Ռուսաստանը պետք է ավելի վճռական լինի. Հակոբ Տեր-Խաչատուրյան
21 Սեպտեմբեր 2022
Բոլորս էլ գիտենք, որ ռազմական գործողությունների դադարեցման գործում գլխավոր դերակատարը Ռուսաստանն է` հակառակ այս խաղերին և հայտարարություններին: Բայց նաև պետք չէ թերագնահատել Ֆրանսիայի թափած ճիգը` հարցը ՄԱԿ-ի խորհուրդ տանելով: Դա ողջունելի է: Մենք միշտ էլ ասել ենք, որ գնահատելով հանդերձ Ռուսաստանի ունեցած կարևոր դերակատարութունը, որից ցանկանում ենք, որ ավելի վճռական լինի և մի քիչ ավելի իրապաշտ լինի Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ, բայց նաև ասել ենք, որ Մինսկի համանախագահող երկրները հատուկ պարտականությամբ և ներդրմամբ, թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան, պետք է այսպիսի իրավիճակներում հայանպաստ դիրքորոշումներ որդեգրեն: Այդ պահով ողջունելի է, բայց նրանց վերագրել պատերազմի դադարում մի քիչ չափազանցված է. այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Անդրադառնալով Թուրքիայի արձագանքին` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցի և հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, դաշնակցական գործիչը նշեց, որ Թուրքիան կարողանում է լավ օգտագործել Արևմուտքի և Արևելքի մեջ կապերը և առավելագույն իր շահերն առաջ տանել, իսկ այդ շահերի մեջ է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: «Այդ ուղղությամբ, կարծում եմ, որ ԱՄՆ-ն սկզբունքային որոշում է կայացրել, որին ընդվզել է Թուրքիան, բայց կարծում եմ, որ սա մեծ խաղի մեջ մեծ ազդեցություն չի ունենա: Բուն խնդիրը այլ ռազմավարական հարցերն են, որոնց վերաբերյալ կան լուրջ հարցեր, որոնք եթե չլուծվեն, ապագայում կարող են տանել լուրջ առճակատման և խզման», – նշել է Տեր-Խաչատուրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/qEoJuvEU9jY