Սա պոպուլիստական հերթկան բյուջեն է՝ հակասոցիալական բնույթի
19 Հոկտեմբեր 2022
«Մի մասը պրիմիտիվ ճշմարտություններ են, ավելի մեծ մասը՝ մանիպուլյացիաներ»,-yerevan.today-ի հետ զրույցում այս կերպ որակեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ականների հայտարարությունը, ըստ որի՝ 2023թ. պետական բյուջեն երբևէ եղած ամենամեծ բյուջեն է, որի ծախսային մասը կազմում է 6.4 մլրդ դոլար։
«Էական գնաճ ունենք՝ նաև ներմուծվող ապրանքների գների մասով․ գնաճի պարագայում դրամով արտահայտված շահույթներն են մեծանում, նաև միջին աշխատավարձի աճ կա, բայց եթե սրանց տեղն աթոռ դրված լիներ, միևնույն է այս գործոններով մենք այդ աճերն ունենալու էինք մեծ հաշվով»,- ասաց նա։
«Հաջորդ կարևոր հարցն այն է, թե որքանով է պետական բյուջեն համարժեք՝ ստեղծված իրավիճակին և որքանով է լուծում խնդիրները, հատկապես սոցիալական և տնտեսական զարգացման խնդիրները․․․ Գներն աճում են և մարդկանց եկամուտներն ավելի բարձր պետք է աճեն, որ ամեն հաջորդ օր ՀՀ քաղաքացին ավելի լավ ապրի, քան՝ նախորդ օրը։ Բայց լինում է ճիշտ հակառակը․ 2020 թվականից սկսած նաև այն բյուջեն, որ բերել են 2023-ի համար նույն սկզբունքն է գործելու և, հատկապես, ցածր եկամուտներ ունեցող և խոցելի խմբերի կյանքի որակն օր-օրի նվազելու է․ ինչո՞ւ, որովհետև իրենք առաջարակում են 10 ոկոսով 2023-ին ավելացնել նվազագույն աշխատավարձը, մեր երկրի հիմնական չլուծված խնդիրներից մեկը աշխատող աղքատության բարձր մակարդակն է ․․․ 2020 թվականի հունվարի 1-ից հետո հիմնական կենսաթոշակի չափը չի բարձրացել, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել և սոցիալական նպաստներն անապահովության չեն բարձրացել և մինչև այս տարվա կիսամյակի դրությամբ 35 տոկոսբարձրացել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, 61 հազար 300 դրամից դարձել է 82 հազար 300 դրամ 2022 թվականի երկրորդ եռամսյակում։ Գնաճն ահագնացող շարունակվում է և տարին կփակենք 85 հազար նվազագույն սպառողական զամբյուղի արժեքով»,- ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում