Դաշնակցության համար ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը անսակարկելի է
23 Սեպտեմբեր 2022
Newarmenia-ի տաղավարում է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ադրբեջանական հարձակումը խաղաղության դարաշրջանի ուղղակի հետևանքն է, որից խուսափել հնարավոր չէ, նման հարձակումներ էլի կլինեն։ Խաղաղությունը պետք է հաստատել ու պարտադրել, միակողմանի զիջումներով հնարավոր չէ խաղաղության հասնել։
Նա անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը պատշաճ չարձագանքեցին ու չաջակցեցին Հայաստանին։ «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ նույնը չեն, ինչ Թուրքիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Այո, մեր ռազմավարական դաշնակիցն է, եթե ռուսական զորքը նոյեմբերի 9-ին չմտներ Ղարաբաղ, մենք բոլորս հասկանում ենք, որ Ստեփանակերտում այսօր կլինեին ադրբեջանական զինվորները։ Ռուսներն Արցախում անում են այն, ինչ կարողանում են կամ ուզում։ Եթե մենք ուզում ենք ասել՝ ռուսներ, վատ եք անում, պետք է այլընտրանք ունենանք»,- նշել է պատգամավորը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Արթուր Խաչատրյանը հարցադրում է արել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ո՞րն է այլընտրանքը։ Ըստ նրա՝ Հայաստանն այսօր կանգնած է ռեալ վտանգի առաջ՝ ոչ թե տալու, այլ պահանջելու «Զանգեզուրի միջանցք», որ Հայաստանը կապվի Սյունիքի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում.