Արցախ՝ երկիր հայրենանվեր հերոսների
23 Նոյեմբեր 2022
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն այցելել է Արցախ, որտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ:
«Արցախի հիմնահարցի, ներկա իրավիճակի, մեր անելիքների մասին քննարկումներ տեղի ունեցան ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ», – այս մասին գրել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
«Հախուռն Արցախ. երկիր՝ դրախտավայր. երկիր՝ հայրենանվեր հերոսների. հայության հավերժական բնօրրան»,- Արցախի մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։