ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանափոխությունն անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար

17 Հոկտեմբեր 2022

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում խոսել է Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված վիճակից, անդրադարձել է Արցախի ԱԺ պատվիրակության Երևան կատարած այցին, ընդդիմության պայքարին և հիշեցրել դեռևս տարիներ առաջ նրանց նախազգուշացումների մասին:

Հայաստանի հասարակական էլիտայի և քաղաքական ուժերի խնդիրն է, որ չեն կարողացել հասարակության հետ խոսել այնպես, որ ոտքի հանենք: Այս մասին ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Իշխանությունն այսօր ասում է` ընդդիմության պայաքարը իշխանության գալու համար է, այլ ոչ թե հայրենիքի, մենք ասում ենք` մեր գլխավոր նպատակն իշխանության համար չի, բայց իշխանափոխությունն անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար: Ստացվել է այնպես, որ բոլոր այն անհատները ովքեր ունեն կամք, վճռականություն, փորձառություն, պատասխանատվություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, իրենք չունեն համապատասխան լծակներ դա անելու համար: Իսկ լծակներ ունեցողները` իշխանության գտնվողները, երկիրը հետեւողականորեն տանում են կործանման: Այսինքն սա պայքար չէ իշխանության համար, բայց իշխանությունը անհրաժեշտ լծակ է հարցեր լուծելու համար»,-ասաց նա:

Նրա խոսքով` իշխանությունը ընդդիմության մեղադրում է նրանում, որ նրանք ոչ թե հայրենիքի փրկության համար են պայքարում, այլ` «թալանի փրկության»:

«Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այն բոլոր անունները, որ հնչեցրել է, հարցադրումներ է արել, ԱԺ-ում, իր «Հայկական ժամանակ»-ում, կոնկրետ անուններ է նշել, թող քաղաքացին տեսնի, թե նրանք որտեղ են, դրանք իմ ու քո կողքի՞ն են, թե՞ Նիկոլի: Այդ մարդիկ, որոնցից հասարակությունը տարիներ շարունակ դժգոհել է, այսօր ընդդիմության կողքին չեն, ես նրանց ցուցակը ունեմ եւ այդ մասին մի օր պետք է խոսվի»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ Փաշինյանը ընտրություններից առաջ քաղաքացիներին խոստացել է խաղաղություն, բայց թե ինչի հաշվին, դա չի ասել:

«Նախընտրական շրջանում ասել է, որ պետք է հասնեն արցախյան հակամարտության խաղաղ ու համապարփակ կարգավորմանը`հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման, առանց սահմանափակումների իրականացման վրա, Արցախի ժողովուրդը չի կարող գոհատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո, Արցախի խնդրի վերջնական կարգավորումը մենք տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրավունքների իրականացման, կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով` առաջնորդվելով անջատում հանուն փրկության սկզբունքով: Սա է խոստացել «Քաղաքացիական պայմանագիր»-ը, հետո էլ կառավարության ծրագրով վերահաստատել: Հիմա ասում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Այսինքն դու ժողովրդին խոստացել ես խաղաղություն, ընտրվելուց հետո բերել ես պատերազմ, հետեւաբար այս իշխանությունը լեգիտիմ չէ եւ ժողովրդի կողմից որեւէ մանդատ չունի, սա շատ կարեւոր արձանագրում է, որ պետք է անենք: Նիկոլը չի կարող խաղաղության օրակարգ առաջ բերել, նա պատերազմի եւ պարտության խորհրդանիշ է, իր հետ կա երկու տաբերակ, կամ նոր պատերազմ, կամ նոր կապիտուլյացիա, հիմա ամբողջ պրևոբլեմն այն է, որ մենք մեր հասարակությանը պետք է կարողանանք մինչեւ վերջ սա բացատրել: Իր բանաձեւը հետեւյալն է` ինչ ուզում է թշնամին տանք, որպեսզի լինի խաղաղություն, բայց կյանքը ցույց է տվել, որ ինչ ուզում է, տալիս ենք, շարունակում է ուզել ավելին, բայց խաղաղություն չի լինում»,-ասաց նա` նշելով, որ Սյունիքում ճանապարհներ հանձնելով, Բերձորն ու Աղավնոն հանձնելուց հետո թշնամին մոտեցավ Ջերմուկին եւ այասպես շարունակվելու դեպքում նրան կդիմավորենք Երեւանի մատույցներում»:

Ըստ նրա՝ եթե դու պատրաստ չես պաշտպանել քո հայրենիքը ու ամեն ինչ անում ես ժողովրդին ու բանակը բարոյալքելու համար, ուրեմն պետք է պատրաստ լինես թշնամուն դիմավորես Երեւանում:

«Օրվա իշխանության վարած քաղաքականության հետեւանքով թուրքը Ջերմուկում է, ինչը չէինք կարող պատկերացնել նույնիսկ մի քանի ամիս առաջ: Այս վտանգը պետք է հասցնենք ժողովրդին ու ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, եթե այս օրհասական վիճակում մենք չկարողանանք դա անել, մենք կորցնելու ենք մեր պետականությունը, սա չափազանցություն չէ: Ու Նիկոլը խաղաղության օրակարգով փորձելու է բթացնել հասարակությանը, ասելու է` ճար չկա, հնարավորություն չկա, Արցախը տանք, որ Հայաստանը պահենք, հետո կասեն Սյունիքը տանք, որ Վայոց Ձորը պահենք, Վարդենիսը տանք, որ Կոտայքը պահենք, մինչեւ Երեւան: Սա է իրականությունը: Ես վստահ չեմ, որ ժողովուրդն ամբողջությամբ տեղյակ է, թե ինչ է կատարվում ու ոտքի չի ելնում»,- ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով` այս պահին հասարակության մեջ կա լուրջ բանաձեւ` Արեւմուտք, թ Ռուսաստան, սակայն չկա բանավեճ, թե մենք ինքներս ոնց ենք մեզ պաշտպանելու, ու դրանից հետո հասկանանք, թե անվտանգության շահերը որ երկրի հետ են համընկնում եւ ըստ դրա հարաբերություններ կառուցենք:

«Եթե մենք չենք պաշտպանում մեր հայրենիքը, որեւէ մեկը մեր փոխարեն դա չի անելու: Չկա աշխարհում նման պետություն, որի իշխանությունը պատրաստ չէ կազմակերպել իր երկրի պաշտպանությունը, բայց ինչ-որ մեկը դա պետք է իր փոխարեն անի: Նիկոլն իր քաղաքականությամբ բերել, հասցրել է մի իրավիճակի, երբ որ ասում են ընդդիմադիրներին կտանենք բանակ, զորահավաքի ու դրանով սպառնում են, բանակում ծառայելը, հայրենիքը պաշտպանելը դարձրել են պատիժ: Քո զինվորը չի կարող լիարժեք պահպանի սահմանները, երբ որ գիտի` իր թիկունքում դավաճաններ են»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանը առաջիկայում հայտարարելու է, որ Ռուսաստանը, Իրանը, Արեւմուտքը չեն օգնում, պետք է Արցախը հանձնեն, որ Հայաստանը պահեն. «Մենք պետք է հենց սա կանխենք, եւ ռեսուրս կա, եւ դաշնակիցներ կան եւ բոլոր հնարավորությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company