Պետք է ազդարարել պայքարի կոչնակը
30 Սեպտեմբեր 2022
Հայաստանի եւ Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպման վերաբերյալ արդեն հայտնի են Հայաստանի նախկին երեք նախագահների կարծիքները: Առաջին նախագահը պնդել է, որ համախմբման վերաբերյալ իր առաջարկը չի ընդունվել, երկրորդ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակի գնահատման հարցում ընդհանուր հայտարարի եկել են, սակայն լուծումների հարցում ՝ ոչ, երրորդ նախագահը որպես համակողմանի լուծումներ գտնելու հնարավորություն՝ հանդիպումը գնահատել է դրական:
Թեման «Երկրի հյուրասրահ»-ի եթերում մանրամասնել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Հարցին՝ ստեղծված ռազմաքաղաքական եւ դիվանագիտական իրավիճակում հաղթանա՞կ, թե՞ պակաս ցավոտ լուծումներ, ո՞րն է ավելի իրատեսական, Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Համախմբվել կարելի է ազգի շահերից բխող նպատակների շուրջ: Համախմբվել հանձնվելու, կապիտույացիայի ենթարկվելու համար՝ ինքնին նոնսենս է»:
Մանրամասները՝ տեսանյութում