ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս օրենքից կօգտվեն նաեւ թուրքերը եւ ադրբեջանցիները

18 Հոկտեմբեր 2022

Ոստիկանությունը նոր օրենքի նախագիծ է շրջանառում, ըստ որի՝ տնտեսության մեջ 150 հազար ԱՄՆ դոլար ներդրած քաղաքացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։

Օրենքի նախագծի վտանգների շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։

Պատգամավորը նշեց, որ ոչ մի լավ բանի մասին սա չի խոսում. «Շատ կարևոր է հասկանանք, թե ինչու հենց այսօր ծնվեց այդ նախագիծը։ Այս իշխանություններն արդեն 2 տարի Թուրքիային և Ադրբեջանին քաղաքական զիջումների են գնում և հայ հանրությանը դա փորձում են հիմնավորել, որ կլինի խաղաղություն և բարեկեցություն։ Խաղաղություն չկա, բարեկեցություն՝ նույնպես, բայց իրենք այդ թեզն ամեն դեպքում շարունակում են առաջ տանել, և որպեսզի բարեկեցության այս հույսը վառ պահեն՝ հիմա էլ այս գաղափարն են մեջտեղ բերել, թե մի քիչ էլ սպասեք, օտարերկրյա ներդրողները վազելով գալու են Հայաստան, փող են ներդնելու, որ հայկական անձնագիր ստանան։

Սրան նաև պետք է գումարել այսօրվա իշխանությունների թուրք-ադրբեջանական սիրախաղը։ Ակնհայտ է, որ ռազմական և քաղաքական տիրույթներում Հայաստանի նկատմամբ հաղթանակ տոնելուց նրանք կփորձեն տնտեսական առումով էլ իրենց ենթարկեցնել Հայաստանը»։

Պատգամավորը կարծում է, որ եթե այս օրենքից օգտվողներ լինեն, դրանց մեջ կլինեն նաև որոշակի քանակությամբ թուրքեր և ադրբեջանցիներ․

«Չեմ կարծում, թե այս նախագծի ընդունումից հետո հազարավոր թուրքեր և ադրբեջանցիներ կաճապարեն հայկական անձնագրեր ստանալ, բայց զգոնություն պետք է դրսևորել ու անձնագրեր թշնամի երկրների քաղաքացիներին «շաղ չտալ»։

Խոսելով ռիսկերի մասին ՀՅԴ անդամը նշեց, որ կարող են գալ մարդիկ և իրենք Հայաստանում շատ ավելի ազատ գործեն, քան կգործեին, եթե ունենային արտասահմանյան անձնագիր:

«Օրինակ արտասահմանցիները չեն կարող գյուղատնտեսական նշանակության հող գնել, հիմա այդ արտասահմանցին կգա Հայաստան հող կգնի։ Եթե նա հողը մշակի ՝ ես դարդ չէի անի, բայց մենք ունենք հազարավոր հեկտարներ, որոնք պարսպապատված են, պատկանում են արտասահմանցիներն և այդպես անմշակ թողնված են։ Նախագծում դրական կողմ չեմ տեսնում, քանի որ չեմ կարծում, թե եկողները տնտեսական շահագրգռվածություն կունենան, իսկ քաղաքական և անվտանգային ռիսկը շատ մեծ է»։

Վերջապես խոսելով 150,000 դոլարի մասին պատգամավորը նշեց․ «150 հազար դոլարը, որ իրենք դրել են, ամոթ էլ է։ Աշխարհում կան մի քանի երկրներ, որոնք «վաճառում» են իրենց քաղաքացիությունը, բայց այսքան էժան չէ։ Հայաստանը Դոմինիկա չէ, Դոմինիկան 100 հազարով է վաճառում, Հայաստանը՝ 150-ով։ Իսկ, օրինակ, Մալթան իր քաղաքացիությունը վաճառում է 600 հազարից մինչև 750 հազար եվրոյով»։»

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` օրերս արված հայտարարություններին: Նախարարը մասնավորապես ասել էր. «Բարձր տնտեսական աճը իր հետ բերում է բարձր գնաճ, մենք բարձր գնաճային միջավայրում ենք եւ սոցիալական ծախսերի էապես ավելացումը եւս ուղղվում է խոցելի խավի եկամուտների ավելացման»։

Անդրադառնալով տնտեսական աճին` պատգամավորը նշեց, որ տնտեսական աճը նկարված է, տնտեսական աճ, որպես այդպիսին, չկա։

«Եթե ուզում եք հասակնալ մեր տնտեսական աճը որտեղից է գալիս՝ հետևեք այն բեռնատարին, որը պայթեց Ղրիմի կամրջի վրա։ Մարդիկ բեռը Օդեսայից բարձում են, գալիս է Բուլղարիա, Վրաստան հետո Հայաստան։ Հայաստանում ինչ-որ ձևակերպումներ են անում և դա վերաարտահանում են Ռուսաստան։ Թղթերով դա ցույց են տալիս, որ տեսեք Հայաստանում տնտեսությունն այնքան է զարգացել, որ ներմուծումները համարյա 50 տոկոսով շատացել են, իսկ արդյունաբերությունն այնքան է աճել, որ արտահանումները 50 տոկոսով աճել են։ Բայց դե ցանկացած բանական մարդ հարց կտա՝ ինչի՞ հաշվին, միթե Հայաստանում այդքան նոր գործարան է բացվել, այդքան նոր աշխատատեղեր են ստեղծվել, կամ այդքան ավել հող է մշակվում»։

«Եթե Հայաստան են եկել որոշակի թվով ռուսներ, որոնք իրենց հետ փող են բերել և այդ փողը մտել է համակարգ՝ դա չի նշանակում, որ տնտեսությունն իրապես աճել է։ Դա նույնն է, ոնց որ խոպանից հարուստ քեռին գա տուն, երեխեքին գրկի՝ ասի «քանի քեռին կա, երեխեն պետք ա սնիկերս ուտի», երեխային գրկի, տանի խանութ ու կոնֆետ գնի։ Իհարկե, երեխային կթվա, որ իրենք ավելի լավ են ապրում, ինքը սնիկերս է ուտում, բայց քեռին հենց գնա, ինքն էլի մակարոնի հույսին կարող է մնալ։ Դրսից եկած փող է, ոնց եկել է՝ նույն ձև կգնա, մանավանդ երբ ես չեմ տեսնում, որ այդ փողերը գալիս և ներդրվում են արտադրամիջոցների մեջ, որպեսզի աճը լինի կայուն։ Եվ քանի որ այդ փողի աճը մեծամասամբ նկարված է, իսկ փողը, որը գալիս է խիստ կենտրոնացված է, ուրեմն ունենք պարադոքսալ երևույթ՝ տնտեսությունն աճում է, բայց աղքատներն էլ են շատանում։ Սրա մասին Դաշնակցությունը միշտ ասել է, որ ոչ միայն աճն է կարևոր, այլ նաև՝ տնտեսության արդյունքի բաշխումը։ Սրանք տանում են խիստ աջակողմյան քաղաքականություն, ինչը բերելու է մի խումբ հարուստների՝ իրենց հետ քաղաքակապես ասոցացված մարդկանց, և աղքատները շատ ավելի են աղքատանալու»։

Քերոբյանը նաև նշել էր, որ ամենատարբեր ինդեքսներով Հայաստանն ունի ամենակայուն բիզնես միջավայրը, ամենադեմոկրատական հասարակարգը, ամենացածր կոռուպցիան։

Հարցին արդոք նախարարի շեշտադրումը տեղին է, Արթուր Խաչատրյանն ասաց․

«Էս մարդը քանի տարի առաջ ասում էր ներդրումների հոսք ենք ունենալու, իրենց իշխանության ներկայացուցիչներից մեկը գրում էր ներդրումներն արդեն հորդում են, հիմա քա՞նի անգամ պետք է սուտ ասեն, որ զարմանաք իրենց ստերի վրա։ Այդ մարդը քա՞նի անգամ է ասել, որ ներդրումներ են գալու, հոսք է լինելու, տուրիստների ներհոսքը 319 տոկոս է լինելու։ Հիմա Հայաստան ժամանած ռուս ռելոկանտներին ներկայացնում են որպես տուրիստ, բայց դա նույնն է, որ ասես Հայաստանում բարեկեցությունն այնքան բարձր է, որ տարեկան մի քանի հարյուր հազար հոգի Հայաստանից մեկնում է երկարաժամկետ հանգստի` Ռուսաստան, այն դեպքում, երբ այդ մարդիկ խոպանչիներ են»։

Այս բարձր գնաճի ֆոնին իշխանությունը թոշակը բարձրացնում է ընդամենը 7000 դրամով, թե որքանով է դա նորմալ, պատգամավորը նշեց․

«Դա սովածին մի փշրանք գցելն է։ Տեսեք, իրենք իրենց աշխատավարձներն ու պարգևավճարներն ինչքան են բարձրացրել, գներն ինչքան են բարձրացրել ու օր-օրի մտնում ես խանութ, գները թանկանում են։ Ամենաէժան միսն արժե 3700 դրամ, իսկ մարդկանց աշխատավարձերն ու թոշակների մակարդակը հաշվի առնելով, տասնյակ հազարավոր ընտանիքներ կան, որ միս կարող են տարվա մեջ մի քանի անգամ ուտել։ Էս թանկացման պայմաններում 7000 դրամ տալ և հետո գլուխ գո՞վալ։ Կենսաթոշակառուների գնողունակությունը շատ ընկնելու է։ Պետք է գումարը լինի այնքան, որպեսզի առնվազն չեզոքացնի գնաճը և ավելի լինի, որպեսզի մարդիկ էս աղքատ վիճակից ամեն տարի գնալով ավելի լավ կարողանան ապրել։ 7,000 դրամը զուտ քաղաքական շոու է»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը։

Լ. Ա.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company