ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է և դա օր առաջ պետք է վերականգնվի

10 Հոկտեմբեր 2022

Ակնհայտ է, որ Գերասիմ Վարդանյանն արդեն 5 ամիս է, շարունակում է ապօրինի կալանքի տակ մնալ, դա բոլորի՝ այդ թվում նաև այս ստրկամիտ դատավորների համար, ակնհայտ է, որ իրենք քաղաքական պատվեր են կատարում, և Գերասիմը, ըստ էության, անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար. Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Անձամբ դավաճան կապիտուլյանտի հրամանով Գերասիմին ապօրինի կալանքի տակ են պահում արդեն 5 ամիս։ Հայաստանում չկա արդարադատություն, ու դա չկա վաղուց, նման գործերը ևս այդ ամեն ինչի ապացույցն են։ Ամիսներ շարունակ մեր ընկերներին, իրենց քաղաքական հայացքների համար պահում են անազատության մեջ։ Մի քանի օր առաջ տղաներից մի քանիսը գրավով ազատ արձակվեցին, իսկ Գերասիմի գործով դատավորը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում չկա արդարադատություն»,- ասաց նա։

Սաղաթելյանը հիշեցրեց, որ Երևանի կենտրոնում Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կրակում է մարդու վրա և ազատ է արձակվում․ «Օրինակ՝ իրենց պատգամավոր Գռզոյի եղբայրը մարդ է կրակում, գրավով ազատ է արձակվում, կամ Սյունիքի մարզպետի տղան խուլիգանություն է անում, էսօր ազատության մեջ է, բայց ամբողջովին չհիմնավորված, ինչ-որ կասկածանքով, ենթադրությամբ մարդուն կալանքի տակ են պահում։ Սա է այսօր իրականությունը։ Լավ, ասենք թող պահեն Գերասիմին կալանքի տակ, միևնույնն է չեն մարսելու, շուտ թե ուշ հատ-հատ պատասխան են տալու, ու մեր երկրում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի»,- ասաց նա։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի ընտրությանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը շեշտեց, որ մեկ թուրքահպատակ կուսակցության կողմից զավթվում է երկրի բոլոր պետական մարմինները․ «Դուք նայեք՝ ՍԴ նախագահ ում է նշանակում, Բարձրագույն դատական խորհուրդի նախագահ ով է դառնում, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ ով է դառնում։ Էս է Հայաստանում ժողովրդավարությունը, ջերմ բարևներս տիկին Վիկտորինին՝ Եվրամիության ներկայացուցչին և բոլոր նրանց, ովքեր իրենց աչքերը փակել են և ասում են՝ Հայաստանում կա ժողովրդավարություն։ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է և դա օր առաջ պետք է վերականգնվի»,- ասաց նա։

Նա մեկ օրինակ բերեց. «Վերջերս ՏԻՄ ընտրություններ էր, մարդը ժողովրդի կողմից ընտրվում է համայնքի ղեկավար, նրան թողնում են կալանքի տակ՝ խլելով ժողովրդից ստացած քվեն։ 11 ամիս ապօրինի կալանքի տակ պահեցին Բերդի համայնքապետին։ Մեր երկրում փորձում են հաստատել մեկ մարդու դիկտատուրա, որպեսզի կարողանան ավելի լիարժեք ու ավելի ամբողջությամբ ծառայել թուրք-ադրբեջանական տանդեմին, իսկ նման դատավորներն ու դատախազներն էլ ընդամենը գործիք են այդ արանքում, ում վզներին ևս կա արյուն։ Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում պահում են Նիկոլի իշխանությունը, հստակ պետք է իմանան, որ իրենց յուրաքանչյուրի վզին կա արյուն։ Վերջին զոհերը, 200-300 հոգու արյունը նաև իրենց վզին է, որովհետև իրենք պահում են Նիկոլի իշխանությունը, Նիկոլը շարունակում է մարդկանց սպանել, շարունակում է երկիրը հանձնել, հետևաբար իրենք փայ են երկիրը հանձնելու ու բոլոր զոհերի համար»,- ավելացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Նշենք որ, այսօր՝ հոկտեմբերի 10-ին Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի ունեցավ Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը:

Դատարանը մերժեց 14 պատգամավորների երաշխավորությամբ և 10 մլն դրամով Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու միջնորդությունը և երեք ամսով երկարացրեց նրա կալանքը:

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/lJCTjkohH4k

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company