ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանի տնտեսական ցուցանիշները մեկ օրում կարող են վերանալ, եթե ռուսները վերադառնան իրենց երկիր

17 Նոյեմբեր 2022

«2023թ-ի պետական բյուջեն պլանավորվել է այս տարվա աննախադեպ բարձր ցուցանիշների ֆոնից ելնելով, սակայն ակնհայտ է, որ այդ ցուցանիշները տնտեսական գործոններով չեն պայմանավորված եւ մեկ օրում կարող են վերանալ, եթե օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմը դադարի եւ ռուսները վերադառնան իրենց երկիր՝ իրենց հետ տանելով նաեւ իրենց բիզնեսներն ու Հայաստան հոսող գումարները»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով «Բյուջե 2023»-ին, ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա փոխանցմամբ՝ եթե նման բան տեղի ունենա, ապա եկող տարվա պետբյուջեն կդառնա ընդամենը փաստաթուղթ՝ առանց որեւէ հիմքի եւ հիմնավորման։ Ըստ տնտեսագետի, կառավարությունը սա լավ հասկանում է, բայց դրանով հանդերձ բավականին մեծ՝ 2,6 տրիլիոն դրամի չափով թիրախ է սահմանել, որը այս տարվա պետբյուջեի նկատմամբ 15 տոկոսով ավելին է։ Նպատակը, ըստ Պարսյանի, հանրության մոտ դրական սպասումներ առաջացնելն է, բայց անգամ իրենք չեն հավատում, որ այդքան գումար են հավաքագրելու։

«Կառավարությունն այնպիսի ծրագրեր է նախատեսել, որոնք իրատեսական չեն, օրինակ, կապիտալ ծրագրերի մասով նախատեսել են աճ՝ հասցնելով մինչեւ 550 միլիարդ դրամի, իսկ այդ ծրագրերի երկու երրորդը նախատեսում է պաշտպանական ծրագրերի իրականացում։ Այս ռազմական լարված պայմաններում այդպիսի ծախսեր անելը, ուղղակի անհավանական է, այսինքն, եթե նրանք այդպիսի ծախսեր անող լինեին, դա կանեին նախորդ երկու տարիներին։

Հետեւաբար, բյուջեն ուռճացված թիվ են դարձրել կապիտալ-շինարարարական ծրագրերի մասով եւ ցանկացած ժամանակ կարող են նշել, որ սահմանին լարվածություն կա, ադրբեջանցիները կրակում են, հետեւաբար մենք ենթակառուցվածքները ամբողջ ծավալով չենք կարողացել անել»-նկատում է տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի խոսքով, եկող տարվա բյուջեի հիմքում դրված է 7 տոկոսանոց տնտեսական աճը, որի հիմքում բացատրություն ու տրամաբանություն չկա, բացի նրանից, որ ռուսները մնալու են Հայաստանում եւ այդ գումարները մնալու են երկրում։ Մասնագետն ասում է՝ իշխանությունը չի մտածել, թե Հայաստանի տնտեսության հետ կառուցվածքային ինչ փոփոխություններ կարող են լինել, եթե ռուսները հեռանան։

«Վաղվա օրվա մասին չմտածելու միտումը ակնհայտ է ամբողջ բյուջեի մեջ եւ մենք, արդյունքում, ավելի մեծ ռիսկեր ենք ունենում, քանի որ պլան Բ տարբերակ բյուջեում չկա»-բացատրում է մասնագետը։

Պարսյանը ողջունում է, որ կառավարությունը որոշել է ավելացնել սոցիալական բլոկի ծախսերը, օրինակ, միջինը 3500 հազար դրամով ավելացնել թոշակը, նվազագույն աշխատավարձը 7000 դրամով բարձրացնել, բայց այս բարձրացումները, միեւնույն է, թույլ չեն տալու փակել գնաճի հետեւանքները եւ թոշակառուն ու նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին շարունակելու է մնալ աղքատ։

Այս տարվա տվյալներով, նվազագույն սպառողական զամբյուղը 82 հազար 200 դրամ է կազմում, մինչդեռ ծրագրվում է, որ նվազագույն աշխատավարձը հուլիսի մեկից պետք է դառնա 75 հազար դրամ։

Անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի ՀՀ տնտեսության հետ, եթե ռուսական գործոնը այլեւս չաշխատի, Պարսյանն ասաց․ «Նախ, մենք կունենանք փոխարժեքի կտրուկ տատանումներ, այսինքն, դրամը կվերադառնա իր նախկին կուրսին, ինչը կհանգեցնի ներկրվող ապրանքների գների աճին, որը կզրոյացնի կառավարության պլանավորած սոցիալական ծրագրերը։ Հաջորդը կլինի մի շարք ոլորտների՝ ծառայության, առեւտրի անկումը։ Մենք նմանատիպ իրավիճակ ունեցել ենք 2008-2009 թթ-ին, երբ դրսից ներդրումները նվազեցին եւ մենք 14,1 տոոկոս անկում ունեցանք»։

Ինչ վերաբերում է, առհասարակ, ռուսական տնտեսությունից Հայաստանի տնտեսության կախվածությանն ու հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման ֆոնին տնտեսական հնարավոր հետեւանքներին, Սուրեն Պարսյանն ասաց, որ երկու երկրները սերտ առեւտրային-քաղաքական կապեր ունեն եւ ՌԴ-ն է Հայաստանի թիվ 1 առեւտրային գործընկերը։

«Օրինակ, 2021թ ՀՀ-ի արտահանման 28 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ ներկրման՝ մոտավորապես 33 տոկոսը։ Մենք ՌԴ-ից ենք ներկրում Հայաստան ներկրվող սննդամթերքի մոտ 60-70 տոկոսը, օրինակ՝ ցորենի 90 տոկոսը, էներգակիրների 90 տոկոսը, խոսքը վերաբերում է դիզելային վառելիքի, սեղմված գազ, հեղուկ գազ եւ այս պայմաններում, օրինակ, սեղմված գազի գինը մեզ համար բավականին հարմար է եւ համեմատաբր էժան է, քան եվրոպական երկրների դեպքում»։

Տնտեսագետը նաեւ ընդգծեց, որ Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը շատ ցածր է, ու եթե մենք ՌԴ-ից չկարողանանք առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրել, այդ թվում՝ ցորեն, ձեթ, շաքարավազ, կունենանք պարենային ճգնաժամ։ Սրան կարող է գումարվել էներգետիկ ճգնաժամը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի էներգետիկ կազմակերպությունները պատկանում են Ռուսաստանին։

«Մենք բավականին սերտ կապեր ունենք ՌԴ-ի հետ եւ նաեւ մեծ տտրանսֆերտներ ենք ստանում։ Հիշեցնեմ նաեւ, որ Ղրիմի ճգնաժամի շրջանում սանկցիաների հետեւանքով նաեւ, Հայաստանի տնտեսությունը բավականին կրճատվեց»-եզրափակեց Սուրեն Պարսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company