ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Լուրջ տնտեսական աճի ֆոնին Հայաստանի բնակչությունը կշարունակի աղքատանալ

12 Հոկտեմբեր 2022

Այս տարվա առաջին 8 ամիսներին տնտեսական աճը կազմել է 13,9 տոկոս՝ չնայած նրան, որ բնակչությունը շարունակում է աղքատանալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա նշեց, որ տնտեսական աճը բաշխվում է անարդար կերպով, ինչը հանգեցնում է բնակչության կենսամակարդակի նվազեցմանը։

Սուրեն Պարսյանը նշեց, որ միջին աշխատավարձն աճել է 17-18 տոկոսով, իսկ պետական հատվածում՝ ընդամենը 4-5 տոկոսով (այստեղ է աշխատում երկրի բոլոր աշխատողների 30 տոկոսը), մինչդեռ պարենային ապրանքները թանկացել են 14 տոկոսով, այսինքն՝ աղքատության մակարդակն աճում է:

Նա պարզաբանեց, որ բարձր տնտեսական աճը, որը, ինչպես տարեսկզբին կանխատեսում էր կառավարությունը, պետք է կազմեր 7 տոկոս, այժմ 11-12 տոկոս է՝ պայմանավորված ռուսաստանցի զբոսաշրջիկների զգալի հոսքով, ինչպես նաեւ 80-90 տոկոս մակարդակով արտահանման աճով, ինչն իր հերթին պայմանավորված է մետաղների թանկացմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանում պատժամիջոցների տակ հայտնված եւ Ռուսաստան արտահանվող ապրանքների վերաարտահանմամբ, այդ թվում՝ Հայաստանի միջով տարանցմամբ։

«Առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 290 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ, որոնց մի մասը մնացել է այստեղ եւ հավելյալ պահանջարկ է ստեղծել անշարժ գույքի, ֆինանսական համակարգի եւ սննդի ոլորտում։ 2022 թվականի առաջին 8 ամիսներին դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքը կազմել է 2,5 միլիարդ դոլար։ Ռուսաստանից, որտեղից գալիս է հիմնական հոսքը, տրանսֆերտների ծավալն աճել է մոտ 3 անգամ։ Միաժամանակ տեղի է ունենում նաեւ կապիտալի արտահոսք եւ բնակչության արտագաղթ։ ԱՄՆ մեկնող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի միջինում իր հետ վերցնում է 25-30 հազար դոլար»,-ընդգծեց Պարսյանը։

Նա նշեց, որ ռուսաստանցիների հոսքը հանգեցրել է բնակարանների վարձակալության գների կրկնակի բարձրացման՝ սրելով տեղի բնակչության սոցիալական խնդիրները, որոնց եկամուտները նույն համամասնությամբ չեն աճում։ «Շինարարական բումն ավելի է սրվել, եւ անշարժ գույքի գները թանկացել են 15-20 տոկոսով։ Բանկային հատվածում աճը կազմել է 20 տոկոս, բանկերի զուտ շահույթի չափը առաջին կիսամյակում եռապատկվել է»,-ընդգծեց տնտեսագետը։

Նա վստահություն հայտնեց, որ ռուսաստանցիների եւ ռուսական կապիտալի ներհոսքի ավարտով ներկայիս իրավիճակը կտրուկ կփոխվի եւ լուրջ խնդիրներ կառաջանան։

Այս տարի ինֆլյացիայի ցուցանիշների աճը փորձագետն աննախադեպ անվանեց՝ հաշվի առնելով, որ առաջին 9 ամիսներին այն կազմել է 8,6 տոկոս։ «Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պարենային ապրանքները թանկացել են 13,7 տոկոսով։ Ընդ որում, բնակչության եկամուտները նույն համամասնությամբ չեն աճում։ Պարենային ապրանքների գների աճի վրա ազդել է գյուղատնտեսական արտադրանքի 5,5 տոկոս անկումը, անասնապահությունը կրճատվել է 3,3 տոկոսով, բուսաբուծությունը՝ 8, 8 տոկոսով։ Պահանջարկի աճ կա նաեւ Ռուսաստանից քաղաքացիների հոսքի պատճառով։ Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը՝ չնայած վերջին տարիներին 45 միլիարդ դրամի ներհոսքերին, ձախողել է գյուղատնտեսության ոլորտում, որտեղ ներգրավված է երկրի բոլոր աշխատողների 1/3-ը»,-ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը, որն անընդհատ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, չի կարողանում զսպել ինֆլյացիան։ «Այս տեմպերով նույնիսկ 8,6 տոկոսը հնարավոր չի լինի պահպանել։ Ռուսաստանցիների ներհոսքն էլ ավելի կնպաստի ինֆլյացիայի տեմպի աճին, որը դոլարային արտահայտությամբ կազմում է առնվազն 15-20 տոկոս»,- հավելեց նա։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ 60-70 հազարով աշխատատեղերի ավելացումը պայմանավորված է որոշ չգրանցված աշխատակիցների՝ «ստվերից» դուրս գալով եւ ռուսաստանցիների հոսքով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company