Փաշինյանը հատուկ է խեղաթյուրում իրականությունը
06 Հոկտեմբեր 2022
Չեմ ուզում մեկնաբանել այդ էակի որևէ ասած, քանի որ ամեն ինչ խեղաթյուրված է ասում, յուրովի մեկնաբանված, չկա այստեղ անմեղսունակության հարց, բայց ինքը հստակ է խեղաթյուրում այդ ամբողջ իրականությունը. yerkirmedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային Ժողովում արված հայտարարություններին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն առաջինը չէ, որ մեղադարում է և նման բաներ է ասում, իր հոգևոր քավորն էլ ժամանակին ասել էր նույն բանը․ «Եթե Փաշինյանի ասածը ճիշտ էր, ապա այդ ժամանակ պետք է ամեն ինչ կարգավորված լիներ։ Նրա ասածները կարող է հասարակության ինչ-որ չափի համար համոզիչ լինել, բայց դա իրականության հետ կապ չունի»,- ասաց քաղաքական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/CNUNjRGrSjI