Արամ Մանուկյանի պատգամներով պետք է շարունակենք պայքարը
21 Սեպտեմբեր 2022
Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր նորագույն պատմության հերոսներից Արամ Մանուկյանի հիշատակին, մարդ, ով մարմնացումն է հայոց պետականության գաղափարի, հայ բազուկի ամրության, հայի գաղափարի պաշտանմունքին, հայրենիքի հանդեպ սիրո. այս մասին այսօր Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմի մոտ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
«Արամ Մանուկյանի պատգամով, նրա էությամբ սերունդներ են սնուցվել և մեր համար ուրախություն է, որ իր շուրջն է հավաքված իր ներշնչած սերունդների, ՀՅԴ հաջորդ ղեկավարների շիրիմները` ընկեր Հրայրի, Խաժակի, Վահանի:
Մանուկյանի դրած հիմնաքարերով մենք պետք է շարունակենք մեր պայքարը հանուն հայրենիքի, հանուն անկախության, հանուն մեր հողային ամբողջականության և Արցախի ազատագրումի», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/d0LlAuO7tUw