ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Երբեք Սփյուռքը հայրենիքից այսքան օտարված եւ այսքան հուսահատված չի եղել

28 Հոկտեմբեր 2022

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

– Հայաստան-Սփյուռք ավանդական համաժողովը նոր անվանումով` «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» անունով կկայանա եւ այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 28-31-ն ընկած ժամանակահատվածում: Համաժողովը ենթադրում է սփյուռքի համախմբում, աշխարհասփյուռ հայության միասնականության ցուցադրում, սակայն Զարեհ Սինանյանը սփյուռքը համախմբել չի կարողանում: Շատերն անգամ մեղադրում են, որ պառակտում է, ոչ թե համախմբում։ Եկեք համեմատական անցկացնենք նախկին համաժողովների, սփյուռքի նախարարության եւ վերջին 4 տարիներին գործող սփյուռքի հանձնակատարի գրասենյակի գործունեության միջեւ: Ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ բաներ նախկինում հաջողվում էր, հիմա՝ ոչ:

– Համախմբում երեւույթն այս իշխանություններին խորթ է: Նրանք իշխանության են եկել ատելության, պառակտումի եւ ուրացման էներգիայով եւ շարունակում են նույն ոգով: Ներազգային պառակտումը երբեք այսքան ցավալի եւ սպառնալի չի եղել, որքան սրանց օրոք: Հարցը ծավալուն է, անգամ համեմատության եզրեր չկան: Հայաստան-Սփյուռք համաժողովները սկսել են կազմակերպվել 1999 թվականից: Մեր համազգային կյանքում սփյուռքի բացառիկ դերակատարմամբ, ռազմավարական նպատակների գիտակցումով էր պայմանավորված 2008-ին կառավարության կազմում սփյուռքի նախարարության ստեղծումը: Ահռելի աշխատանք է կատարվել, ոչ միայն վեց համաժողով է կազմակերպվել, վերջինն էլ՝ 2017-ին, այլեւ ամառային դպրոցներ, հյուրախաղեր, մշակութային ու կրթական հարյուրավոր ձեռնարկներ, հրատարակչական գործ, փառատոներ, փոխանակման ծրագրեր: Սփյուռքի հետ հարաբերությունների հայեցակարգ է մշակվել: Իհարկե, միշտ կարելի է ավելին ակնկալել, թերություններ մատնանշել, բայց ներկա ընթացքի հետ համեմատելու եզրեր անգամ չկան: Որեւէ ակնառու գործ հիշատակելի չէ. հանձնակատարն էլ, սրանց հանգույն, լծված է անցյալի մերժումով ու պառակտիչ գործունեությամբ: Գիտակցումի եւ քաղաքական արժեհամակարգի խնդիր է. ռազմավարական մտածողության հարց, գուցեեւ ծրագրավորված հանձնարարություն՝ թուլացնել ազգային դիմադրողականությունն ու ազգային ինստիտուտները…

Չգիտակցել հայ իրականության մեջ սփյուռքի դերակատարումը, նշանակում է ծառայել եւ սպասարկել օտար շահեր:

– Սինյանյանը հայտարարում է, որ անհատապես դաշնակցականներին հրավեր է ուղարկել: Դուք ստացե՞լ եք հրավեր, ովքե՞ր են ստացել:

– Զավեշտական է եւ մանկամիտ. ինչպե՞ս կարող է Սինանյանը բոլոր դաշնակցականներին հրավեր ուղարկել: Ոչ, հրավեր չեմ ստացել:

– Ինչո՞ւ է Սինանյանն այդպես հայտարարում:

– Չկա այդպիսի բան, հավանաբար՝ խորամանկում է: Բայց մի՞թե գագաթնաժողով հորջորջվող երեւույթն անհատական հրավերներով է: Ո՞ւր մնացին սփյուռքի ավանդական կառույցները: Մի՞թե սա չի նշանակում՝ չգիտակցել սփյուռքյան կառույցների ահռելի դերակատարումը կամ դիտավորյալ նսեմացնել նրանց դերը… Ավելի մեծ ռեսուրս, քան համահայկականության միասնությունն է՝ չունենք։ Սփյուռքի հետ այսպես չեն աշխատում… Սա քանդիչ ձեռագիր է. պատահական չէ, որ երբեք սփյուռքն այսքան օտարված չի եղել հայրենիքից եւ այսքան հուսահատված: Սա ծանր հարված է մեր ազգային, պետական շահին: Ի դեպ, գագաթնաժողովի կազմակերպման համար, «հրատապ մեկ անձից» ընթացակարգով, կառավարությունը հատկացրել է 308.9 միլիոն ՀՀ դրամ: Վերջին՝ 2017-ին նախկինների կազմակերպած խորհրդաժողովին 3,5 անգամ ավելի քիչ գումար էր հատկացվել:

– Ձեր գործընկերներից ովքե՞ր են ստացել հրավեր:

– Անհատական հրավերներից տեղյակ չեմ, եւ հետաքրքիր էլ չէ… Դաշնակցության համահայկական կառույցը, ի դեպ, նաեւ Հայ առաքելական եկեղեցին՝ երկու կաթողիկոսները, մերժել են մասնակցությունը՝ նաեւ վերապահություններ ունենալով հենց կազմակերպչական ձեւի եւ համազգային սպառնալիքների նկատմամբ հանձնակատարի, նրա գրասենյակի որդեգրած կեցվածքի առնչությամբ:

– Դուք վերադարձել եք պառլամենտ: Շատերը սա համարում են ընդդիմության պարտությունը։ Համաձա՞յն եք.…

– Մենք հեռացել ենք ոչ թե պառլամենտից, այլ՝ կեղծ օրակարգերից: Ազգային, պետական օրակարգերն են մերը, եւ այս պահին այն գոյութենական սպառնալիքը, որի մեջ հայտնվել է հայոց պետականությունն ու հայ մարդը: Ի՞նչ պարտության մասին է խոսքը, պայքարը շարունակվում է… ԱԺ կանոնակարգի այն բոլոր գործիքները, որոնք կծառայեն մեր օրակարգերին եւ ազգային շահերին, կիրառել ենք եւ կիրառելու ենք: Առաջիկայում ավելի մանրամասներ կլինեն:

Հայկ Գևորգյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company