Իշխանությունը այդպես էլ չհասկացավ Քարվաճառի կարեւորությունը
14 Սեպտեմբեր 2022
Երեկ Փաշինյանն իր ելույթում, ինչպես եւ 44-օրյա պատերազմի ժամանակ, արդեն սկսել է մեղադրել հանրությանը հնարավոր ձախողումներում. սեպտեմբերի 14-ին, «Հայկական օրակարգ. քաղաքական սեպտեմբեր, ներքին եւ արտաքին ռիսկերի պաշար» խորագրով քննարկման ժամանակ ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշել է, որ Փաշինյանը փորձում է նորից պատասխանատվությունը դնել ոչ միան քաղաքական այլ ուժերի, այլեւ ամբողջ հանրության վրա՝ դավաճանության, պառակտման եւ այլնի մասին մտքեր առաջադրելով։
«Գուցե, իշխանություններն առաջարկեն գնալ խաղաղության պայմանագրի կնքման եւ Արցախի հանձնման ճանապարհով, որպեսզի վերջ դրվի այսօրվա ցավին, որպեսզի չխփեն Վարդենիսին, Ջերմուկին։ Այս մասին Փաշինյանն ակնարկել է»,- ավելացրել է պատգամավորը։
Նրա խոոսքով՝ իշխանություններին չեն հետաքրքրում ռիսկերը, նրանք ուզում են դառնալ Թուքրիայի կցորդն ու դիվիդենդներ ստանալ։
«Ընդդիմությունը պնդում է, որ պետք է անցումային մարմին ստեղծումը։ Իրավիճակն անելանելի չէ, պարզապես անհրաժեշտ է, որ բոլոր ոլորտներում ձախողված իշխանությունը հեռանա», – ասաց նա։
Նա բացատրեց, որ պետք է ստեղծվի անցումային մարմին, որը կարող է կասեցնել այս անկումը, զարգացնել քաղաքական կուրսը եւ երկիրը տանել հաջողության ճանապարհով։ Նման փորձ մեր պետության պատմության մեջ արդեն եղել է։
«Սա առաջարկեցինք նաեւ 44-օրյա պատերազմի վերջին օրերին, երբ հասկացանք, որ հաղթանակն այլեւս հնարավոր չէ։ Հետո առաջարկեցինք ստեղծել ռազմաքաղաքական շտաբ»,-ընդգծեց Խաչատրյանը։
Նա նշեց, որ ներկայիս իշխանությունը չի հասկացել Քարվաճառի նշանակությունը։ Այսօր Քարվաճառից հարձակվում են եւ՛ Սոթքի, եւ՛ Ջերմուկի վրա։
Պատգամավորը սուտ անվանեց այն հայտարարությունը, թե Արցախը կորցրել է անկախության շանսը՝ հիշեցնելով, որ հանրաքվեի ժամանակ պետք է ձեւակերպում լիներ Ադրբեջանից Արցախի անկախության մասին։
«Որքան երկար մնա ներկայիս իշխանությունը, այնքան ավելի դժվար կլինի։ Իրավիճակը կշարունակի վատթարանալ անշրջելիության աստիճանի, եւ մենք կբախվենք պետականության ու ազգի կործանման իրական ռիսկի, եթե շարունակվի ներկայիս իշխանության որդեգրած քաղաքական կուրսը։ Փաշինյանը դեռ պատերազմից առաջ խոսել է խաղաղության դարաշրջանի մասին։ Խաղաղությունը լավ է, բայց կարեւոր է՝ ինչպես հասնել դրան։
Չեմբեռլենը նույն սխալն արեց, երբ փորձեց զիջումների գնալ Հիտլերին՝ Եվրոպայում խաղաղության դարաշրջան սկսելու համար: Հիմա էլ Փաշինյանը նույն քաղաքականությունն է որդեգրել։ Արդյունքում ստացանք 44-օրյա պատերազմ եւ ստեղծված իրավիճակը։ Միայն այն մարդիկ, որոնք կարող են պաշտպանել իրենց եւ իրենց սահմանները, կարող են խաղաղ ապրել, իսկ գործող իշխանությունն ամեն ինչ արել է, որ մենք անպաշտպան լինենք»,-հավելեց ընդդիմադիրը։
https://youtu.be/qpV5ptRZwXc