ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարությունը նորից 100 մլն եվրո պարտք է վերցնում

09 Նոյեմբեր 2022

«Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 100 մլն եվրո վարկ վերցնել։ Կառավարության վաղվա՝ նոյեմբերի 10-ի նիստում չզեկուցվող հարցերի ցանկում ներառված է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 100 մլն եվրոյի չափով վարկային պայմանագիր ստորագրելուն հավանություն տալու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Այս գումարը կառավարությունն ուղղելու է 2022 թվականի բյուջեի պակասուրդը լրացնելուն, որպեսզի կարողանան պետական բյուջեով նախատեսված ծախսերը ֆինանսավորել։ Մի կողմից ամենօրյա ռեժիմով իշխանությունը խոսում է տնտեսական բումի, բյուջեի հավաքագրումների գերակատարման մասին, ասում է, որ փող կա, չգիտեն որտեղ ծախսել, մյուս կողմից պետական պարտքն են ավելացնում՝ ահռելի չափի վարկեր վերցնելով։

Թեմայի շուրջ հraparak.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ: Նա անդրադառնալով այս հարցին, ասաց․

«Ֆինանսների նախարարներ են փոխվում, բայց նույն ձեռագիրն է։ Սա 2 բանի մասին է խոսում․ երկիրն այս ձախողակները, իրականում պարտքով են պահում, միակ բանը որ իրենք կայուն կերպով կարողանում են անել, և երկնիշ աճ ապահովել, պետական պարտքն է։ Մեր պետական պարտքը՝ և՛ արտաքին, և՛ ներքին, շեշտակի աճել է 2018-ից, վերջին տվյալներով արդեն 40 տոկոսով պետական պարտքն աճել է, 10 միլիարդ դոլարի են հասցրել։ Մեր երկրում ՀՆԱ-ն 1 շնչի հաշվով 2.5 հազար դոլար է, իրենք 1 շնչի հաշվով յուրաքանչյուրիս ուսերին ավելացրել են պարտքային բեռ` 1000 դոլարի չափով։ Եթե գանք Ձեր նկատառմանը, թե ինչո՞ւ է պարտքն ավելանում, եթե եկամուտներն ավելանում են, ապա այստեղ հիմնավորվում է այն օբյեկտիվ թեզը, որ այս տարվա տնտեսական բարձր ակտիվությունը՝ երկրորդ եռամսյակից սկսած, բացառապես և հիմնականում ռուս- ուկրաինական պատերազմի արդյունքում ենք մենք ունեցել։ Այդ արտաքին պատահական գործոնը որևէ առնչություն չունի այս ձախողակ իշխանությունների հետ, և իրենք շատ լավ գիտեն, որ այդ գործոնը ժամանակավոր բնույթ ունի, որովհետև այդ դրամական ներհոսքը կաճաժամկետ է, և այդ կոնֆլիկտի հաղթահարմանը զուգահեռ այդ գործոնը վերանալու է, և մենք ոչ թե վերադառնալու ենք նախորդ վիճակին, այլ ունենալու ենք լուրջ տնտեսական դժվարություններ, որովհետև այդ «տաք» փողերը ինչ արագությամբ որ ներհոսել են, նույն արագությամբ էլ արտահոսելու են, և առաջացնելու են տնտեսական լուրջ ցնցումներ, ինչն արտահայտվելու է թե՛ պետբյուջեի եկամուտների հավաքագրման խնդիրներով, թե՛ ընդհանրապես տնտեսական ակտիվության տեսանկյունից։ Դրա համար է, որ ունենալով այս տարի 14 տոկոս տնտեսական ակտիվություն, հաջորդ տարվա համար նույն պոպուլիստ կառավարությունը 7 տոկոս է կանխատեսել, իսկ Կենտրոնական բանկն ավելի իրատես է, և ավելի ցածր է կանխատեսել, մասնագիտական շրջանակներն ու միջազգային կառույցներն ավելի ցածր են կանխատեսում»,- ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ այդ 100 միլիոն պարտքի ավելացմամբ Հայաստանը հատում է 10 միլիարդ պետական պարտքի շեմը՝ մակրոտնտեսական ռիսկեր ավելացնելով։

Շատ կարևոր է նաև այն արձանագրումը, որ այս իշխանություններն իրենց ձախողումներով տապալել են ոչ միայն մեր ներկան, մեր ընթացիկ խնդիրները, որոնք արտահայտվում են սոցիալական դաշտում աղքատության խորացմամբ, մարդկանց իրական եկամուտների նվազմամբ, կյանքի որակի նվազմամբ, արտագաղթով, այլև իրենք իրենց քանդարար ձեռքը մեկնել են մեր ապագային, այսինքն՝ իրենց այսօրվա վերցրած պետական պարտքը էապես նվազեցնելու է ապագա զարգացման մեր ներուժը, այսինքն՝ մեր երկրի կայուն զարգացումն են իրենք խարխլում, որովհետև այսօրվա պարտքը պիտի վաղը մարվի, և վաղվա արդյունքը, որով մենք կարող էինք կյանքի որակ բարելավել, մեր երկրի զարգացման ներուժը ավելացնել, պարտավորվելու ենք մարել այս ձախողակների այսօրվա վերցրած պարտքը»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ մեկ այլ հարց է, թե ավելացվող տնտեսական պարտքը ինչ նպատակով ու արդյունավետությամբ է ծախսվում․ «Դրա համար մի քանի ակնհայտ ցուցանիշ կա։ Այն ուղղությունները, որտեղ իրենք նախատեսում են կապիտալ ծախսեր, դա թերակատարվում է, իսկ իրենք ասում են, որ ենթակառուցվածքներ են զարգացնում ապագային միտված, դա ըստ էության թերակատարվում է, բայց վերցված պետական պարտքը ծախսվում է։ Իրենք սկզբից դնում են երկարաժամկետ նպատակ, վերցնում են պարտք, պարտքը ծախսում են, նպատակը թերակատարվում է»,- ասաց Ավետիսյանը»։

Կորյուն Սիմոնյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company