Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ստրովոլոսի քաղաքապետի հետ
14 Նոյեմբեր 2022
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կիպրոսում նախատեսված քաղաքական հանդիպումների շարքում նոյեմբերի 14-ին հանդիպել է Արցախի բարեկամ, Նիկոսիայի ամենամեծ քաղաքի՝ Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալմպուսի հետ։
Ջերմ մթնոլորտում ընթացող զրույցը ծավալվել է Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին առնչվող, ինչպես նաև կիպրահայությանը հետքրքրող հարցերի շուրջ։
Քննարկվել են առաջիկա ժամանակաշրջանում տարբեր ծրագրերի իրագործման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի եւ Հայ դատի հանձնախմբի անդամները։