ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայտարարություններ

Կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ, այլընտրանք չկա

15 Նոյեմբեր 2022

Այսօր, քան երբևէ, մեր ժողովուրդը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ինքնիշխան պետություն, պետականություն կորցնելու վտանգի առաջ և այսօր, քան երբևէ, մենք պարտավոր ենք տեր կանգնելու մեր երկրին, պետությանը, պետականության պահպանմանը, հնարավորություն չտալ այս իշխանություններին՝ մինչև վերջ իրականացնել երկիրը թուրքին հանձնելու իրենց դավաճանական ծրագիրը: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Այս մարդիկ եկան իշխանության՝ Ձեզ, բոլորիդ, նաև միջազգային հանրությանը, խաբելով, թե երկիրը դարձնելու են ժողովրդավարության բաստիոն, դեռ ավելին, հայտարարեցին, թե այլևս մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է և առիթը չեն կորցնում թե մեր, թե միջազգային հանրությանը այդ թեզով ներկայանալու: Փաստորեն, ժողովրդավարության բաստիոն լինելը ենթադրում է միակուսակցական, սահմանադրական մեծամասնությամբ, սահմանադրական կարգի բազմակի խախտումներով սահմանադրական մարմիների կուսակցականացում: Ուրիշ ինչ կերպ, եթե ոչ զավթում կարելի է ներկայացնել սահմանադրական դատարանի, բարձրագույն դատական խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի ու նախագահների, ՏԻՄ մարմինների ընտրությունները: Էլ ինչ բաստիոն, եթե ընտրություները չկեղծվեն այնպես, որ արդյունքները գոհացնեն այդ բաստիոնում իրեն բռնապետ հայտարարած անձնավորությանը»:

Պատգամավորը հիշեցրեց, որ ընտրակեղծարարության լուրջ քննադատություններով ՔՊ-ն խոստացավ երկրում հաստատել մի իրավիճակ, երբ այլևս ընտրությունները չեն կեղծվելու, երբ այլևս ընտրությունները լինելու են ներկայացուցչական ժողովրդավարության երաշխիք, երբ այլևս ընտրական գործընթացներից զատ երկրում իշխելու է մասնակցային ժողովրդավարությունը, բայց նրա խոսքով՝ այս ամենը ընդամենը ժողովրդին խաբելու, նրանից քվե կորզելու նպատակ էին հետապնդում․

«Սրանց իշխանության մի քանի տարիներին հետահայաց նայելով տեսնում ենք ՏԻՄ համակարգում ժողովրդավարության ոտնահարում՝ ընտրված ղեկավարներին, ինչպես Վանաձորում Մամիկոն Ասլանյանին, Բերդում՝ Հարություն Մանուչարյանին կալանավորելու, սահմանադրությամբ նման լիազորություններ չունենալու պարագայում օրենքի փոփոխությամբ բռնապետիկի կողմից ԺՊ նշանակելու, նրա հանձնարարություները մինչև գետին խոնարհվելով իրականացնելու համար նշանակված դեսպանի օգնությամբ ավագանու նիստերը կասեցնելու միջոցով: Տեսնում ենք ԿԸՀ-ի և ԲԴԽ-ի նախագահների պաշտոններում ընդամենը 1 օր առաջ դեռևս խիստ կուսակցականացված անձանց ընտրություն»:

ՀՅԴ-ական գործիչը հիշեցրեց, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը իր իսկ քվեով հազիվ ծայրը ծայրին հասցրեց, որպեսզի ապահովվի անհրաժեշտ 65 ձայնն ու ինքն ընտրվի նախագահ․

«Բա էլ ինչ բաստիոն, եթե այդպես չլիներ։ Եվ հիմա էլ այդ նույն ժողովրդավարների կուսակցության վարչության ընտրության ընթացքում արդեն իրենց կողմից բացահայտված ընտրակեղծարարություններ և, ընդ որում դրանց կազմակերպման մասին մամուլում հնչում են այնպիսի անուններ, որոնք լսելիս մեղմ ասած, ժպիտ է առաջանում մարդու դեմքին.

Այդ հնչած անուններն ե՞ն ՔՊ-ում ասիչները, գործ անողները: Եթե այո, ապա «Ողբամ զքեզ, ՔՊ-ականներ»:

Եվ իհարկե, ողբամ զմեզ, հայ ժողովուրդ, եթե մեր երկրում այդ նույն ընտրակեղծարարներն են որոշում կայացնող մեծամասնությունը»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց՝ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ, այլընտրանք չկա․

«Այլևս Հայաստանը Նիկոլից ու նիկոլիզմից փրկելու, Նիկոլին հեռացնելով երկրի կործանումը կանխելու այլընտրանք չկա: Դեռ գալու են մեր երկրի նոր արշալույսները, համոզված եղեք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company