ․ հունիսի 29-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի՝ Հայաստանից արտաքսման հայտնի սկանդալի հետ, Մուրադ Փափազյանն արձագանքեց.

«Ճիշտ է, որ շատ են նման, ճիշտ է, որ այսօրվա Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանն է:

1992 թ. հունիսի 29-ին Լևոն Տեր-Պետրոսյանն արտաքսեց ընկեր Հրայր Մարուխյանին, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն էր, այսօր Նիկոլ Փաշինյանն է արգելում ՀՅԴ մեկ այլ անդամի մուտքը Հայաստան: Սա նշանակում է, որ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը մերժում են ժողովրդավարությունը՝ մինչդեռ թե՛ մեկը, թե՛ մյուսն իշխանության են եկել ժողովրդավարության դրոշակով։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը խաբել են ժողովրդին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ արդարացնել Հրայր Մարուխյանի արտաքսման պատճառները, այսօր տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լրջորեն արդարացնել իմ մուտքի արգելքը Հայաստան:

Ուրեմն՝ վիճակները նման են՝ հույսով, որ առաջիկա քայլերը նույն տեղը չեն տանի»:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company