Փաշինյան-Սինանյան տանդեմը նախընտրում է կյանք տալ Անկարա-Բաքու տանդեմին
01 Օգոստոս 2022
«Հայաստանի կառավարությունն անպատասխանատու է. ամեն ինչ ձեռնարկում են՝ ճեղքելու Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները:
Անպատասխանատու են, որովհետև իրենց կեցվածքով տկարացնում են Հայաստանը՝ նախընտրելով հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սփյուռքահայ գործիչների՝ Հայաստան մուտքն արգելող նոր որոշումներին՝ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը:
Այս համատեքստում սփյուռքահայ գործիչն ուշադրություն հրավիրեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ապա նկատեց, որ այդ հայտարարությանը հաջորդեց իր մուտքի արգելքը և այսօր արդեն՝ նոր արգելքներ:
«Փաշինյան-Սինանյան տանդեմը նախընտրում է կյանք տալ Անկարա-Բաքու տանդեմին՝ իբրև ապագա գործընկերոջ: Այսօր համոզված եմ, որ թուրքական պահանջին դրական պատասխան տվեցին. պետք է մերժել այս մոտեցումը»,- եզրափակեց Մուրադ Փափազյանը: