ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կոռուպցիոն ռիսկերն ավելացել են պետական գնումներում, խորացել է կառավարման անարդյունավետությունը

26 Օգոստոս 2022

Պետբյուջեի թերակատարումը բացասական երևույթ է մասնավորապես այն դեպքում, երբ վերաբերում է կապիտալ ծախսերին, որոնք 2022 թ. առաջին կիսամյակում մոտ 41 տոկոսով չեն իրականացվել: Անդրադառնալով 2022 թ. առաջին կիսամյակում ծախսերի թերակատարմանը՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: «Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի ծախսերը 6 ամսվա կտրվածքով շուրջ 15 տոկոս թերակատարվել են այն դեպքում, երբ պետական բյուջեի եկամուտները պլանավորվածից մոտ 5 տոկոսով ավելի են հավաքագրվել: Ստացվում է՝ ծրագրվածից ավելի շատ հավաքագրվել, բայց ծրագրվածից ավելի քիչ ծախսվել է:

Այս տարվա համար մոտ 365 մլրդ դրամի կապիտալ ծախս էր նախատեսված, ինչով հպարտանում էին: Բայց փաստացի կատարողականի թերակատարումն էական է՝ մոտ կեսը չեն կատարել ու 365 մլրդ-ից ծախսել են 100 մլրդ դրամը: Այսինքն, փողը տնտեսությունից քաշում են, բայց չեն վերադարձնում, որպեսզի տնտեսական ակտիվությունը կայուն բնույթ ունենա: Իսկ առկա տնտեսական ակտիվության ավելացումն իրենց հետ որևէ կապ չունի. այն պայմանավորված է աշխարհաքաղաքական արտաքին գործոնով՝ մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմով ու ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով»,-ասաց Թադեւոս Ավետիսյանը՝ նշելով, որ այս իրավիճակը կարճաժամկետ առումով դրական արդյունքներ է ապահովում ՀՀ տնտեսության համար:

«Թերակատարումների երկրորդ կարևոր պատճառն այն է, որ այս իշխանությունների օրոք պետական պարտքը մոտ 40 տոկոսով աճել է, ու մենք հատել ենք պետական պարտքի, նաև արտաքին պետական պարտքի ցածր ռիսկայնության շեմը: Ստիպված են այսօր զսպող քաղաքականություն իրականացնել, որովհետև երկիրը պարտքով են պահում, իսկ լրացուցիչ գումարները, ինչպես նշեցի, կարճաժամկետ են: Այս առումով զգուշավորություն կա: Եվ թերակատարումների երրորդ գործոնն իրենց պոպուլիզմն է: Իրենք տարեսկզբին գիտեին, որ այդ չափի կապիտալ ծախսեր չեն կարողանալու իրականացնել, բայց որպեսզի կարողանային քողարկել թոշակներն ու նպաստները չբարձրացնելու հանգամանքը, ասում էին՝ կապիտալ ծախսերով տնտեսական զարգացում են ապահովելու, և մարդկանց եկամուտներն այդ կերպ կավելանան: Հիմա էլ փաստացի տեսանք, որ պետական բյուջեում գրվածի անգամ կեսը չեն իրականացրել:

Թերակատարումների չորրորդ գործոնը կապված է իրենց ապիկարության և փնթի կառավարման հետ: Ընդհանուր առմամբ, կառավարման ձախողումները հիմնական ծրագրերը չկատարելու պատճառներից են»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ պետական ծրագրերը չեն կարողանում հավուր պատշաճի նախագծել, իրականացնել և հետևել դրանց իրականացման գործընթացին:

Անդրադառնալով ծախսերը չկատարելու հարցում պետական գնումների համակարգի վրա մեղքը բարդելու փորձերին՝ Թ. Ավետիսյանը շեշտեց, որ այս համակարգի խնդիրները ոչ թե լուծվել, այլ խորացել են վերջին 4 տարում. «Փաստն այն է, որ մրցակցային բնույթի գնումներն այս իշխանության օրոք էապես փոխարինվում են մեկ անձից գնումներով, ինչը բացատրում են տարբեր անհասկանալի պատճառներով: Մինչդեռ հիմնական պատճառն այն կոռուպցիոն ռիսկերն են, որոնք կան գնումների ոլորտում: Այսինքն, մեկ անձից գնում է կատարվում, ու հետո պարզվում է՝ այդ մեկ անձը իրենց սրտի օլիգարխն է կամ իրենց նեղ շրջապատից մեկը: Ակնհայտ է, որ կոռուպցիոն ռիսկերն ավելացել են պետական գնումներում, ու կառավարման անարդյունավետությունը խորացել է»:

Ինչ վերաբերում է կառավարության՝ գնումների նոր հայեցակարգ ներդնելու մտադրությանը, Թ. Ավետիսյանն ընդգծեց. «Դա ևս հերթական պոպուլիստական դրսևորումն է՝ պատասխանատվությունից խուսափելու հերթական մղումով: Մեխանիզմներին են մեղադրում, հետո պարզվում է՝ մրցույթն ուշ են հայտարարել, մրցույթը չի կայացել: Կարծում եմ՝ այստեղ իր դերն ունի թե՛ ապաշնորհությունը, թե՛ նաև շահագրգռվածությունը, որ գնումները մրցույթային հիմքով չկայանան, որը հետո հիմնավորեն մեկ անձից գնումներով, մեկ անձն էլ իրենցից հեռու չլինի»:

Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև սեպտեմբերի 1-ից թոշակների, նաև նպաստների ավելացման վերաբերյալ կառավարության երեկվա որոշմանը, որը մեր զրուցակիցը դիտարկեց մի քանի տեսանկյունից: «Այն օբյեկտիվ անհրաժեշտություն է, բայց խիստ ուշացած է: Այս տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ ինքս ավելի քան 10 առաջարկ եմ ներկայացրել: Մենք առաջարկել էինք նաև բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ինչն առնվազն կչեզոքացներ գնաճի այս ահագնացող սոցիալական բացասական հետևանքները՝ հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար: Առաջարկը, սակայն, կառավարությունը չընդունեց: Այն չափերը, որով հիմա նախատեսում են ավելացնել նվազագույն նպաստը, կենսաթոշակը, միջին կենսաթոշակը, բացարձակ համարժեք ու համադրելի չեն գնաճի հետ: Միայն այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը պատիկներով ավելի մեծ չափով է աճել, քան 3000 դրամ միջին կենսաթոշակի, 1900 դրամ նվազագույն կենսաթոշակի նախատեսվող ավելացումն է»,-ասաց Թ. Ավետիսյանը:

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից հետո չի բարձրացվել կենսաթոշակի հիմնական չափը, չի բարձրացվել նաև անապահովության նպաստի չափը. «Եվ եթե համեմատենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքները այս ժամանակահատվածի հետ, ապա տարբերությունը մոտ 20-22 հազար դրամ է:

Այսինքն, մեզ մոտ մեկ շնչի հաշվով մոտ 30 տոկոսով կյանքը թանկացել է, մեկ շնչի հաշվով ամսական նվազագույն ծախսն ավելացել է ավելի քան 20 հազար դրամով, իսկ իրենք առաջարկում են աշխատանքային կենսաթոշակն ավելացնել ընդամենը 3000 դրամով: Ի դեպ, տարածաշրջանի երկրներում ևս բարձր գնաճ կա, և այդ երկրներում վաղուց գնաճին համարժեք բարձրացրել են թոշակներն ու նպաստները՝ ողջ ծավալով չեզոքացնելով գնաճի հետևանքները»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company