Իշխան Սաղաթելյանը Կիպրոսում հանդիպում է ունեցել թեմի Կաթողիկոսական փոխանորդի հետ
16 Նոյեմբեր 2022
Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, նոյեմբերի 15-ին Ազգային առաջնորդարանում հանդիպել է Կիպրոսի Հայոց Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Տեր Խորեն Արք. Տողրամաճյանի հետ։
Ջերմ մթնոլորտում ընթացող հանդիպման ընթացքում Իշխան Սաղաթելյանը զեկուցեց իր` Կիպրոս այցելության առթիվ ունեցած քաղաքական հանդիպումների մասին, ինչպես նաեւ գնահատականներ տվեց Հայաստանի եւ Արցախի քաղաքական վերջին իրադարձությունների մասին։
Սրբազան Հայրը ողջունել է ներկաներին, որպես դրական եւ կարեւոր է գնահատել այցելությունը, ասելով, որ համազգային ջանքերի ամբողջական միավորումով ու համատեղ ուժերով պիտի հաղթահարենք Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները։ Նա իր գնահատականը տվեց նաեւ, սփյուռքի դիմագրաված դժվարությունների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին նաեւ՝ ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչները, երեսփոխանական ժողովի ատենապետը, Ազգային վարչության ատենապետը եւ Հայ Դատի հանձնախմբի ատենապետը։