ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հսկայական աշխատանք կայ անելու Հ.Յ.Դ. արխիւներում

24 Նոյեմբեր 2022

Վերջերս Յունաստան այցելեց Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմութեան եւ անոր դասաւանդման մեդոտաբանութեան ամպիոնի վարիչ, պատմական գիտութիւններու դոկտոր, փրոֆէսոր Խաչատուր Ստեփանեան։ Յունաստան կեցութեան ընթացքին, ան առիթը ունեցաւ ուսումնասիրելու Յունաստանի հայութեան պատմութեան հետ առնչութիւն ունեցող զանազան արխիւներ, ինչպէս նաեւ գաղութի կառոյցներուն հետ հանդիպումներու շարք մը իրագործեց։ Ան նաեւ գլխաւոր բանախօսներէն էր Հ.Յ.Դ. Օրուան տօնակատարութեան։

Իր այցելութեան առիթով, «Ազատ Օր» հարցազրոյց մը ունեցաւ հայրենի գիտնականին հետ։

Ո՞րն է Յունաստան այցելելու Ձեր նպատակը:

Յունաստան այցելութեանս հիմնական նպատակներս մի քանիսն էին, Կապոդիստրիայի անուան Աթէնքի ազգային համալսարանում հանդէս գալ հայոց պատմութեան վերաբերեալ դասախասութիւններով: Համալսարանի պրոֆէսոր էլենի Սէլլան է ուղարկել հրաւէրը: Այցելութեանս միւս նպատակը յունահայ գաղութի, եւ յատկապէս Յունաստանում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատմութեան վերաբերեալ նիւթերի փնտռտուքն է՝ նպատակ ունենալով ստեղծել համապատասխան գիտական համապարփակ մի ուսումնասիրութիւն: Որպէս Մանկավարժական համալսարանի պատմութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, հետաքրքիր է նաեւ Յունաստանի հայկական ամէնօրեայ եւ մէկօրեայ դպրոցներում Հայոց պատմութեան դասաւանդման դրուածքին տեղում ծանօթանալը:
Ի՞նչ հանդիպումներ եւ տեսակցութիւններ տեղի ունեցան յունահայ գաղութի հետ:

Բազմաթիւ հաճելի հանդիպումներ ունեցայ յունահայ գաղութի ներկայացուցիչների հետ: Սկզբից եւեթ ասեմ, որ իմ ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում գործնական զրոյցից առաջ զրուցակիցներս իրենց մտահոգութիւնն էին յայտնում մեր հայրենիքի ծանր կացութեան մասին:

Նախ տպաւորիչ էր Յունահայոց առաջնորդ գերշ. Տ. Գեղամ արք. Խաչերեանի հետ հանդիպումս: Սրբազան հայրը իր պատրաստակամութիւնը յայտնեց Առաջնորդարանի արխիւի նիւթերը տրամադրել իմ հետազօտութեան համար: Բացի այդ, պայմանաւորուեցինք Յունաստանի հայկական դպրոցներին հայոց պատմութեան դասաւանդման ծրագրային, մեթոդական աջակցութիւն ցուցաբերել մեր կողմից: Բաւական արդիւնաւէտ ստացուեց Ազգային վարչութեան ուսումնական խորհրդի, Աթէնքի հայկական դպրոցների տնօրէնների եւ պատմութեան ուսուցիչների հետ հանդիպումս: Պայմանաւորուեցինք օգտակար լինել նոր դասագրքերի, ուսումնական նօթերի պատրաստման եւ մեթոդական աջ՝ակցութեան հարցերում: Առիթն եմ ունեցել ներկայ գտնուելու Սալոնիկում եղած եկեղեցու տօնախմբութեան ու համայնքի այլ միջոցառումներին։ Շատ խանդավառ ու հայաբոյր մթնոլորտ էր, եւ ես ուրախութիւնը ունեցայ մօտից տեսնելու տեղի համայնքի կեանքին ու ծանօթանալու հետաքրքիր անձնաւորութիւնների։

Որո՞նք են Ձեր տպաւորութիւնները Աթէնքի «Քափոտիսթրիաքօ» ազգային համալսարանէն:

Կապոդիստրիայի անուան Աթէնքի ազգային համալսարանը Յունաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարանն է եւ ինձ համար մեծ պատիւ էր այստեղ դասախօսութիւն կարդալը:
Տպաւորուած եմ հայոց պատմութեան հանդէպ յոյն ուսանողների ունեցած հետաքրքրութիւնից: Ես յոյս ունեմ, որ այս համալսարանի հետ գիտական եւ ուսումնական լուրջ համագործակցութիւն կը ծաւալենք:

Որո՞նք են Հ.Յ.Դ. 132-ամեակին նուիրուած ելոյթի ընթացքին Ձեր ունեցած ապրումները:

Շատ հաճելի է, որ Հ.Յ.Դ.-նիր ազգային նկարագրով հանդիսանում է յունահայ գաղութի լոկոմոտիվը (մղիչ ուժը — Խմբ.): Ես դա տեսայ նաեւ Հ.Յ.Դ. օրուան նուիրուած արարողութեան ժամանակ: Ես համոզուած եմ, որ Հ.Յ.Դ.-ն շարունակելու է իր հայրենանուէր առաքելութիւնը ոչ միայն հայրենիքում, այլեւ Սփիւռքում: Սփիւռքի միասնականութիւնը եւ Հայրենիք-Սփիւռք միասնութիւնը առաւել քան ահնրաժեշտ է մեզ հիմա, եւ այս գործում Հ.Յ.Դ.-ի դերը չի սակարկւում:

Դուք նաեւ Հ.Յ.Դ. արխիւներու ընդհանուր պատասխանատուն էք: Ի՞նչ ընթացքի մէջ են Ձեր ընդհանուր աշխատանքները Հ.Յ.Դ. արխիւներու առնչութեամբ ընդհանրապէս:
Հսկայական աշխատանք կայ անելու, եթէ կ’ուզէք՝ սերունդների գործ կայ անելու Հ.Յ.Դ. արխիւներում: Այսօրուայ եւ վաղուայ պատմաբանների սերունդները լուրջ անելիք ունեն: Այս պահին աշխատում ենք «ՆԻՒԹԵՐ Հ.Յ.Դ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ» շարքի 14-րդ հատորի վրայ: Նախկինում Սիմոն Վրացեանի, Հրաչ Տասնապետեանի, հիմա նաեւ Երուանդ Փամբուկեանի աւանդը շատ մեծ է այդ շարքի կայացման գործում: Հ.Յ.Դ. պատմութեան վերաբերեալ փաստաթղթերի եւ նիւթերի հրատարակումն ու հրապարակումը մեր հիմնական գործն է: Բացի այս հատորի հրատարակութեան գործից շարունակում ենք արխիւի նիւթերի համալրումը: Գործարկուել է Հ.Յ.Դ. արխիւների նոր կայքը:

Որ՞ն է Մանկավարժական համալսարանի առաքելութիւնը եւ Ձեր յորդորը սփիւռքահայ պատանիներին եւ պարմանուհիներին:

Մանկավարժական համալսարանը, որն արդէն 100 տարուայ պատմութիւն ունի, լծուած է Հայաստանի եւ Սփիւռքի դպրոցների համար ուսուցիչներ պատրաստելու հայրենանուէր գործին: Այսօր, թէ՛ հայրենիքում եւ թէ՛ սփիւռքում մեր դպրոցները ուսուցիչների կարիք ունեն: Յատկապէս սփիւռքում կարեւոր է լաւ գիտելիքներ, ճիշտ դաստիարակութիւն ստանալու հետ մէկտեղ նաեւ հայ մնալ:
Սփիւռքահայ մանուկները յանուն իրենց նախնիների թափած դժուարութիւնների, յանուն Հայաստանի պէտք է հայեցի դաստիարակութիւն ստանան: Յոյս ունեմ, որ յունահայ երիտասարդներ եւս առիթը կ՚ունենան ուսանելու Հայաստանի բարձրագոյն համալսարաններէն ներս։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company